Արմեն Այվազյան. «Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում»
Աղբյուրը՝ 7or.am, 24.11.2009
Հարցազրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը
Ամեն անգամ արձագանքել ու գնահատական տալ մի գործընթացի, որն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված և հայանպաստ լուծումների չի բերելու, այնքան էլ նպատակահարմար չէ։
Տարիներ շարունակ քննադատել եմ արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների ամբողջ կառուցվածքը, ինչպես նաև դրա հետ շաղկապված հայ-թուրքական խորքային հակամարտության անտեսումը,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։ -Հետևաբար, մյունխենյան այս հանդիպումն էլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական սխալ ուղու հերթական վտանգավոր հանգրվանն է։
Ըստ Ա. Այվազյանի «դրական գնահատական տալն անհնար է այս և նմանատիպ հանդիպումներին, որովհետև ընդհանուր ուղղությունը կապիտուլյանտական է Հայկական հարցի նկատմամբ՝ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ճակատում։ Առավել ևս, երբ Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի է կարծրացել, նրանց առաջնորդն անում է այնպիսի հայտարարություններ, որոնցից հետո բանակցելն անգամ անիմաստ է»։
«7օր»-ի զրուցակիցն ասել է, թե նման մթնոլորտում բանակցությունները կարող են արդյունք տալ միայն Հայաստանի միակողմանի զիջումների պարագայում, մանավանդ, որ տեսնում ենք, որ Հայաստանը չի էլ պատասխանում այդ հայտարարություններին։
-Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում այնպես, ինչպես հարկն է, և լուրջ չի վերաբերվում այս հայտարարություններին։ Մինչդեռ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է Ադրբեջանի ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությանը, որը նախապատրաստում է նոր պատերազմ,-նշել է Արմեն Այվազյանն ու հավելել,- Խրախճանքների ու վայելքների այն անզուսպ քարոզը, ինչպես նաև տեղակատվական խուլ շրջափակումը, որն այսօր Հայաստանի հեռուստաեթերում ունենք, ցույց է տալիս, որ ժողովրդին, հատկապես երիտասարդությանն ուզում են ամեն կերպ հեռու պահել քաղաքական հարցերից։ Մինչդեռ իրական, գոյութենական սպառնալիքներից ժողովրդի ու պետական համակարգի օտարացումը, որն առաջ է տանում ՀՀ այսօրվա քաղաքական կուրսը, ծայրահեղ վտանգավոր երևույթ է, որն անակնկալի է բերելու մեր ժողովրդին այն պահին, երբ ազգային համախմբումը դառնալու է անհրաժեշտություն՝ օրվա խնդիր։
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրենն ասել է, թե Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում, հատկապես այն հարցերում՝ որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության վճռորոշ խնդիրներին։
2 Responses to “Արմեն Այվազյան. «Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում»”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Все верно.
Այս քաղաքական զարգացումների վերջը մեր’ Հայկական կողմի պարտությունն է լինելու, իսկ Թուրքական կողմը հենց Շվեյցարիայում տոնում էր իր հաղթանակը.
դա կարելի էր կարդալ Դավութօղլու դեմքի անթաքույց ցնծագին ժպիտի, խորամանկ աչքերի փայլատակման մեջ…
Իսկ մեր արտգործնախարարը վանդակն ընկած մկան նման ջղաձիգ շարժումներով փորձում էր հասկացնել, որ նեղ վիճակում է ու շտապում էր վանդակից շուտ դուրս պրծնել:
Թուրքիայի պարագայում դեռ մութ է, թե Սերժ Սարգսյան – Գյուլ կուլիսային պայմանավորվածությունները ինչ անակնկալների առաջ կկանգնեցնի մեր ազգին:
Իսկ երբ հերթը հասնի Ղարաբաղին’ նախագահի այսօրվա վճռականությունը
հօդս կցնդի, քանզի սահմանի բացումը Թուրքիայի համար պայմանավորված է
Հայկական կողմի Ցեղասպանությյան հարցի սառեցմամբ ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման դեպքում: Ինչ մնում է ֆուտբոլային հրավերքից սկիզբ առած սիրախաղին, Թուրքիայի կողմից աշխարհին մոլորեցնող քայլ է,
իսկ մեր նախագահի ու արտգործնախարարի համար երջանիկ պահերի վայելում.
լի հույսով ու հավատով, որ կարողացել են բեկումնային քայլ կատարել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Իրականում հայտնվել են սեփական ձեռքերով պատրաստած թակարդի մեջ: Ցավալի չէր լինի, եթե թակարդում միայն երկուսով լինեին, այլ իրենց մոլորության զոհն են դարձնում ողջ ազգին ու
ազգային խնդիրները դնում անելանելի վիճակի մեջ: