Կրոնն ազգային ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչն է
Ս. թ. փետրվարի 28-ին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ «Կրոնի և եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը։ Դպրանոցի սաներն արտահայտեցին իրենց հետաքրքրությունն ակտիվ հարց ու պատասխանի միջոցով: Վերջում դպրանոցի երգչախումբը (դիրիժոր՝ Շոթա Վարդանյան) կատարեց հոգևոր և ազգային երգեր։
Նշված թեմաներով ընթերցեք նաև.
2 Responses to “Կրոնն ազգային ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչն է”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
1. Մենք սկսել ենք ամաչել մեր Հայրենիքը վերանվաճելու գաղափարից, վախենալով անիրապաշտ երեւալ (ի ուրախություն թուրքերի), այսինքն հոգեբանորեն շարժվում ենք դեպի պարտություն։ Եթե մենք չենք ուզում որեւէ բանի հասնել, չենք էլ հասնի։
2. Հրատարակելով մեր երկրի քարտեզները (ոչ պաշտոնականները), մենք դրսեւորում ենք անտրամաբանություն. Հայրենիքի գրավված տարածքների մի մասին (Շահումյանի շրջան) այլ կերպ ենք վերաբերում (նշում ենք հատուկ պայմանական նշաններով), քան մյուսներին։ Երբեմն էլ չենք պատկերում նույնիսկ վեր կողմից վերահսկվող, կամ հայաբնակ տարածքները (Ախլքալակ, Ախալցիխե, Ծալկա եւ այլն)։ Այսինքն, կրկին հոգեբանորեն պատրաստ ենք զիջել դրանք։
3. Այն դեպքում, երբ մեր երկրի վրա (մեր ղեկավարների վրա) հսկայական ճնշում է գործադրվում ազատագրված տարածքենրը հանձնելու ուղղությամբ, մեր մեջ գտնվում են այնպիսիք, ովքեր լրջորեն հավատում են, որ կարող են լինել մեր անվտանգության ինչ-որ ոչ տարածքային երաշխիքներ. դիվանագիտական, տնտեսական եւ այլն։ Պատրաստ են վստահել ինչ-որ «մեծ» տերությունների ինչ-որ «միջնորդությանը»։ Խոսում են իրապաշտությունից, սակայն մոռանում են (կամ ձեւ են անում, թե մոռանում են), որ բանակցությունների նյութը ոչ միայն 7 շրջաններն են, այլ նաեւ ԼՂԻՄ-ի տարածքը, առանց որի մեր մնացած տարածքի խորությունը՝ Սյունիքի մասում կզմում է հազիվ մի 35 կիլոմետր, որն անհնար կլինի պաշտպանել երկկողմանի հարձակման դեպքում։
Հայաստանը պետք է խափանի ռուս-թուրքական դաշինքը
________________________________________________________________________________________________________________________________________________________
Հայ -1
Ռուս-թուրքական հարաբերությունների` թեկուզ և կարճատև բարելավումը չի կարող բխել Հայաստանի Հանրապետության կենսական շահերից: Մանավանդ, որ այդ հարաբերությունների հիմքուն ընկած է այնպիսի առևտուր, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանին և ընդհանրապես ամբողջ Հայաստանին: Ուստի պաշտոնական Երևանը պետք է ջանք ու եռանդ չխնայի ռուս-թուրքական ձևավորվող նոր դաշինքը խափանելու համար: Եվ, որքան էլ տարօրինակ չէ, այդ խնդրի լուծման համար Հայաստանն ունի բավական լուրջ լծակներ: Նախ, անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը վճռական ոչ ասի տարածքային զիջումներ ենթադրող ցանկացած առաջարկի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցը եկեղեցական Սուրբ Խորհրդի պես անձեռնմխելիության կարգավիճակ պետք է ստանա հայկական դիվանագիտության համար:
Հայ -2
Երկրորդ քայլը, որին պետք է դիմի Հայաստանը ռուս-թուրքական դաշինքը խափանելու համար, «Կովկասում համագործակցության և կայունության պլատֆորմից» հրաժարվելն է: Առանց հայկական կողմի մասնակցության, այդ նախագիծը կորցնում է այն քաղաքական նշանակությունը, որին ձգտում է թուրքական կողմը: Իսկ եթե պլատֆորմից հրաժարվելուն զուգահեռ Հայաստանը զարկ տա նաև հայ-իրանական քաղաքական հարաբերություններին, ապա լիովին կխափանի թուրքական դիվանագիտական հաշվարկները Հարավային Կովկասում: Ռուս-թուրքական հարաբերությունների բարևլավմանը լուրջ խոչնդոտ կարող են հանդիսանալ նաև հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հայկական սփյուռքի ջանքերը: Եթե հայկական արտաքին քաղաքականությունը կարողանա հասնել նրան, որպեսզի ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմը ճանաչի Ցեղասպանությունը, ապա Թուրքիան կհայտնվի այնպիսի բարդ իրավիճակում, որ ստիպված կլինի հրաժարվել Հարավային Կովկասում իրականացվող իր նվաճողական քաղաքականությունից:
Հայ – 3
Պաշտոնական Մոսկվան հասկանում է, որ Հարավային Կովկասում քաղաքական լուրջ դերակատարում ունենալու համար պետք է շահարկել ղարաբաղյան հիմնահարցը: ԼՂՀ-ի ապագան որոշիչ դեր է խաղալու նաև ողջ տարածաշրջանի ապագայի համար: Այդ իսկ պատճառով ռուսական դիվանագիտության համար կարևոր նշանակություն ունի, թե ով վերջապես կլուծի արցախյան հարցը: Ընդ որում այդ հակամարտության կարգավորման մեթոդները ամենևին էլ կարևոր չեն: Ռուսաստանի համար կարևոր է միայն, որ նոր պատերազմ չսկսվի: Ակնհայտ է, որ Ռուսաստանի նոր քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանում բացարձակապես ընդունելի չէ Հայաստանի և Արցախի համար: Պաշտոնական Երևանն իրավունք չունի թույլատրել, որպեսզի մեր ազգային շահերը վերածվեն գերտերությունների շահարկման առարկայի: Հետևաբար Հայաստանը պետք է վճռական ոչ ասի արցախյան հարցում զիջումներ ենթադրող ցանկացած տիպի առաջարկություններին:
________________________________________