ԶԼՄ-ների արձագանքը ասուլիսին

Print Print Email Email

  1. Ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայերի Նյուրնբերգը, Tert.am, 12.04.2010
  2. Թող դատեմ քեզ, «խիզախ գործընկեր», Yerkir.am, 13.04.2010
  3. Արմեն Այվազյանը դեմ է Հայաստանի տնտեսությունում թուրքական ներդրումներին, Tert.am, 12.04.2010
  4. Հայ-թուրքական հարաբերությունները` ծառի օրինակով , Aysor.am, 12.04.2010
  5. Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ, News.am, 12.04.2010
  6. Ա. Այվազյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը հանգեցրել է տխուր հետևանքների», 7or.am, 12.04.2010
  7. «Պետք է ճիշտ պատկերացում ունենալ հայ-թուրքական հակամարտության բուն արմատի մասին», Panorama.am, 12.04.2010
  8. Հայ-թուրքական գործընթացը հանգեցրել է տխուր արդյունքների,- արձանագրում է «Արարատ» կենտրոնի տնօրենը , Նոյյան Տապան, 12.04.2010
  9. ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, Azg, 13.04.2010
  10. Где и когда будет Нюрнберг армян?, Tert.am, 12.04.2010
  11. Затягивая процесс, Турция пытается выудить больше уступок – Айвазян, Tert.am, 12.04.2010
  12. Эксперт: Турция вражеская страна, и “об этом всегда надо помнить”, Panorama.am, 12.04.2010
  13. Turkish Companies Must Not Be Allowed to Invest in Armenia: Armen Ayvazyan , Tert.am, 12.04.2010
  14. Armenian-Turkish normalization proccess has led to sad results, Director of ARARAT Center says, Noyan Tapan, 12.04.2010
  15. Radiolur, 12.04.2010


Tert.am, 12.04.2010
Ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայերի Նյուրնբերգը
«Վերջերս Հայաստանի նախագահը խոսեց հայկական Նյուրնբերգից. «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայկական Նյուրնբերգը»: Մինչև այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ Նյուրնբերգին հասնելու համար»,- այսօրվա ասուլիսում նման հարցադրում արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Այվազյանի խոսքով՝ բացի հայերից ոչ ոք էլ Հայ դատով չի զբաղվելու: Սակայն այդ ուղղությամբ անկախության տարիներին որևէ աշխատանք չի կատարվել:

«Ավելի ստույգ` արվել է ճիշտ հակառակը. հայկական Նյուրնբերգում պետք է պատասխան տային այսօրվա Թուրքիայի այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անվանում է «խիզախ գործընկերներ»: Այսօրվա Թուրքիան է ցեղասպան Օսմանյան կայսրության լիիրավ իրավահաջորդը»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի` հայերին արտաքսելու վերաբերյալ հայտարարություններին` Այվազյանն ասաց, որ Հայաստանի ղեկավարությունը դրանց համարժեք պատասխան չտվեց: Փոխարենը հայտարարվեց, որ Հայաստանը չի նահանջելու հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու գործընթացից և պատրաստ է վավերացնել Արձանագրությունները:

«Շատ կտրուկ պատասխան պետք է տրվեր Թուրքիային, սակայն ընդամենն ասվեց, որ այդ հայտարարությունները 15 թիվն են հիշեցնում: Եթե դա 15 թիվն է հիշեցնում, ուրեմն Թուրքիան թշնամի է, որից պետք է զգուշանալ և ոչ թե փորձել հարաբերություններ հաստատել»,- ընդգծեց մասնագետը: Նա կարծում է, որ Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիներին պետք է կոչ անել լքել այդ երկիրը:

Ըստ մասնագետի` Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատի միայն այն դեպքում, եթե այդ երկիրը կատարի երկու պայման` ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և դադարեցնի ԼՂ հարցում աջակցել Ադրբեջանին: «Հայաստանը պետք է պայմաններ դնի, որովհետև զոհը մենք ենք»:

Այվազյանը նաև նշեց, որ Թուրքիան տեսնում է, թե ինչպես են Հայաստանի վրա գործադրած իր ճնշումներն «աշխատում»: Ըստ նրա` Թուրքիայի վրա նույնպես միջազգային ճնշում է գործադրվում, սակայն այդ երկիրը հզոր է և կարող է դիմակայել ճնշումներին:

