Sep 26 2008
Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել
«Երկիր» , 26 Սեպտեմբեր, 2008թ.
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի կարծիքով` Թուրքիա-Հայաստան երկխոսության այս առաջին փուլն անցավ անհավասարության եւ թուրքական կողմի խոշոր առավելության պայմաններում: Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել, եւ առաջիկայում, նրա խոսքով, գուցե խոսենք ոչ թե ֆուտբոլային, այլ հոկեյի հաշվի մասին: Արմեն Այվազյանի հետ հարցազրույցում փորձեցինք ստանալ հայ-թուրքական հիմնահարցի վերաբերյալ այսօր հասարակության մեջ առկա մի շարք հարցադրումների պատասխաններ: