Archive for March 8th, 2009

Mar 08 2009

ՏՐԱՊԻԶՈՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

«Արմենիա»-ն օսմանյան պատմագրության և քարտեզագրության մեջ

Լուսինե Սահակյան,
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Տրապիզոնի գավառի (սանջակի) կազմավորումը

Օսմանյան կայսրությունն իր գաղափարաբանությամբ, ներքին կառուցվածքով և սոցիալ-տնտեսական համակարգով իսլամական երկիր էր, որն ի սկզբանե դարձավ քրիստոնեությանը հակոտնյա մի աշխարհ 1: 16-րդ դարի սկզբին սուլթան Սելիմ Առաջինը Եգիպտոսը գրավելուց հետո յուրացրեց խալիֆի տիտղոսը, Կ. Պոլիսը հայտարարեց խալիֆի նստավայր՝ դրանով իսկ մեծացնելով կայսրության ազդեցությունն իսլամական աշխարհի վրա: Այնուհետև նրան հաջորդող սուլթանները ևս համարվում էին բոլոր մահմեդականների կրոնապետ 2:

16-17-րդ դարերում Օսմանյան հսկայածավալ տերության մեջ հպատակ բնակչության մեծամասնությունը կազմում էին քրիստոնյաները: Զավթված տարածքները յուրացնելու և ժողովրդագրական պատկերը վերաձևելու նպատակով օսմանյան իշխանությունները մշակել էին պետական կառավարման այնպիսի ամբողջական համակարգ, որի բուն նպատակը կայսրությանն օսմանա-մուսուլմանական բնույթ հաղորդելն էր, այլ կերպ ասած՝ նոր գրավված տարածքների մահմեդականացումը: Այդ համակարգի բաղադրիչներից էր վարչական բաժանումների քաղաքականությունը:
Continue Reading »

  1. Бродел Ф., Бремя мира, материальная цивилизация, экономика и капитализм, XV-XVIII вв., т. 3, Москва, “Прогресс”, 1992, с.480-486.
  2. Uzunջarşılı İ., H., Osmanlı Tarihi, İstanbul’un Fethinden Kanuni Sultan Süleyman’ın Ölümüne Kadar, II Cilt, Türk Tarih Kurumr Basımevi-Ankara, 1998, s. 292, 306. 3.

2 responses so far