Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մտավորականների կոչը

Print Print Email Email

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ստացել է հետևյալ նամակ-կոչը՝ Վանաձորի հայ մտավորականների և
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդի ստորագրությամբ։
Ստորև այն հրապարակում ենք ամբողջությամբ։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մտավորականների

ԿՈՉԸ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

Վանաձոր քաղաքի մտավորականները խորապես մտահոգված ու տագնապած են կառավարության` «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության առիթով և կտրականապես դեմ են այդօրինակ ապազգային նախագծի հիման վրա օրենքները վերաձևելուն, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում կարող են օտարալեզու դպրոցներ բացվել:

Ս.թ. հունիսի 7-ից ԱԺ քառօրյա նիստերում քննարկվելու է վերոհիշյալ նախագիծը:

Կոչ ենք անում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին.

անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ խմբակցային շահերից և պարտադրանքներից` դեմ արտահայտվել այդ ազգադավ նախագծին:

Լեզուն ավելին է, քան կարծում են այն մարդիկ, ովքեր կամա թե ակամա մայրենին կանգնեցնում են կործանման վտանգի առջև:

Լեզուն միայն հաղորդակցության կամ գիտելիքի փոխանցման միջոց չէ. այն ինքնություն է և հայրենիք, աշխարհընկալման սեփական կերպ և ինքնաճանաչման հնարավորություն, ուստի ոչ ոքի տրված չէ ինչ-ինչ շահերից ու նպատակներից ելնելով վտանգել ժողովրդի լեզվական ինքնությունն ու ազգային պետականությունը:

5 հունիս 2010 թ.

Վանաձոր

Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ

Նինա Ա. Ջաղինյան, բան. գիտ. թեկնածու

Վանդոս Ղարագյոզյան, մանկ. գիտ. դոկտոր

Կորյուն Թորոսյան, տնտ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Մանվել Միկոյան, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ

Խորեն Գասպարյան, ՀԳՄ և ՀԺՄ անդամ, բանաստեղծ-թարգմանիչ

Դավիթ Գյուլզադյան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ

Լևոն Սարգսյան, ՀԺՄ անդամ

Գևորգ Մանուկյան, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հկ նախագահ, իրավաբան

Վալտեր Թորոսյան, ՀԳՄ անդամ, արձակագիր

Գագիկ Անտոնյան, ՀԺՄ անդամ, արձակագիր

Հովհաննես Մատինյան

Գոհար Մինասյան, երգչուհի

Արարատ Գյուլբանգյան, ՀԳՄ անդամ, արձակագիր

Լենա Անթառանյան, ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի

Գևորգ Չատինյան, պատմաբան, ազատամարտիկ

Աիդա Մարտիրոսյան, ՀԺՄ անդամ

Էլֆիք Զոհրաբյան, դրամատուրգ, դերասան, գրականագետ

Հասմիկ Մարտիրոսյան, մանկավարժ

Վարդգես Քեշիշյան, պատմաբան

Աշոտ Միրզոյան, բանաստեղծ

Սամվել Գրիգորյան, պատմաբան, ՀԺՄ անդամ

Բազմաթիվ այլ ստորագրություններ

From Կոչ Վանաձորից
From Կոչ Վանաձորից

2 responses so far

2 Responses to “Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մտավորականների կոչը”

  1. Narekon 06 Jun 2010 at 3:09 pm

    Mechberum “Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” naxadzernutian kazmakerpich antam Edgar Araqelyanic

    “Այսօր Բարքեմփի շրջանակներում նախաձեռնող խմբի անդամները մասնակցեցին վարչապետի հետ հանդիպմանը։ Օտարալեզու դպրոցների հարցը շատ արագ վերածվեց հանդիպման գլխավոր թեմայի։ Վարչապետը խուսափողական պահվածքից հետո ստիպված էր ուղղակի անվանել մեզ ագրեսիվ զանգված և արգելափակել մեր հարցերից ու արձագանքներից շատերը։ Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այս նախագիծը իրենն է (հիշենք, որ Աշոտյանը իրեն էր վերարում դրա հեղինակումը) և առաջ է եկել այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել Դիլիջանում միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությամբ։ Բացի դրանից, Թաիլանդում գործում է դպրոց, որտեղ ուսանում են տասնհինգ հայ աշակերտ, և վարչապետը սիրահոժար կերպով համաձայնվել է այդ դպրոցը տեղափոխել Հայաստան, որպեսզի երեխաները անցնեն նաև հայագիտական առարկաներ։
    Այսինքն, ըստ վարչապետի, դուրս է գալիս, որ այսքան մեծ ընդվզում առաջացրած օրինագիծը իրենք առաջ են տանում ընդամենը այդ երկու դպրոցների նախագծերի համար կանաչ լույս վառելու համար։ Այն, որ երկրի ողջ մտավորականությունը արմատական անհամաձայնություն և բողոք է արտահայտում, երկրորդական է, միևնույն է, նրանք փոքրամասնություն են։ Կարելի է մտածել, որ ինչ-որ երկրում մտավորականները մեծամասնություն են (c):

  2. Արամ Պետոսեանon 16 Aug 2010 at 10:17 am

    ԵՍ ԱՄԲՈՂՋ ՍՐՏՈՎ ՈՒ ՀՈԳՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԿՈՉԻՆ (..թէկուզ ուշացումով):

    ՄԵԶ ՀԱՅ ՊԱՀԵԼ ԵՒ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՒԱՏԸ ԵՒ ԼԵԶՈՒՆ… ԱՐԴ, ԳՈՆԵ ԴՐԱՆՔ ԱՆԱՂԱՐՏ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՄԵՆ ԳՆՈՎ,
    ԹԵԹԵՒԱՄՏՕՐԷՆ ՉՍՏՎԵՐԵՆՔ ՕՏԱՐԱՄՈՒՏ «ՇԱՀԱՒԵՏ» ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ…

    ՊԱՅՔԱՐԵ’Լ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ՝ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.