Ա․ Այվազյանը «Անդրադարձ» հաղորդման հյուրն է – 27․03․2010

Print Print Email Email

«Անդրադարձ» – վարում են Արմեն Դիլանյանը ու Արթուր Սահակյանը։ Լոս Անջելես, (ԱՄՆ), 27.03.2010:


One response so far

One Response to “Ա․ Այվազյանը «Անդրադարձ» հաղորդման հյուրն է – 27․03․2010”

  1. Stepan Sargsyanon 03 Apr 2010 at 5:05 am

    Այս հայ «պրոգրեսիվ» լրագրողների բանակը որտեղի՞ց է մեր գլխին թափվել: Այս պարոն Դիլանյանին երբևցէ մեկը հարցրե՞լ է, թե ինչու թշնամու պրոպագանդան պետք է անխոչնդոտ տարածվի Հայաստանում: Այդ իրանակա՞ն մամուլն է ազատ վաճառվում Իսրայելում, թե՞ իսրայելականը՝ Իրանում: Այդ նույն պարոն Դիլանյանը ինչու՞ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին չհարցրեց՝ արդյոք ամերիկյան հասարակությունը Ալ Ղայիդայի տեսակետը իմանալու իրավունքը կամ կարիքը չունի՞, երբ վերջինս հայտարարեց, որ թշնամու՝ Ալ Ղայիդայի պաշտոնական հղումները և տեսանյութերի ցուցադրումը ամերիկյան հեռուստակայաններով աննպատակահարմար է (որից հետո, ի դեպ, բոլոր ցուցադրումները անմիջապես դադարեցվեցին):

    Արդյո՞ք պարոն Դիլանյանը և իր հետ համամիտ (առնվազն այս հարցում) իսկանդարյանական ամբոխը կարծում են Հայաստանը ավելի քիչ խոցելի է, քան ԱՄՆ¬ը Ռամսֆելդի արած հայտարարության ժամանակ: Թե՞ Թուրքիան այլևս Հայաստանին չի սպառնում և վտանգ չի ներկայացնում: Իսկ եթե և՛ Հայաստանն է խոցելի, և՛ Թուրքիան է վտանգ ներկայացնում Հայաստանի համար, ապա ի՞նչ ողջամտությամբ են սրանք նման անհեռատես և շատ վտանգանվոր հայտարարություններ անում. թույլ տալ թշնամի երկրի պրոպագանդայի անարգել տարածումը Հայաստանի արդեն իսկ կաթվածահար եղած տեղեկատվական դաշտում: Թուրքական և Ադրբեջանական կարծիքներին ծանոթանալու համար բավական է կարդալ նրանց ԱԳՆ և ուրիշ պաշտոնական հաղորդագրությունները, որոնց բազմապիսի արտացոլումն էլ գտնում ենք այդ երկրների՝ իշխանության կողմից խստորեն վերահսկվող մամուլում:

    Լավագույն դեպքում, նման դիրքորոշում կարող են ունենալ այն անձինք, որոնք զուրկ են ամենատարրական վերլուծական կարողությունից: Վատագույն դեպքում, սրանք այն կարգի «հայերից» են, որոնք իրենց սխալ մեկնաբանությամբ այլասերում են խոսքի ազատություն, ժողովրդավարություն և նման այլ ազնիվ գաղափարները՝ տենդագին մոլագարությամբ տարածելով այդ այլասերված մեկնաբանությունները ոչ թե ի շահ Հայաստանի հզորացման, այլ որպես ինքնանպատակ ցնորք:

    Սակայն, երբ նժդեհական գաղափարախոսություն որդեգրած կուսակցության անդամ ԱԺ պատգամավորը (ոմն «հայ» Մկրտչյան) հորդորում է հայությանը մտածել Ադրբեջանի ազգային շահերի մասին և թշնամուն վերդարձնել հայոց հայրենիքի մասը, իսկ Վանյան և Բլեյան կոչեցյալները կազմակերպում են Ադրբեջանի օրեր Հայաստանում և հայ դպրոցականներին ստիպում Ադրբեջանը գովերգող շարադրություններ գրել, ապա վերը նշվածի առկայությունը մեր հիվանդ հասարակությունում միայն տրամաբանական է:

    Հ․Գ․ Ըստ իսկենդերովական տրամաբանության և Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արդարադատության համակարգի այդ տրամաբանության հաստատման՝ չակերտներ օգտագործելը չի հանդիսանում վիրավորանքի միտման դրսևորում։ Չակերտների գործածումից վիրավորված «անձանցե խնդրում ենք դիմել ՀՀ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ՝ պարզաբանումների և ՀՀ օրենքով չսահմանված փոխհատուցում պահանջելու համար:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.