Ես, որպես հայ ֆիդայու զարմիկ, կոչ եմ անում՝

Print Print Email Email

Այս կոչը հնչել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Հայ-թուրքական միջպետական գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» հասարակական քննարկման ժամանակ (30.04.2009թ., Երևան)։

Ես, որպես հայ ֆիդայու զարմիկ, կոչ եմ անում՝

1. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ իր հայրենաբնակ և սփյուռքի հատվածներով՝ ազգային շահերի դեմ ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը հասանելի դարձնել ՀՀ պետական այրերին, այդ թվում.
/ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝
դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, պահանջելով հանդես գալ գործադիր իշխանությունում պաշտոններ զբաղեցնող վերոհիշյալ անձանց խայտառակ ինքնագործունեության դեմ
/բ/ սփյուռքի մեր հայրենակիցներին՝
– իրենց բնակության երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկացնել ազգային շահերի պաշտպանության հարցում իրենց միակամ դիրքորոշման մասին
– հայոց համազգային շահերի դեմ ոտնձգություններ թույլ տվող ՀՀ պաշտոնյաների՝ իրենց բնակության երկրներ այցելությունների ժամանակ բոյկոտի ենթարկել նրանց և բողոքներ կազմակերպել:

2. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում հաղորդակից լինել Հայաստանի Հանրապետության ժողովրդի դիրքորոշմանը նախքան որոշումներ կայացնելը և հետայսու բացառել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ազգավնաս քայլերի ձեռնարկումը:

3. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝ կատարել գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության իրենց գործառույթը և բացառել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից ազգավնաս գործունեության իրականացումը:

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի շուրջ հանդես գալ միասնական դիրքորոշմամբ և կանխել Հայաստանի քաղաքական վերնախավի առանձին ներկայացուցիչների կողմից հետագայում ազգավնաս քայլեր ձեռնարկելու մտադրությունները:

5. ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ՝ զգոնություն ցուցաբերել պարտվողականության և թշնամուն անձնատուր լինելու հոգեբանությամբ տառապող իրենց գործընկերների ինքնագործունեության հանդեպ և կանխավ ահազանգել հանրությանը վերջիններիս հետագա հնարավոր խեղկատակությունների մասին:

6. ՀՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ՝ բացատրել պետական պաշտոններ զբաղեցնող իրենց ընտանիքի հայրերին, որ ընտանիքը հավանություն չի տալիս հայ ժողովրդի ազգային շահերի դեմ դավեր նյութելու գնով իրենց կերակրելու պրակտիկային:

7. ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ՝ որպես մեր ազգի առջև ծառացած խնդիրների լուծման վաղվա երաշխավորը և մեր Հայրենիքի ապագա ժառանգորդը, այսօր արդեն դրսևորել սեփական քաղաքացիական հասունությունը և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ավագ սերնդի՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժաղովրդի շահերի ձեռնարկվող գործունեությանը:

Նունե Դերոյան
ՀՀ ԳԱԱ բազմամյա աշխատակից
30/04/2009
Երևան

2 responses so far

2 Responses to “Ես, որպես հայ ֆիդայու զարմիկ, կոչ եմ անում՝”

  1. Аrmenianon 02 May 2009 at 8:07 am

    Согласен с Вашим Обращением.

  2. Аrmenianon 22 May 2009 at 5:13 pm

    22.05.09 Edmon
    Թուրքական ամենավտանգավոր հաջողությունը կայանում է նրանում որ հայությունը բավարարվի Մեծ Եղեռնի ճանաչմամբ ու չառաչադրի հողային պահանջներ.
    Այդ հայադավ նպատակի արմատավորմանը հայության մեջ ծառայում են «հայասեր» թուրքերը (Օրհան Փամուկ,Թաներ Աքչամ,Թուրքիայի Մարքս-Լենինյան Կուսակցությունը և այլն).
    Եվ հայ-թուրքական այս բանակցություների ողջ նպատակը կայանում է հենց դրանում.
    Դեր 1977 նույն Շվեցարիայում Թուրքիայի և ավանդական 3 հայ կուսակցություների միջև տեղի ունեցած առաջին հայ-թուրքական բանակցություներում է դա հաստատվել.
    Թուրքիայի Համայնավար Կուսակցության պաշտոնաթերթը 1984 թվականին իր «հայասեր» հոդվածում ուղակի ասաց «հայ եղբայրներին» որ իրենց կարավարությունը մի օր կճանաչի ու ֆինանսապես կփոխհատուցի Եղերնի համար բայց մոռացեք հողերը.
    Սրանում է կայանում թուրքական դիվանագիտության հեռահար նպատակը .
    Սահմանը Հայաստանի ու Հայաստանի ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի սահման է և այն բացելով մենք ուղակի անարգում ենք արևմտահայ ազատագրական պայքարի ողջ փառահեղ անցյալը ու առաչադրած նպատակները.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.