Ըստ Այվազյանի` այս խնդիրների առաջացման գլխավոր պատճառը Հայաստանում ռազմավարության բացակայությունն է:


Tert.am, 12.04.2010
Արմեն Այվազյանը դեմ է Հայաստանի տնտեսությունում թուրքական ներդրումներին
Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում սկիզբ առած Հայաստան-Թուրքիա գործընթացը հանգեցրել է տխուր հետևանքների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը` նշելով, որ Թուրքիան նախքան Արձանագրություններն ստորագրելն էր նախապայմաններ առաջ քաշել: Իսկ Արձանագրություններում, ըստ Այվազյանի, հստակ առկան են նախապայմաններ, որոնցից մեկը պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է:

«ՀՀ-Թուրքիա «ճանապարհային քարտեզի» և Արձանագրությունների թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների, արդյունքում թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները: Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ»,- նշեց բանախոսը: Ըստ նրա` Ադրբեջանն էլ, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ:

Այվազյանի խոսքով` Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը, այն է` Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է:

«Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա չի կարելի թշնամուն հրավիրել Հայաստանի համար առաջին ռազմավարական օբյեկտի` Հայկական նոր ատոմակայանի շինարարությանը մասնակցելու կամ բաժնետեր դառնալու, ինչի մասին նախորդ տարի հայտարարեց կառավարությունը»,- ընդգծեց Այվազյանը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի թուրքական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, քանի որ տնտեսության մեջ ներդրումներ կատարելով` թուրքերը քաղաքական լծակներ ձեռք կբերեն:

Ըստ Այվազյանի` ստորագրելով Արձանագրությունները` Հայաստանն արդեն իսկ մեծ զիջումների է գնացել: Իսկ Թուրքիան դրանք ի վերջո կվավերացնի, պարզապես գործընթացը ձգձգելով` այդ երկիրը փորձում է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:


Aysor.am, 12.04.2010
Հայ-թուրքական հարաբերությունները` ծառի օրինակով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների շուրջ և նշեց, որ պետք է ճիշտ պատկերացում ունենանլ հայ-թուրքական հակամարտության բուն արմատի մասին:

Բանախոսը պատկերավոր ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունները` համեմատելով ծառի հետ և ընդգծեց, որ Հայաստանի ներսում ավելի շատ խոսվում է այդ ծառի տերևների մասին, մոռանալով ծառի արմատները, բունը և ծառի աճման ուղղությունը:

Արմեն Այվազյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների արմատն այն է, որ Թուրքիան թշնամի պետություն է, ինչը պետք է միշտ հիշել:

«Իսկապես Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակների մեջ է մտնում Հայաստանի ոչնչացումը, Հայաստանի գաղութացումը »,- շեշտեց Արմեն Այվազյանը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը կարծիք հայտնեց, որ այսօր իսկ Հայաստանը պետք է թուրքական նեդրումների առջև փակի բոլոր ճանապարհները, որովհետև դրանց հետ միասին Թուրքիան ձեռք է բերելու լրացուցիչ լծակներ` որպես քաղաքական ճնշումներ օգտագործելու համար:

«Եթե մենք կշարունակենք ինքնախաբեորեն համարել այդ թշնամուն պոտենցիալ գործընկեր, դրանով իսկ էլ ավելի կքայքայենք և հայրենիքի հիմնարար գաղափարը, և հայության ռազմավարական հիշողությունը: Մենք` այսպես դիտելով Թուրքիային որպես գործընկեր, խարխլելու ենք հայ ժողովրդի ընդհանուր դիմադրական ներուժը»,- հայտարարեց Արմեն Այվազյանը:


News.am, 12.04.2010
Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ
Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատի միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ԼՂ հարցում չպաշտպանի Ադրբեջանին: Այսօր` ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը՝ ընդգծելով, որ պայմաններ դնողը պետք է Հայաստանը լինի, քանի որ զոհը մենք են: Նրա խոսքով, հայ-թուրքական գործընթացի արդյունքում Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ, իսկ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ:

Այնուհետեւ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 100 հազար հայերին Թուրքիայից արտաքսելու մասին հայտարարությանը, Այվազյանը նկատեց, որ հայկական կողմը դրան համարժեք պատասխան չտվեց: «Շատ կտրուկ պատասխան պետք է տրվեր Թուրքիային, սակայն ընդամենը ասվեց, որ այդ հայտարարությունները 15 թիվն են հիշեցնում: Եթե դա 15 թիվն է հիշեցնում, ուրեմն Թուրքիան թշնամի է, որից պետք է զգուշանալ և ոչ թե փորձել հարաբերություններ հաստատել»,- ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիայում ապրող հայերին պետք է կոչ անել հեռանալ այդ երկրից:

«Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է»,-համոզմունք է հայտնել նա:


7or.am, 12.04.2010
Ա. Այվազյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը հանգեցրել է տխուր հետևանքների»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասել է, որ ««ճանապարհային քարտեզի» և արձանագրությունների թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների»։ «Թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները: Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ։ Իսկ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ»,-ընդգծել է բանախոսը։ Ըստ Արմեն Այվազյանի, այս ողջ գործընթացում Թուրքիան խոսել է միայ նախապայմանների լեզվով։ Ընդ որում, նման կեցվածք թուրքական իշխանություններն ունեին մինչև արձանագրությունների ստորագրումը։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում սկիզբ առած գործընթացը հանգեցրել է տխուր հետևանքների, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը։ « Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է»,-ասել է Այվազյանը։


Panorama.am, 12.04.2010
«Պետք է ճիշտ պատկերացում ունենալ հայ-թուրքական հակամարտության բուն արմատի մասին»

«Այսօր պետք է ճիշտ պատկերացում ունենալ հայ-թուրքական հակամարտության բուն արմատի մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Նա հայ-թուրքական հարաբերությունները համեմատեց ծառի հետ: Ըստ Այվազյանի, Հայաստանի ներսում ավելի շատ խոսվում է այդ ծառի տերևների մասին` մոռանալով ծառի արմատների, բնի և աճման ուղղության մասին:
Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների արմատն այն է, որ Թուրքիան թշնամի պետություն է` «դա պետք է միշտ հիշել»:

«Թուրքիան իսկապես թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակների մեջ է մտնում Հայաստանի գաղութացումը»,- հավելեց նա:

Ըստ բանախոսի, «եթե մենք շարունակենք համարել այդ թշնամուն պոտենցիալ գործընկեր, դրանով իսկ էլ ավելի կքայքայենք և հայրենիքի հիմնարար գաղափարը, և հայության ռազմավարական հիշողությունը»:

«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի կարծիքով, Հայաստանը պետք է թուրքական նեդրումների առջև փակի բոլոր ճանապարհները, քանի որ, ներդրումներ կատարելով, Թուրքիան ձեռք է բերելու լրացուցիչ լծակներ` քաղաքական ճնշումներ օգտագործելու համար:


Նոյյան Տապան, 12․04․2010
Հայ-թուրքական գործընթացը հանգեցրել է տխուր արդյունքների,- արձանագրում է «Արարատ» կենտրոնի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը, այն է` Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից է Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումը»: Այսպիսի հայտարարություն արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ապրիլի 12-ի ասուլիսում: Նրա խոսքերով, ինչպես եւ կենտրոնը ժամանակին զգուշացրել էր, հայ-թուրքական գործընթացը հանգեցրել է տխուր արդյունքների. հայության տարբեր հատվածների միջեւ առաջացել են խորը պառակտումներ, հայ ժողովուրդը ենթարկվել է չարդարացված ցնցումների, Հայաստանի բնակչության շրջանում ուժգնացել է անպաշտպանության զգացումը: Բացի այդ, ըստ Ա.Այվազյանի, նախաձեռնողական հռչակված քաղաքականության հետեւանքով Թուրքիան ձեռք է բերել Հայաստանին ճնշելու լրացուցիչ լծակներ, իսկ Ադրբեջանը` օգտվելով ստեղծված վիճակից, դարձել է ավելի չզիջող ու նախահարձակ:
Ա.Այվազյանի գնահատմամբ, իրենց ուրույն ռազմավարական ծրագրերն ու նպատակներն ունեն տարածաշրջանի բոլոր պետությունները, բացառությամբ Հայաստանի: «Իսկ երբ սահմանված նպատակներ չկան` չկա նաեւ դիվանագիտություն»,- ասաց բանախոսը` շեշտելով, որ զուտ սահմանի բացմանը եւ հարաբերությունների հաստատմանը ձգտելը կեղծ, ոչինչ չտվող դիվանագիտություն է:
Ա.Այվազյանը հիշեցրեց, որ վերջերս ելույթ ունենալով Դեյր Զորում` ՀՀ նախագահը խոսել է «հայկական Նյուրնբերգի» մասին` ասելով. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է լինելու հայերի Նյուրնբերգը»: «Հայերի Նյուրնբերգ», ինչպես նշեց Ա.Այվազյանը, նշանակում է Ցեղասպանությունն իրականացնողներին հասանելիք պատիժ, իսկ զոհերին` փոխհատուցում: «Սակայն մինչ այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերը այդ Նյուրնբերգին հասնելու համար: Ոչի’նչ»,- ասաց նա: «Արարատ» կենտրոնի տնօրենի դիտարկմամբ, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ինքը առնվազն երկու պայման դնի Թուրքիայի առջեւ` ճանաչել Ցեղասպանությունը եւ դադարեցնել օժանդակել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում:


Yerkir.am, 13.04.2010
Թող դատեմ քեզ, «խիզախ գործընկեր»

ՀՀ ղեկավարությունը կենտրոնացել է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Թուրքիայի կողմից շրջափակման վերացման` սահմանի բացման վրա, «բայց այդ երկու հարցի լուծումը չի նշանակելու թուրքական թշնամական քաղաքականության կասեցում:

Թուրքիան ընդամենը լրացուցիչ հնարավորություններ է ստանալու Հայաստանի դեմ քաղաքական իր ճնշումները շարունակելու համար: Հետեւելու է Թուրքիայի տնտեսական, մշակութային, ժողովրդագրական էքսպանսիան դեպի Հայաստան, իսկ Հայաստանից կազմակերպվելու է բնակչության արտահոսք դեպի Թուրքիա». այս կարծիքին է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Իսկ թե ինչ գործունեությամբ կզբաղվի Երեւանում բացվելիք Թուրքիայի դեսպանատունը` դժվար չէ կռահելը. զբաղվելու է ժողովրդագրական ու տնտեսական ներխուժման ծրագրերի մշակումներով, ագրեսիվ հակահայկական քարոզչությամբ, մասնավորապես` կազմակերպելու է Խոջալուի դեպքերին նվիրված սեմինարներ, Ցեղասպանության եղելությունը ժխտող դասախոսություններ, այսինքն` իրականացնելու է ՀՀ ազգային անվտանգությունը բոլոր հնարավոր ուղղություններով քայքայելու գործունեություն:

Հարցին, թե ՀՀ-ի հետ գործարքի մեջ մտնելուց այսքան մեծ շահեր ունենալով` այնուամենայնիվ, ինչո՞ւ է Թուրքիան դիմադրում հարաբերությունների հաստատմանը, Արմեն Այվազյանը պատասխանեց. «Թուրքիան ձգտում է ստանալ առավելագույն զիջումները ՀՀ-ից: Արդեն իսկ ստացել է մեծ զիջումներ. արձանագրությունների մեջ ամրագրված են թուրքական նախապայմանները, որքան էլ մեր ղեկավարությունը փորձում է մեզ հակառակը համոզել: …Եթե դուք լինեք Թուրքիայի արտգործնախարար, վարչապետ, նախագահ, չե՞ք ասի, թե այդքանը ստացել եմ` ինչո՞ւ մի քիչ էլ չսպասեմ` ավելին ստանամ: Հատկապես եթե Թուրքիան տեսնում է, որ ՀՀ-ի վրա իր ճնշումն աշխատում է: Եվ այդ ճնշումն աշխատում է նաեւ միջնորդավորված կերպով` ԱՄՆ-ի, ՌԴ-ի միջոցով»:

Քաղաքագետը խոսեց այն հանգամանքի մասին, որ մինչ այսօր Ցեղասպանության մասին միջազգային ատյաններում ընդունված բոլոր բանաձեւերը (բացառությամբ Լիբանանի խորհրդարանինը) կատարելապես շրջանցում են Հայկական ցեղասպանության թե՛ պատժելիության, եւ թե՛ հատուցման խնդիրը. դրանք անատամ են եւ հեռու են հայերի արդար պահանջները բավարարելուց: «Տեղին կլինի հիշել, թե ինչպես էր Հայկական հարցի վերաբերյալ Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անարդյունավետությունը ծաղրել Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն` 1920 թ. վերջին կազմելով հետեւյալ զավեշտ-բանաձեւը. «ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու: ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաեւ կանանց եւ երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ: ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որեւէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձեւականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր»,-նկատեց քաղաքագետը:

Նման զավեշտների կրկնությունը բացառելու համար մեր պետությունը պետք է ռազմավարություն ունենա, սահմանի նպատակներ եւ ըստ այդ ռազմավարության էլ առաջնորդվող դիվանագիտություն ունենա: «ՀՀ ռազմավարությունը կլանվել է այսպես կոչված «դիվանագիտության» կողմից: Իրականում հայկական ռազմավարության իսպառ բացակայությունը բացառում է նաեւ հայկական դիվանագիտության գոյությունը: Մեզ մոտ դիվանագիտություն է կոչվում գերտերությունների թելադրանքն անձայն ընդունելը` անկախ այն բանից, թե որքանով է այդ թելադրանքը համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին»:

Վերջերս ՀՀ նախագահը խոսեց «Հայկական Նյուրնբերգի» մասին: Սա նշանակում է, որ դահիճներին հասանելիք պատիժ պիտի տրվի, իսկ զոհերին` հայ ժողովրդին եւ Հայաստան պետությանը հասանելիք փոխհատուցում, «այսինքն` ՀՀ նախագահի այս իրավացի հարցադրումն ակնհայտորեն ենթադրում է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ուժերի դատավարություն: Սակայն մինչ օրս ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ «Նյուրնբերգին» հասնելու համար: Այդ ուղղությամբ անկախության 20 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի կատարվել:

Ավելի ստույգ` արվել է ճիշտ հակառակը: Հայկական «Նյուրնբերգում» պետք է պատասխան տային այսօրվա Թուրքիայի հանրապետության այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անվանում է «խիզախ գործընկերներ»: Իսկ այդ «խիզախ գործընկերներն» էլ շարունակում են Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմը, Հայոց ցեղասպանության լկտի ժխտումը, Հայաստանի շրջափակումը, իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության մնացորդների ոչնչացումն ու յուրացումը, Ադրբեջանի ռասիստական հայատյացության քաջալերումը եւ սեփական ռասիստական ավանդույթի պահպանումը»,- ասաց Ա. Այվազյանը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն առաջարկում է Թուրքիային ներկայացնել նվազագույն պահանջները: Առաջին հերթին` Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը` որպես երկու կողմի միջեւ վստահություն կառուցելու երաշխիք, եւ երկրորդ` պետք է դադարեցնի Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի գործողություններին ցույց տրվող դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական եւ այլ կարգի օժանդակությունը:

Իսկ եթե Թուրքիան շարունակում է մնալ թշնամի պետություն ու չի ընդունում այս պայմանները, ապա ՀՀ սահմանի ապաշրջափակումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի որդեգրած ներկա քաղաքական ուղեգծի պայմաններում մահացու վտանգ է ներկայացնելու Հայաստանի համար:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Azg.am, 13.04.2010
ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
«Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նմանեցնենք մի ծառի, ապա պատկերն այսպիսին է` Հայաստանում խոսում ենք միայն այդ ծառի տերեւների մասին, սակայն մոռանում ենք դրա արմատներն ու աճման ուղղությունը, իսկ բուն արմատն այն է, որ Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակների մեջ է մտնում Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումը», երեկ Մամուլի ազգային ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը :

Բանախոսի խոսքով` Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի վերը նշված բուն արմատը: Թուրքիայի Հանրապետությունը, որը Օսմանյան ցեղասպան կայսրության լիիրավ իրավահաջորդն է, իր էությամբ ֆաշիստական պետություն է: Թուրքիան այսօր էլ իրականացնում է ռասիստական քաղաքականություն ե՛ւ հայկական հարցում, ե՛ւ քրդական հարցում, ե՛ւ օժանդակում է Ադրբեջանին վերջինիս ռասիստական` հայատյացության, քաղաքականության մեջ:

«Եթե մենք շարունակում ենք այդ թշնամուն համարել պոտենցիալ գործընկեր, ապա է՛լ ավելի ենք քայքայում հայ ժողովրդի ընդհանուր դիմադրական ներուժն ու համահայկական միասնությունը, այն էլ այսօր, երբ մեծացել է պատերազմի հավանականությունը», ասում է Արմեն Այվազյանը եւ հավելում, որ համահայկական հարցերում մեր ունեցած միասնականությունն անցած տարիների համեմատությամբ խիստ պակասել է:

Բանախոսը նկատում է, որ Հայաստանում չի գործում պետական ղեկավարության մակարդակով սխալներն ընդունելու, դրանք քննության առնելու եւ շտկելու որեւէ մեխանիզմ, այդ պատճառով էլ Հայաստան-Թուրքիա ձախողված գործընթացի բոլոր պատասխանատուները դեռ զբաղեցնում են իրենց պաշտոնները:

«Վերջերս ՀՀ նախագահը խոսեց հայկական Նյուրնբերգից, ինչը շատ գովելի է, – ասում է քաղաքագետը,- «հայերի Նյուրնբերգ» նշանակում է դահիճներին հասանելիք պատիժ, իսկ զոհերին` հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը, հասանելիք փոխհատուցում, սակայն մինչեւ այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ «Նյուրնբերգին» հասնելու համար: Անկախության 20 տարիների ընթացքում այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարվել»:

Արմեն Այվազյանը նշում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններն իրապես կարգավորելու համար նախ եւ առաջ պետք է պահանջներ դնի, քանի որ Հայաստանն է զոհը, եւ այսօր վերջինս է ենթակա թուրքական շրջափակմանն ու ցեղասպանության ժխտմանը, ինչը համաշխարհային մակարդակով բոլոր մասնագետների կողմից համարվում է Ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Քաղաքագետն ավելացնում է. «Հայաստանը պետք է պահանջի առնվազն երկու պայմանի իրականացում` Թուրքիան նախ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երկրորդ` դադարեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին օժանդակելը, որից հետո Հայաստանը Թուրքիայի հետ արդեն կարող է նստել բանակցությունների սեղանին: Եթե մենք չենք կատարում այս երկու պահանջները, այլ միայն, ինչպես Հայաստանի ղեկավարությունն է անում, կենտրոնանում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ շրջափակման վերացման վրա, որն էլ անվանվում է սահմանների բացում, ապա հայ-թուրքական հակամարտությունը շարունակվելու է»:

Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է Հայաստանը ջախջախելը` լինի տնտեսապես թե ռազմական ճանապարհով:

Եթե Թուրքիան բացի սահմանն ու դեսպանություն հաստատի Երեւանում, ապա լրացուցիչ լծակներով կիրականացնի նաեւ իր թշնամական քաղաքականությունը, օրինակ` կփորձի տնտեսապես ներխուժել Հայաստան:

«Այսօր արդեն տեղեկություններ ունենք, որ Հայաստանում թուրքական ընկերությունները փորձում են ավելացնել իրենց ներդրումները,- տեղեկացնում է Արմեն Այվազյանը,- իր դեսպանության միջոցով Թուրքիան նաեւ փորձելու է իրականացնել ադրբեջանամետ քարոզչություն»:

Վերջում քաղաքագետն անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներին: Արեւմտյան որոշ ուժեր, ըստ բանախոսի, այդ ճանաչումներն օգտագործում են հօգուտ իրենց, ոչ թե հօգուտ Հայաստանի ու հայության:

«Մինչեւ այսօր միջազգային ատյաններում ընդունված բոլոր բանաձեւերը (բացառությամբ Լիբանանի խորհրդարանինը) շրջանցում են Հայոց ցեղասպանության թե՛ պատժելիության, թե՛ հատուցման խնդիրները», ավելացնում է Արմեն Այվազյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Tert.am, 12.04.2010
Где и когда будет Нюрнберг армян?
«Недавно президент Армении говорил о Нюрнберге армян. Но где и когда? Что до сих пор сделали власть и политические силы Армении, чтобы дойти до Нюрнберга?» – спрашивает директор стратегического центра «Арарат» Армен Айвазян.

