Փորձագետ. «Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա»

Print Print Email Email

«Ռեգնում», 27 հոկտեմբերի 2008
Աղբյուրը՝ (Regnum.ru)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ իր երդմնակալության արարողության ելույթում, եւս մեկ անգամ հաստատեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքերի անփոփոխ մնալը։ Այս մասին REGNUM ՏԳ-ի հետ զրույցում հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։
Ըստ քաղաքագետի, Բաքուն մերժում է հայկական կողմի հետ խելամիտ փոխզիջման նույնիսկ տեսական հնարավորությունը ոչ միայն հողերի` այլեւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում։ «Սկզբունքորեն, հայկական կողմը գործ ունի ոչ այլ ինչի, քան լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիայի պահանջի հետ։ Ադրբեջանի այդօրինակ անզիջողականությունը լիովին վարկաբեկում է ընթացիկ բանակցային գործընթացը, այն վերածելով սովորական ֆարսի, որի հանգուցալուծումն ապագա լայնածավալ պատերազմն է», – ընգծում է Այվազյանը։
Փորձագետը նկատեց, որ հայկական կողմը դեռ շարունակում է մեջբերել «մադրիդյան համաձայնությունները», որտեղ առկա են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորորշման իրավունքի մասին հիշատակումներ։ Սակայն, ըստ Այվազյանի, ինքնորոշման իրավունքը կարող է տարբեր մեկնություններ ունենալ։ «Երբեմնի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դե-յուրե նույնպես ինքնորոշման ձեւ էր, որը, սակայն, որևէ կերպ չէր ապահովում Ղարաբաղի հայերի անվտանգությունը ո՛չ ֆիզիկական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ էլ մշակութային առումներով», – նշում է նա։ Փորձագետը նկատում է նաեւ, որ եթե հակամարտող կողմերը յուրովի են մեկնաբանում իրենց իսկ համաձայնությունների միեւնույն հիմնարար դրույթները, ապա այդ «համաձայնությունները», ինչպես եւ դրանց հանգեցրած բանակցությունները արժեք չունեն։ «Չէ՞ որ տարբեր մեկնությունների առկայության դեպքում կկենսագործվի այն տարբերակը, որը հակամարտության ուժեղ կողմը կպարտադրի թույլ կողմին․ ամեն ինչ կրկին կհանգի ուժի իրավունքին։ Իսկ այդ միջոցին հողերի հանձնումը էապես կնվազեցնի հե՜նց հայկական կողմի պաշտպանունակության մակարդակը»,- նշեց նա։
Քաղաքագետի կարծիքով, երբ Ադրբեջանը խոսում է վերջնագրերի լեզվով, հայկական կողմի որեւէ զիջում, առավել եւս՝ ռազմական անվտանգության կարեւորագույն բաղադրիչի՝ հողերի հանձնման տեսքով՝ ինքնասպանություն կլինի։ «Այս համատեքստում Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի հասցեին շռայլվող դիվանագիտական սիրաշահումները, մեղմ ասած, անլուրջ տպավորություն են թողնում։ Այդպիսի անպատասխան հաճոյախոսությունները կարող են մոլորեցնել միայն հայ քաղքենուն», – նկատեց նա։
Փորձագետի կարծիքով, Հայաստանի դիրքորոշման մեջ պակասում է հե՜նց այն պարզությունը, որը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում դրսեւորում է Ադրբեջանը։ «Կոմպլեմենտարիզմը, որը բնորոշ է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը ոչ պակաս, քան Հայաստանի արտաքին քաղաքականությանը, շահում է նրանով, որ հստակորեն ուրվագծում է այն սահմանները, որոնցից անդին փոխզիջումն անհնար է։ Դա Բաքվին հնարավորություն է տալիս մշտապես ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ միաժամանակ խույս տալ միջնորդների եւ այլ երրորդ կողմերի քննադատությունից ու ճնշումներից», – պարզաբանում է նա։
«Իսկ ինչ վերաբերում է դեպքերի զարգացման ներկայումս աշխուժորեն քննակվող սցենարներին, այն է՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա այսպես կոչված «ճնշմանը», որն իբր նպատակ ունի հասնել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի կազմող ազատագրված տարածք հանձնմանը, ապա մամուլում դրանց տարբեր մեկնությունները եւ մակարդակը, մասնավորապես՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արտահայտությունների մասով, հիշեցնում են սուրճի բաժակով կատարված գուշակություններ՝ «կհանձնե՞ն, թե՞ չեն հանձնի» կրկներգով», – նկատեց քաղաքագետը։
Այվազյանի կարծիքով, ռուսաստանյան նախաձեռնությունում առկա անհայտների քանակը հնարավորություն չի տալիս ո՛չ պաշտոնական Երեւանին, ո՛չ պաշտոնական Բաքվին, ո՛չ էլ, առավել եւս, փորձագիտական համայնքին հեռուն տանող եզրակացություններ կատարել։ «Անշուշտ, Ռուսաստանը փորձում է դիվանագիտական ցատկ կատարել դեպի նախկին Անդրկովկաս եւ, հնարավոր է, որ ցանկանում է դա անել` մասամբ զոհաբերելով Հայաստանի ռազմական անվտանգությունը», – նկատեց նա։ Փորձագետը նշում է, որ նույնիսկ այդ դեպքում ռուսաստանյան սցենարը, եթե այն կայանում է հողերի հանձնման եւ ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման մեջ` չի բավարարի Ադրբեջանի հավակնությունները, որը հազիվ թե համաձայնվի Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական ռազմակայանների ներկայությանը` հատկապես հիշելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճակատագիրը։ «Այդ սցենարը չի կարող ընդունել նաեւ հայկական կողմը, իսկ տվյալ դեպքում, այն է` իր կյանքի եւ մահու հարցում, որպես կողմ հանդես է գալու ամենեւին ոչ Հայաստանի կառավարությունը, այլ ամբողջ հայ ժողովուրդը», – նշում է Այվազյանը։
Այվազյանը չբացառեց նաեւ այլ սցենարներ։ «Հնարավոր է նաեւ բոլորովին այլ մեկնություն․ Կրեմլում մշակված քայլաշարը պարզապես բլեֆ է, որի նպատակը նոր պայմաններում Անդրկովկասում գերակայելու համար սկսված խաղում նախաձեռնության խլումն է։ Այսինքն, սա պահի ազդեցության տակ կատարված նույնպիսի բլեֆ է, ինչպիսին թուրքական` Կովկասի կայունության եւ անվտանգության հարթակն է, որը թեեւ նույնպես իրագործման հեռանկար չունի, բայց արդեն իսկ շահույթներ է բերում այն առաջարկած կողմին», – պարզաբանեց Այվազյանը։
Ամփոփելով, փորձագետը, մասնավորապես, նշեց, որ բանակցային գործընթացի վերաբերյալ միակ սթափ եզրակացությունն այն է, որ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առայժմ անհնար է։ «Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը ենթադրում է ստատուս-քվոյի պահպանում եւ դրա իրավաբանական արմրագրում, քանի որ այլ տարբերակները ենթադրում են պատերազմ՝ հակամարտության բոլոր կողմերի եւ ամբողջ տարածաշրջանի համար անկանխատեսելի հետեւանքներով», – նշեց նա։ Քաղաքագետի կարծիքով, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններն իրենց ուշադրությունը պիտի կենտրոնացնեն ոչ այնքան միջնաժամկետ վստահելի կանխատեսումներին չենթարկվող արտաքին գործընթացների վրա, որքան անվտանգության ռազմավարական հաստատունների բանակի ամրապնդման, ազատագրված հողերի յուրացման, արդյունավետ պետական հաստատությունների կառուցման, հայերի զանգվածային հայրենադարձությանն ուղղված ժողովրդագրական քաղաքականության վրա։

