Արմեն Այվազյանը հյուրընկալվել է Ուրբաթ ակումբում – 24.02.2009

Print Print Email Email

Փետրվարի 24-ին, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հյուրընկալվել է Ուրբաթ ակումբում:
Թեման` «Հայ թուրքական հարաբերություններ թե՞ հակամարտություն»:

Մամուլի արձագանքը՝

  1. Турция откроет границу с Арменией, чтобы нанести ей еще больший вред: эксперт, REGNUM
    Предлагая Турции участвовать в строительстве нового энергоблока армянской АЭС, премьер Армении Тигран Саркисян дает понять, что Ереван проявляет в отношении Анкары высший уровень доверия.
  2. Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ իր տարածքային պահանջներից, Panarmenian.net
    Կարդալ ռուսերեն, անգլերեն
  3. Արմեն Այվազյան. «Մերոնք պիտի ավելի խիստ գնահատականներ տան», Panorama.am
  4. Արմեն Այվազյան. «Այս հակամարտության բնույթը հողային է», Նացիոնալ
  5. Բանակցություններն անիմաստ են, Կապիտալ
  6. Внешняя политика Армении страдает «куриной слепотой» в отношении Турции – эксперт, Новости Армения
    Армения обязана выдвинуть перед Турцией предусловия для налаживания отношений – эксперт, Новости Армения
    «Футбольная дипломатия» в контексте армяно-турецких отношений изначально была мертворожденной – мнение, Новости Армения
  7. Отношения Армении и Турции следует классифицировать как конфронтацию, Еркрамас
  8. «Հավկուրություն՝ Թուրքիային նայելիս» , Առավոտ, 25.02.2009
  9. Արմեն Այվազյան. «Ֆուտբոլ դիտելով` հայ-թուրքական հակամարտությունը չի լուծվի», Երկիր
  10. Турецкий прорыв: Ереван предлагает Анкаре построить в Армении АЭС, NG.ru


«Երկիր» , 25 փետրվարի 2009թ.

Արմեն Այվազյան. «Ֆուտբոլ դիտելով` հայ-թուրքական հակամարտությունը չի լուծվի»

Հայաստանի անկախացումից մինչ օրս Թուրքիան հայկական պետության նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է ագրեսիվ, վնասարար գործողություններ, ինչից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան հակամարտության մեջ է Հայաստանի հետ: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը փետրվարի 24-ի ասուլիսում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:

Նրա խոսքերով` նշված գործողությունները Թուրքիան իրականացնում է միանգամից 10 մակարդակով` հասկացական-տերմինաբանական, քաղաքական, պատմաքաղաքական, իրավաքաղաքական, տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական, մշակութային, ռազմական, Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության եւ հայության տարբեր հատվածների միջեւ առաջացող պառակտումների:

Քաղաքական մակարդակում, ինչպես նշեց Ա.Այվազյանը, Թուրքիայի հակահայ գործողություններից են Հայաստանի 15-ամյա շրջափակումը, Ադրբեջանին ցուցաբերվող լիակատար օժանդակությունը, մեսխեթցի թուրքերին Ջավախքում բնակեցնելու հետեւողական ջանքերը եւ այլն:

«ՀՀ արտաքին քաղաքականությունը անտեսում է Թուրքիայի նշված գործողություններից շատերը»,- ասաց Ա.Այվազյանը: Թուրքիայի հակահայ ծրագրերին հակազդելու կամ հակադարձ ծրագրեր մշակելու փոխարեն, ըստ նրա, Հայաստանի պետական այրերը թուրք գործիչների մասին խոսելիս օգտագործում են «մեր խիզախ գործընկերները» արտահայտությունը:

«Եթե մենք այսպես շարունակենք, դա կհանգեցնի ազգային աղետի»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ առանձին հանդիպումներով, առավել եւս ֆուտբոլ դիտելով, հայ-թուրքական հակամարտությունը չի լուծվի:

3 responses so far

3 Responses to “Արմեն Այվազյանը հյուրընկալվել է Ուրբաթ ակումբում – 24.02.2009”

  1. REGNUMon 26 Feb 2009 at 9:14 am

    Я категорически против участия Турции в строительстве нового атомного энергоблока в Армении, заявил 26 февраля профессор экономики Татул Манасерян, комментируя заявление премьер-министра Армении Тиграна Саркисяна о возможном участии Турции в этом проекте. “Это объект стратегического значения и в этом вопросе нельзя руководствоваться экономической выгодой, не установив даже дипломатических отношений с этой страной, не говоря уже о признании геноцида”, – заявил Манасерян, отметив, что по его подсчетам на сегодняшний день теневой товарооборот между Арменией и Турцией составляет примерно 25% от всего товарооборота Армении.

    Стоит отметить, что между Арменией и Турцией не установлены дипломатические отношения, а граница между двумя странами заблокирована турецкой стороной.

  2. REGNUMon 01 Mar 2009 at 8:09 am

    АРФ “Дашнакцутюн” о строительстве новой АЭС в Армении: “зачем нам Турция?”

    Армянская революционная федерация “Дашнакцутюн” не понимает, как премьер-министр Армении Тигран Саркисян представляет реализацию строительства нового энергоблока Армянской АЭС с привлечением турецкой стороны. “Мы удивлены, и не понимаем причины, не понятно, как премьер представляет реализацию этого проекта. Ведь это не соответствует ни нашим экономическим выгодам, ни политическим интересам, не говоря уже о том, что это может повредить нашим требованиям в вопросе признания Геноцид армян”, – отметил в беседе с корреспондентом ИА REGNUM депутат парламента Армении от АРФ “Дашнакцутюн” Ара Нранян.

    “Все труды и вся работа, которая была проделана для восстановления прав армянского народа, все это может быть провалено одним двумя подобными заявлениями. Более того, сама Турция имеет проблемы со строительством атомной станции. Но я не понимаю, как мы должны задействовать Турцию в строительстве, фактически это может быть только финансовое участие”, – отметил он.

    Нранян подчеркнул, что Армения является страной, у которой есть авторитет в области атомной энергетики. “Мы – серьезный и смелый партнер, у нас есть прогресс в области высоких технологий, опыт, у нас есть соответствующие партнеры за рубежом, и я не понимаю, зачем нам нужна Турция”, – отметил он, добавив, что политической составляющей вообще не понимает. “Жаль, что время от времени звучат подобные заявления”, – заключил он.

  3. Lragir.amon 03 Mar 2009 at 9:24 am

    ՀՅԴ ԱՆԴԱՄԸ ԶԱՐՄԱՑԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությանը կարող է մասնակցել նաեւ Թուրքիան: Նրա խոսքով, դա մեզ ոչ տեխնոլոգիապես է պետք, ոչ քաղաքականապես, ոչ էլ տնտեսապես: Որովհետեւ մենք արդեն իսկ ունենք ատոմակայանի կառուցման եւ շահագործման փորձ, այնինչ Թուրքիան ունի նման ցանկություն, բայց չունի նման փորձ: Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ապա նման հայտարարությունները մեզ ոչ միայն օգուտ չեն, այլեւ կարող են վնասել, ասում է Արա Նռանյանը: Նա ավելացրել է նաեւ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը պատճառ չպետք է դառնա նման հայտարարությունների համար: Նա նաեւ վարչապետին կոչ է արել հիմնավորել իր հայտարարությունը:

    ՄԱՐԻՆԵ ԱՂԵԿՅԱՆ

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.