34 անգամ վիրավորանք հայ ժողովրդին «վեհ» նպատակի համար

Print Print Email Email

Աղբյուրը՝ Իրավունք, 07.10.2009

Ինչպես խոստացել էինք մեր ընթերցողին, այսօր ձեզ ենք ներկայացնում, թե ինչու է Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ Երեւանում տպագրել մի գիրք, որտեղ 34 անգամ ցեղասպանություն բառը վերցվել է չակերտների մեջ (թուրք հեղինակ Գյորգուլուի հոդվածում): Հիշեցնենք նաեւ, որ այս կապակցությամբ «Արարատ» ռազմավարագիտության կենտրոնի տնօրեն Ա. Այվազյանը կրկին անգամ դատի է տվել Կովկասի ինստիտուտի տնօրենին:

-Պրն Իսկանդարյան, ինչով եք բացատրում, որ Ձեր կողմից խմբագրած գրքում Հայոց ցեղասպանությունը վերցված է չակերտների մեջ:

– Նախ` նշեմ, որ ես չեմ հաշվել, թե քանի անգամ է ցեղասպանություն բառը վերցվել չակերտների մեջ: Սա շատ սպեցիֆիկ գիրք է, այնտեղ կան հեղինակներ` Կովկասի ճանաչված եւ չճանաչված երկրներից: Այդ առումով այդտեղ շատ խնդիրներ կային` սկսած անվանումներից` Սոխում-Սոխումի, Ցխինվալ-Ցխինվալի, Խանքենդի-Ստեփանակերտ եւ այլն: Գրքի վերջնամասում հատուկ նշված է, որ գրքում զետեղված հոդվածների պատասխանատուներն են դրանց հեղինակները: Իրավաբանորեն մեզ դիպչել հնարավոր չէ: Իսկ եթե խոսենք հարցի քաղաքական կողմի մասին, ապա Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, որոնք նրանք կարող են հրապարակել կամ վիճարկել դատարանում: Ես համաձայն չեմ պարոն Այվազյանի հետ այն առումով, որ պարոն Գյորգուլուն հերքում է ցեղասպանությունը, այլ վերջինս խոսում է Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին, որտեղ ցեղասպանությունը կասկածի է ենթարկվում, եւ, նկարագրելիս այդ ներքաղաքական իրավիճակը, նա ցեղասպանություն բառը վերցնում է չակերտների մեջ: Նա թուրք է, եւ իրենց մոտ կա 301 հոդվածը: Նման տրամաբանությունով շարժվելով` պետք է արգելել ցանկացած գիրք, որտեղ ներկայացվում է իրավիճակը Թուրքիայում: Իմ կարծիքով` սա փորձ է արգելել հայ քաղաքացուն իմանալ, թե ինչպես են Թուրքիայում վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Ի դեպ, պարոն Գյորգուլուն հայ-թուրքական հարաբերությունների շարժիչներից մեկն է: Եվ այդ իմաստով, այն, ինչ մտածում է Գյորգուլուն, կարեւոր է իմանալ եւ հասկանալ:

– Չե՞ք կարծում, որ չակերտների մեջ վերցված ցեղասպանություն բառը վիրավորական է հայերի համար, եւ կրկնակի վիրավորական է, որ այն տպագրվել է Երեւանում:

– Կրկնում եմ, որ Գյորգուլուն թուրք է, հայ չէ: Այդ գրքում կան նաեւ ադրբեջանցի հեղինակներ, որոնք նույնպես չեն սիրում Հայաստանը: Այդ գրքի իմաստը մենք տեսնում ենք հենց նույն խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացման մեջ: Դա վեհ նպատակ է: Ինչ է, հայը չպետք է իմանա, թե Թուրքիայում ցեղասպանություն բառը վերցված է չակերտների մեջ: Բոլոր դեպքերում` դա իր բառերն են, ոչ թե իմը:

Նշենք, որ խնդրո առարկա գիրքը հրապարակվել է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով` հազարական օրինակներով` ՄԱԿ-ի եւ շվեյցարական աջակցությամբ: Միաժամանակ այն, որ գիրքը հրապարակվել է օտար լեզուներով, հակասում է պարոն Իսկանդարյանի այն պնդմանը, որ վերջինս նախատեսված է հայ ընթերցողի համար: Եվ վերջապես, դժվար է պատկերացնել, որ նման գիրք, որտեղ 34 անգամ վիրավորանք է հասցվում ժողովրդին, կարող է լույս տեսնել Անկարայում կամ Բաքվում: Դե ինչ, Հայաստանը, ինչպես պնդում է Ա. Իսկանդարյանը, երեւի թե իսկապես ժողովրդավարական երկիր է…

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

5 responses so far

5 Responses to “34 անգամ վիրավորանք հայ ժողովրդին «վեհ» նպատակի համար”

  1. Gor from Hollandon 12 Oct 2009 at 3:05 pm

    Paron Ayvazian,

    Shat chisht kayl er dati tal. It must be a wake up call to others too.

    If the government does nothing, it must be the NGO’s and civil society organizations to take action and educate people and awake the public awareness, till we have a azgayin government.

  2. Emmanuel Dolbakyanon 12 Oct 2009 at 4:56 pm

    Cavoq srti iskandarjanneri tvaqanak@ Hajastanum kachi erkrachapakan progresiajov. Huis unemm, vor “Ararat@” ksharunaki hetevoghakan paiqar@.
    Emmanuel Dolbakyan, @Ararat@ miutiun, Moskva

  3. Haykon 12 Oct 2009 at 6:02 pm

    Բաց նամակ Վիեննայից` ուղղված հանրապետական պատգամավորներին
    16:53 / 12.10.2009

    Նամակը ստորագրված է. «Մի խումբ հայրենասերներ Վիեննայից»:

    Նամակում մասնավորապես ասված է. «Եկել է ժամը վերջնականապես սթափվելու,եկել է ժամը, որ դուք վերջնականապես գիտակցեք՝ Հայաստանն ու Ղարաբաղը անգին են եւ վաճառվելու ենթակա չեն: Ինչպե՞ս կարելի է ցմահ քաբաբ ուտելու ու ցմահ ռուլետկա խաղալու համար ուրանալ ցեղասպանությունը, դավաճանել հայրենիքը: Ինչպե՞ս կարելի է քիրվայության համար տրոհել ազգն ու հավատը: Դուք քվեարկելով արձանագրությունների հաստատման օգտին, քվեարկում եք Հայաստանի մահացու թշնամի Թուրքիայի օգտին, Հայաստան աշխարհը երկրագնդի երեսից վերացնելու ու հայ անունը հավիտենապես ջնջելու օգտին: Մենք հուսով ենք,որ ձեզանից շատերի մեջ կարթնանա 1,5 միլիոն նահատակների արյան կանչը եւ ժամանակավոր կորսված հայրենիքը վերագտնելու տենչը: Մենք ձեզ կոչ ենք անում չտրվել ոսկու փայլին, վայելքների ու խրախճանքների գերությանը, այդ բոլորը անցողիկ են, հայրենիքն ու հայ անունն է հավերժական: Այնպես որ, հայրենասերից միչեւ դավաճան մեկ քայլ է…»։
    Լուրեր Հայաստանից – NEWS.am

  4. Cheon 15 Oct 2009 at 3:03 am

    Iskandaryani nman mardik petke patzven orenkov kam anoren. nrank tex chunen mer yerkrum

  5. Vemir Hambardzumyanon 18 Oct 2009 at 2:08 pm

    Եկել է ժամը վերջնականապես սթափվելու,եկել է ժամը, որ դուք վերջնականապես գիտակցեք՝ Հայաստանն ու Ղարաբաղը անգին են:

    Ինչպե՞ս կարելի է ուրանալ ցեղասպանությունը, դավաճանել հայրենիքը:

    Դուք քվեարկելով արձանագրությունների հաստատման օգտին, քվեարկում եք Հայաստանի մահացու թշնամի Թուրքիայի օգտին, Հայաստան աշխարհը երկրագնդի երեսից վերացնելու ու հայ անունը հավիտենապես ջնջելու օգտին:

    Մենք հուսով ենք,որ ձեզանից շատերի մեջ կարթնանա 1,5 միլիոն նահատակների արյան կանչը: Մենք ձեզ կոչ ենք անում չտրվել վայելքների ու խրախճանքների գերությանը, այդ բոլորը անցողիկ են, հայրենիքն ու հայ անունն է հավերժական:

    Այնպես որ, հայրենասերից միչեւ դավաճան մեկ քայլ է…»։

    Թուրքիայի գլխավոր շտաբի պատվերով նկարահանվել է երկուսերիանոց ֆիլմ՝ «Սարի գելին», որը կրթության նախարարության հրահանգով ցուցադրվում է բոլոր աշակերտների համար` սկսած տարրական դասարաններից: Ցույց է տրվում, թե ինչպես են հայերը կոտորել թուրքերին: Բնականաբար հայի կերպարը ֆիլմում ներկայացված է միմիայն և խիստ բացասական գծերով: Եվ ո՞րն է հետաքրքիրը. ֆիլմի ցուցադրման գործն սկսվել է 2007 թ. դեկտեմբերից, այսինքն երբ Շվեյցարիայում նոր-նոր էին սկսվել հայ-թուրքական գաղտնի բանակցությունները: 12 մլն աշակերտ դիտել է այս ֆիլմը: Այն զգացմունքային պաշարը, որ ստացել է թուրք երեխան` նրա հոգուց հեշտությամբ դուրս չի գա:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.