Կարդալ ռուսերեն, անգլերեն

2 responses so far

2 Responses to “Փորձագետ. «Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա»”

  1. Aramon 29 Oct 2008 at 2:32 pm

    Արամէon 28 Oct 2008 at 4:18 am
    Հայկական վերնախավի մի մասի մոտ նկատվում են անձի երկվության խորացող նշաններ: Մի կողմից անընդհատ պնդում են փոխզիջումների ու հաշտեցումների մասին, ընդ որում երբեք հստակ չեն ասում այն սահմանը որից այն կողմ չեն գնա ոչ մի զիջման, մյուս կողմից մի աղմուկ աղաղակ են դնում երբ մի արտաքին ուժի ներկայացուցիչ կրկնում է նույն մտքերը որ իրենք են ամեն օր արտաբերում:

    Խորքային առումով վերնախավի ( վերնախավի մեջ մտնում է և՜ իշխանությունը, և՜ ընդդիմությունը, և՜ հասարակական ակտիվ գործիչները ) այն մասը որը զգում է որ ինքը այլևս ընդունակ չի ղեկավարելու երկիրը, կորցնում է հեղինակությունը, ունի ներքին ձգտում ինտեգրվել մի որևէ արտաքին ուժի հետ ( հիմնականում դեպի Արևմուտք ) հուսալով որ արտաքին ուժը իր վրա կվերցնի կառավարման բարդությունների մի մասը, և կթույլատրի տեղական «կառավարիչներին» ունենալ իրենց թեկուզ սահմափակ բայց կայուն չափաբաժինը:

    Բայց այս ձգտումը դեպի ինտեգրում ( որը հատուկ է շատ պետությունների վերնախավերին ) բախվում է մի երկաթբետոնե պատի, որի անունն է «թուրքական հարց»: Իրերի զարգացումը բերել է նրան որ մենք ամեն կողմից շրջապատվել ենք թուրքական տարրով և ցանկացած ինտեգրման փորձ ի վերջո հանգում է նրան որ այդ ինտեգրման թույլատրող չթույլատրողը դառնում է Թրքությունը:

    Բայց միայն թրքության գոյությունը չէ որ առաջ է բերում խնդիրներ աննպատակ էլիտայի համար: Խնդիրը էլ ավելի է բարդանում նրանով, որ մենք գտնվում ենք մի քանի մեծ քաղաքակրթական բլոկների արանքում: Այսպիսի պայմաններում ակնհայտ է դառնում որ ասենք Եվրոինտեգրացիայի մասին երազանքները սնանկ են դառնում , քանի որ կա Ռուսական կամ Իրանո-իսլամական գործոն: Նույն ձևի սնանկ են Ռուսաստան-Բելառուս, Եվրազես, և այլ տեսակի երազանքները:

    Այս թվացյալ փակուղուց ելքը շատ պարզ է: Հայկական վերնախավը պետք է դառնա ինքնաբավ և իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը: Այս աշխարհում ինքը ունի միայն ու միայն մի Հենարան: Դա հայ ժողովուրդն է, որի ստեղծագործ էության բացահայտումը ու օգտագործումը հնարավորություն կտա վերնախավին բարձրանալ հզորության մի այլ մակարդակի վրա:
    Այդ գիտակցության որոշ նշույլներ կան, բայց ճանապարհը նոր է ու անհայտ…

  2. gerason 30 Oct 2008 at 2:31 am

    И Россия и Запад толкают к одному и тому же, к Турции и сдаче семи районов. Разница лишь в составе миротворцев, но для нас результат- один, вытеснение армянского населения из НКР и поглощение Армении турецкой экономикой и политикой.
    Турция ключ для обоих и четко это осознает, и без соблюдения ее персональных условий и интересов ни Запад, ни Россия не смогут утвердится в Азербайджане, этой двери на Каспии.
    Тупик?
    Послать надо обоих, однозначно и твердо.
    Будет трудно, очень трудно. Но вполне реально. Несколько месяцев оттяжки обострят взаимные противоречия между сторонами и разрушат негласный консенсус по форсированному решению. Но наша проблема вовсе не в этой внешней давке в одном направлении, а во власти, которая боится и ненавидит собственный народ. Ибо без реальной поддержки и опоры ни одна власть не может идти на внешнеполитическую эскалацию и тем более на войну… Поэтому и мечется от Москвы до Вашингтона и обратно, ищет выхода там, где его нет и не может быть. Тогда как надо было идти на Оперную площадь к своему народу и попытаться наконец стать Президентом, а не числится им.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.