По его словам, кроме армян, никто не будет заниматься армянским вопросом. За годы независимости тоже ничего не было сделано.

«Точнее сделали обратное. На армянском Нюрнбергском процессе должны предстать главы Турции, которых президент Армении называет «смелыми партнерами». Сегодняшняя Турция – правопреемник Османской империи», – сказал Айвазян.

Айвазян отмечает, что на заявление премьера Турции о депортации армян-мигрантов руководство Армении ничем не ответило. Вместо этого оно заверило в продолжении армяно-турецких отношений и готовности ратифицировать протоколы.

По его мнению, Армения может устанавливать отношения с Турцией, лишь когда Турция выполнит два условия: признает геноцид и перестанет поддерживать Азербайджан в вопросе Карабах: «Ставить условия должна Армения, так как жертвой являемся мы».

Турция видит, как действует на Армению ее давление. На Турцию тоже оказывается международное давление, но она настолько сильна, что может им противостоять, полагает эксперт.

По его мнению, наличие подобной проблемы связано с отсутствием стратегии в Армении.


Tert.am, 12.04.2010
Затягивая процесс, Турция пытается выудить больше уступок – Айвазян

Начатый в результате футбольной дипломатии армяно-турецкий процесс имел печальные последствия. Об этом на встрече с журналистами сказал директор центра стратегических исследований «»Арарат» Армен Айвазян. По его словам, в протоколах очевидно присутствие предусловий, одним из которых является создание комиссии историков.

«В суматохе дорожной карты Армения-Турция и протоколов армяне подверглись неоправданным потрясениям, в результате ослабли механизмы безопасности и самообороны. Турция заполучила дополнительные рычаги оказания давления на Армению», – сказал Айвазян. Он полагает, что Азербайджан, видя, как рушится единство Армении, стал еще более неуступчив.

Айвазян говорит, что политическая верхушка Армении упорно не желает видеть сути армяно-турецкой проблемы, а именно: Турция – враждебное государство, одной из стратегических целей которой является колонизация и уничтожение Армении.

«Если признать, что Турция – вражеское государство, то нельзя приглашать врага участвовать в строительстве новой армянской АЭС или предлагать стать ее акционером, о чем в прошлом году заявило правительство», – сказал Айвазян.

Он считает, что нельзя позволить турецким компаниям инвестировать в Армении, т.к. инвестиции в экономику дадут возможность туркам заполучить политические рычаги.

По мнению Айвазяна, подписав протоколы, Армения уже пошла на большие уступки. Турция протоколы ратифицирует, просто, затягивая процесс, она пытается выудить больше уступок.


Panorama.am, 12.04.2010
Эксперт: Турция вражеская страна, и “об этом всегда надо помнить”

Надо иметь правильные представления об истоках армяно-турецкого конфликта, заявил на пресс-конференции директор стратегического центра “Арарат” Армен Айвазян.

Эксперт сравнил армяно-турецкие отношения с деревом, и заметил, что внутри Армении сегодня больше говорят о листьях этого дерева, забывая о корнях, стволе и направлении роста этого дерева.

По его словам, корень армяно-турецких отношений следующий: Турция вражеская страна, и “об этом всегда надо помнить”.

“Турция действительно вражеская страна, и в ее стратегические цели входит колонизация Армении”, – уверен эксперт.

Согласно А.Айвазяну, “если мы продолжим считать своего врага потенциальным партнером, то тем самым еще больше расшатаем основополагающую идею нашей родины, и стратегическую память армянства”.

По мнению директора стратегического центра “Арарат” А. Айвазяна, Армения должна закрыть все двери перед турецкими инвестициями, поскольку, делая инвестиции, Турция приобретет дополнительные рычаги для оказания политического давления.


Tert.am, 12.04.2010
Turkish Companies Must Not Be Allowed to Invest in Armenia: Armen Ayvazyan
The Armenia-Turkey normalization initiated by the football diplomacy has bought about sad consequences, Director of Ararat Centre for Strategic Research Armen Ayvazyan told journalists at a press conference today.

In his words Turkey had introduced pre-conditions before signing the Protocols, which apparently have pre-conditions, one of which is the creation of the committee of historians.

“In the turmoil of the ‘road map’ and the Protocols the Armenians have subjected to unjustified concussions,” said Ayvazyan, adding that the Armenian political elite persistently does not want to see the real roots of the Armenia-Turkey issue, i.e. Turkey is an enemy country and the colonization and elimination of Armenia is one of Ankara’s main strategic objectives.

“If we accept that Turkey is an enemy country, then we must not invite the enemy to participate in the construction of the New Armenian Nuclear Power Plant – a strategic facility for Armenia – or become its shareholder, which the government announced last year,” said he.

Ayvazyan thinks that we should not let the Turkish companies to invest in Armenia as the Turks will obtain political leverages by investing in Armenia’s economy.

Ayvazyan also thinks that Armenia has already made big concessions by singing the Protocols. Turkey, in his words, will eventually ratify them, but the point is that Ankara wants to exert maximum concessions from Yerevan by delaying the ratification.


Armenian-Turkish normalization proccess has led to sad results, Director of ARARAT Center says

YEREVAN, APRIL 12, NOYAN TAPAN. “Armenia’s political elite stubbornly
does not want to see the root of the Armenian-Turkish problem, that is
that Turkey is a hostile state and one of its strategic goals is the
colonization and destruction of Armenia,” Armen Aivazian, Director of
Ararat center of strategic studies declared during the April 12 press
conference. In his words, as their center forecast at the time, the
Armenian-Turkish process has led to sad results: there has been a
split between various sections of the Armenian nation, the Armenians
were subjected to unjustified shocks, and the feeling of
defencelessness has increased among the Armenian population. Besides,
according to A. Aivazian, as a result of the policy which was declared
a policy of initiative, Turkey has got additional leverage to put
pressure on Armenia, while Azerbaijan took advantage of the existing
situation and has become more unyielding.

A. Aivazian expressed an opinion that all the regional states, exxcept
Armenia, have their own strategic programs and goals. “When there are
no proclaimed goals, diplomacy is absent as well,” A. Aivazian said,
stressing that trying only to open the border and establish relations
is a false diplomacy producing no results.

He reminded that recently making a speech in Deir ez Zor, President
Serzh Sargsyan spoke about the “Armenian Nuremberg”, asking: “But when
and where will the Nuremberg of the Armenians take place?” A. Aivazian
said that “the Nuremberg of the Armenians” means punishment of the
Genocide perpetrators and compensation to the victims. “However, what
have the Armenian leadership and political forces done so far to reach
this Nuremberg? Nothing,” he said. The Ararat center’s director
underlined the necessity for Armenia to stipulate at least two
conditions – that Turkey should recognize the Genocide and stop
supporting Azerbaijan in the Karabakh problem.
Armen Ayvazyan: Armenian-Turkish relations have no prospects
12.04.2010 15:23


Radiolur, 12.04.2010

Turkey will ratify the Armenian-Turkish protocols sooner or later, but
it will not proceed from Armenia’s interests, Director of the Ararat
Center for Strategic Research Armen Ayvazyan told a press conference
today.

In general, the Armenian-Turkish relations have no prospects, and
their establishment is at risk, the analyst said. Recalling the events
that followed World War II, Armen Ayvazyan stated: “Germany accepted
its guilt, it reimbursed Russia and Poland with Kaliningrad and Gdansk
and paid billions to Israel. Only after this it became possible to
establish peace. Today we have a state, the successor of the Ottoman
Empire, which is a fascist country that implements a racist policy and
supports Azerbaijan’s anti-Armenian strategy.”
Lena Badeyan

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.