Отзывы о статье «Будущий заключенный»
Источник: Собеседник Армении
One Response to “Отзывы о статье «Будущий заключенный»”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Ողջունում եմ Արմեն Այվազյանի այս համարձակ քայլը, որը շատերի
համար դաս կլինի. որ չփորձեն խեղաթյուրեն իրականությունը ու հանգիստ մարսեն:
Հարց է ծագում. ՈՒ՞մ պատվերն է կատարում քաղաքագետ Իսկանդարյանը, թե՞
ինքն էլ իր հերթին է օգնում թուրքին, որ ավելի վստահ հերքեն Ցեղասպանության իրողությունը, չուզենալով հետ մնալ Նախագահի ու արտգործնախարարի ազգադավ քայլերից:
Եթե մեր ազգային ժողովը ընդունած լիներ Հայկական Ցեղասպանությունը մերժողների, կամ հարցականի տակ առնողների նկատմամբ դատապարտող օրենք, այսօր իրենց քաղաքագետ հռչակած Ալեքսանդր Իսկանդարյաններն ու Անդրանիկ Միրհանյանները չէին փորձի արջի ծառայություն մատուցել մեր Նախագահին ու արտգործնախարարին. տարբեր առիթներով բազմիցս խեղաթյուրելով իրականությունը, ջուր լցնելով Թուրքիայի ջրաղացին:
Շատ կուզեի հարգարժան Արմեն Այվազյանը Ալեքսանդր Իսկանդարյանի
հետ միասին հայց ներկայացներ նաև Միրհանյանի նկատմամբ, որը “ՇԱՆԹԻ” TV-ով, (եթե չեմ սխալվում) հարցազրույցի ժամանակ մոլորության մեջ էր փորձում գցել
հեռուստադիտողին. առանց ամաչելու հայտարարեով, որ Շվեյցարիայում ապրիլի 22-ի կեսգիշերին ստորագրված “ճանապարհային քարտեզը” ոչ թե ստորագրվել է
ապրիլի 22-ին, այլ ապրիլի սկզբներին (կոնկրետ օր չնշեց) ու ինքն էլ իբր քաջատեղյակ է եղել:
Քաղաքագետ լինելով նա չունեցավ այնքան վերլուծելու կարողություն, որ
իր հայտարարությունը ավելի է ապացուցում իշխանությունների ազգադավ քաղաքականությունը. հարց է ծագում, եթե ապրիլի սկզբներին էր ստորագրվել
“ճանապարհային քարտեզ” կոչվածը, ինչու՞ լույս աշխարհ հանվեց ապրիլի 23-ի
առավոտյան. ուղիղ 1 օր առաջ ապրիլի 24-ից, երբ ողջ ազգն անհամբեր սպասում էր Ամերիկայի նորանշանակ նախագահի’ Օբամայի ելույթին, որն էլ հենց առիթ
հանդիսացավ հայամետ Օբամային երկմտելու’ չօգտագործեց GENOCID տերմինը:
Միրհանյանին թվում է քծնելով , աճպարարական հնարքներով’ օրերի տեղափոխությունը արդարացնում, կամ մեղմվում է Նախագահի ու արտգործնախարարի հանցավոր քայլերը, չմտածելով, որ ճիշտ բումերանգի էֆեկտ է տալիս կատարվածի դավաճանական քայլն ավելի ընդգծող