- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Հայաստանի բնակչությունը զրկված է ազգային անվտանգության խնդիրների մասին մասնագիտական կարծիքներ լսելու իրավունքից

Ներբեռնեք Word տարբերակը

Հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ

2009թ. մարտ-ապրիլ ամիսներին
«Արարատ» ՌԿ-ի անցկացրած ակցիաների
լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում

(քննական վերլուծություն)

ԱՐԱՐԱՏ

ռազմավարագիտական կենտրոն

Օգոստոս 2009թ.

ԵՐԵՎԱՆ

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2009Թ. ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ ԴԱՇՏԸ

Ա ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների շարքը

Բ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքների ամփոփում և քննարկում

Գ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և, այսպես կոչված` «Ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկում,

Դ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. «Ո՛չ կապիտուլյացիային» հայտարարություն-ստորագրահավաքը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ ԴԱՇՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝

«Արարատ» ՌԿ-ի 2009թ. մարտ-ապրիլ ամիսների գործունեության օրինակով

1.1 Հեռուստաընկերություններ. հրահանգված էր չլուսաբանել

1.2 «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ

1.3 Այլ ԶԼՄ-ներ, «Արարատ» ՌԿ-ի ակցիաների վերաբերյալ նյութերի բովանդակային վերլուծություն

3.3.1. Հոդվածների բնույթը (նկարագրակա՞ն, թե՞ վերլուծական)

3.3.2. Չեզոք, դրական կամ բացասական անդրադարձ

3.3.3. Լուսաբանումների ընդգրկումը (համապարփա՞կ, թե՞ մասնակի)

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2008թ. սեպտեմբերից սկսած` հայ-թուրքական հակամարտությունը մտավ որակապես այլ` Հայաստանի և հայ ժողովրդի համար հույժ վտանգավոր արագ զարգացումների փուլ: Հայ-թուրքական միջպետական շփումները, պաշտոնական հայտարարությունները, տեղեկատվության արտահոսքերը և հատկապես 2009թ. ապրիլի 23-ին արված հայ-թուրքական, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունը վկայում էին, որ ՀՀ իշխանությունները ընդունել են վերջինիս՝ տարիներ ի վեր Հայաստանին պարտադրվող նախապայմաններից մի քանիսը1 :

ՀՀ իշխանությունների այդ քաղաքականությունը հղի էր Հայոց պետականության համար անդառնալի կորուստներով:

2009թ. մարտ-ապրիլ ամիսներին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն («Արարատ» ՌԿ) անցկացրեց հասարակական-քաղաքական հնչեղություն ունեցող չորս ակցիա, որոնց հիմնական նպատակներն էին`

ա) գիտական վերլուծությամբ հանդերձ՝ իրազեկել հայ հանրությանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի արդյունքում ՀՀ իշխանությունների` Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ որդեգրած պարտվողական քաղաքականության և դրա վտանգավոր հետևանքների մասին

բ) մոբիլիզացնել ու լսելի դարձնել այդ քաղաքականությանն ընդդիմացող հայ հասարակության կարծիքը, ստիպելու համար ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել թշնամու հետ ձեռք բերված անձնատվական (կապիտուլյացիոն) պայմանավորվածություններից:

«Արարատ» ՌԿ-ի` ազգային ու պետական կարևորագույն խնդիրներին վերաբերող այդ հասարակական-քաղաքական ակցիաները եզակի էին մի քանի առումով՝

• բարձր փորձագիտական մակարդակով,

• ՀՀ արտաքին քաղաքականության սուր, պատճառաբանված քննադատությամբ,

• Հայ հանրության ակտիվ հատվածների, մասնավորապես` տարբեր ոլորտներում գործող հ/կ-ների և անվանի հասարակական գործիչների ներգրավվածությամբ,

• անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ ապահովմամբ (մասնավորապես` համապատասխան նյութերի հասանելիությամբ, ինչպես միջոցառման վայրում, այնպես էլ «Արարատ» ՌԿ-ի կայքում),

• այդ ժամանակահատվածում ՀՀ-ում և Սփյուռքում որևէ այլ նմանատիպ ակցիայի իսպառ բացակայությամբ։

Սույն հոդվածում ներկայացնում ենք`

1. «Արարատ» կենտրոնի միջոցառումներին անդրադարձած հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումների բովանդակային վերլուծության արդյունքները: Յուրաքանչյուր լրատվամիջոցի դրսևորած մոտեցումները դիտարկվում են մի քանի չափանիշներով.

ա) հոդվածների նկարագրական կամ վերլուծական բնույթ,

բ) չեզոք (օբյեկտիվ) կամ կողմնակալ (դրական կամ բացասական) անդրադարձ,

գ) խնդրի համապարփակ կամ մասնակի լուսաբանում:

2. Առանձին անդրադարձ է արվում հեռուստաընկերությունների դիրքորոշմանը, քանի որ հայաստանյան և ոչ մի հեռուստաընկերություն չի լուսաբանել այդ միջոցառումներից որևէ մեկը: Պարզաբանվում են նաև այս տեղեկատվական շրջափակման պատճառները և հետևանքները:

3. ԶԼՄ դիտարկման արդյունքների հիման վրա կատարվում են ամփոփիչ եզրակացություններ:

2. 2009Թ. ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ ԴԱՇՏԸ

Ստորև համառոտաբար, ըստ ժամանակագրական կարգի, ներկայացնում ենք 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած չորս միջոցառում-ակցիաները և դրանց լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում: Նկատի ենք առել այն աղբյուրները, որոնք (ինչպես պարզվել է Կենտրոնի կատարած ԶԼՄ դիտարկման արդյունքում), անդրադարձել են միջոցառումներից որևէ մեկին (այդ հրապարակումները զետեղված են Կենտրոնի կայքում՝ յուրաքանչյուր միջոցառման համապատասխան էջում): Հնարավոր է` եղել են նաև այլ լուսաբանումներ, որոնք դուրս են մնացել մեր տեսադաշտից կամ անհասանելի են` լրատվական աղբյուրի փակ լինելու պատճառով:

Ա. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների շարքը 2

(12 մարտի-14 ապրիլի 2009թ.)

«Արարատ» կենտրոնի այս հանրային ակցիան անցկացվել է գիտնականների, փորձագետների, մտավորականների, հասարակական գործիչների, մասնագետների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ուսանողության շրջանում: Ընդհանուր առմամբ` հարցազրույցներին մասնակցել է 210 մարդ, այդ թվում` 45 գիտնական և փորձագետ (երկու ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մեկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տասնհինգ գիտությունների դոկտոր, քսաներկու գիտությունների թեկնածու և հինգ փորձագետ): Հարցմանը պատասխանել է միայն մեկ քաղաքական գործիչ, թեև հարցաշարը ստացել էին ՀՀ բոլոր խորհրդարանական կուսակցությունները, որոշ արտախորհրդարանական կուսակցություններ, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ պետական մարմիններից` արտգործնախարարությունը և ՀՀ Նախագահին կից Ազգային Անվտանգության խորհուրդը: Մասնակիցների 74.0%-ը ՀՀ-ից էին, 26.0%-ը` Սփյուռքից:

Այս ակցիան պահանջում էր մասնակիցներից կրթական բարձր մակարդակ և որոշակի քաղաքական պատրաստվածություն։ Բացի այդ, հարցերի բաց ձևաչափը հարցման մասնակիցներից ակնկալում էր ստեղծագործական մոտեցում և վերլուծական կարողությունների դրսևորում3 :

Հարցազրույցների անցկացման փուլում (12 մարտի – 14 ապրիլի 2009թ.) սույն ակցիային հայաստանյան ԶԼՄ-ներից անդրադարձան միայն «7 օր»4 և «Նացիոնալ»5 համացանցային պարբերականները, «Ազատամտություն»6 օրաթերթը և «Նոյյան Տապան»7 լրատվական կենտրոնը8 :

Նշված ցանկից բացակայում են /թվարկվածների շարքում չկան/ ոչ միայն հեռուստաընկերությունները, այլև` տպագիր մամուլը և մի շարք լրատվական գործակալություններ: Նշենք, որ լրատվական դաշտը տեղեկացվել էր այդ միջոցառման մասին:

Բ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքների ամփոփում և քննարկում 9

(14 ապրիլի 2009թ.)

2009թ. ապրիլի 14-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը կազմակերպեց հանրային քննարկում, որտեղ, չորս փորձագետների ելույթներում ներկայացվեցին և մեկնաբանվեցին 200 հարցազրույցների արդյունքները:

Միջոցառմանը ներկա էր շուրջ 150 մարդ, այդ թվում` գիտնականներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ: Հարցազրույցների արդյունքները ներկայացրեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը 10: Հետևեցին կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանի 11, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի 12 և քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի 13 ելույթները : Այնուհետև, մի շարք հայտնի հ/կ-ների ներկայացուցիչների և հասարակական գործիչների մասնակցությամբ ծավալվեց աշխույժ քննարկում:

Հարցազրույցների մասնակիցների կարծիքները հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրների նկատմամբ ինքնին խոսուն էին. հարցվածների ճնշող մեծամասնությունը`

1. 96.0%-ը քննադատել է հարցաշարում նշված` Հայաստանի և հայ ժողովրդի դեմ պաշտոնական Անկարայի կոնկրետ նախաձեռնությունը (հակահայկական ֆիլմի ցուցադրումը Թուրքիայի դպրոցներում)` որակելով այն որպես ռասիստական, թշնամական, հայատյաց գործողություն: /խմբագիրների կարծիքները տարբերվում են. նրանց մի մասն ասում է, որ «որպես»-ն ավելորդ է նման դեպքերում, օրինակ` ….որակել ցեղասպանություն, որակել ռասիստական, ես էլ գտնում եմ, որ այդպես` առանց «որպես» -ի, սխալ չէ:/

2. 61.0%-ը հստակ դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ մերձեցման ՀՀ իշխանությունների ներկա քաղաքականությանը, իսկ կողմ արտահայտվածների 20.0%-ն առաջ է քաշել պետական-ազգային անվտանգության ու արժանապատվության հարցերին առնչվող մի շարք լուրջ վերապահումներ ու նախապայմաններ14 :

3. 81.5%-ը բացասական է գնահատել ՀՀ վարչապետի հրավերը Թուրքիային` մասնակցելու ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցմանը:

4. 92.0%-ը դեմ է արտահայտվել ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերը թուրքական ընկերություններին վաճառելու ՀՀ կառավարության գաղափարին։

Այս միջոցառումը բավականին մեծ արձագանք գտավ հայաստանյան ԶԼՄ-ներում 15. դա լուսաբանեցին «Ազգ»16 , «Առավոտ»17 , «Ազատամտություն»18 , «Հայոց Աշխարհ»19 , «Կապիտալ»20 օրաթերթերը, «Երկիր»21 , «Գոլոս Արմենիի»22 , «Նովոյե Վրեմյա»23 շաբաթաթերթերը, «Հայաստանի հանրային ռադիոն»24 , «Նոյյան Տապան»25 , «Նովոստի-Արմենիա»26 , «Արմինֆո»27 , «ՊանԱրմենիան»28 լրատվական գործակալությունները և «Հետք»29 , «7 օր»30 , «Բիզնես 24»31 , «Թերթ.am»32 համացանցային պարբերականները:

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնը հատուկ անդրադարձ կատարեց ակցիային` իր կայքում զետեղելով որոշ հեղինակավոր անձանց պատասխանները33 :

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության «Տեսակետ» հանդեսը ս/թ մայիս ամսվա համարում տպագրել է Ա. Այվազյանի` ապրիլի 14-ի ելույթից մի հատված, որում ամփոփ ներկայացվում են հարցազրույցներում արծարծված թեմաները, հարցերը և հարցումների արդյունքները34 :

Միջոցառումների մասին մի շարք հրապարակումներ են եղել Սփյուռքի հայկական տպագիր մամուլում և համացանցային պարբերականներում: Դրանց անդրադարձել են նաև ռուսաստանյան «Ռեգնում»35 լրատվական գործակալության անդրկովկասյան գլխավոր խմբագրությունը Երևանում և Ուկրաինայում գործող «Analitika.at.ua»36 հայկական համացանցային պարբերականը: Ամերիկյան խոշորագույն «Բլումբերգ» (Bloomberg)37 լրատվական գործակալությունն ու թուրքական «Զաման»38 և «Ջումհուրիեթ» թերթերը «Արարատ» կենտրոնի հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ անցկացրած հարցման արդյունքները վկայակոչել են իրենց հոդվածներում:

Գ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ

Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկում 39

(30 ապրիլի 2009թ.)

Սա «Արարատ» կենտրոնի` իր հասարակական-քաղաքական շեշտադրությամբ առավել սուր քննադատական ակցիան էր, որը կազմակերպվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին կնքված հայ-թուրքական, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզ»-ին ի պատասխան:

Թեմայի լրջությունն ու հրատապությունը միջոցառման վայր` «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» կոնֆերանս դահլիճ էին բերել խնդրով անհանգստացած ավելի քան 300 մասնակիցների: Հնչեցին հրավիրված բանախոսների փորձագիտական գնահատականներն ու վերլուծությունները, մասնակիցների կարծիքներն ու առաջարկները: Հիմնական բանախոսներն էին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը 40, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը, կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը, Armenianhouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը 41:

Միջոցառման առանցքային մասը «Արարատ» ՌԿ-ի` հայ-թուրքական, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզ»-ին տված քաղաքական գնահատականներն էին (որին անդրադարձան մի շարք ԶԼՄ-ներ), hատկապես այն, որ «հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է» 42։

Թեև «ճանապարհային քարտեզը» դատապարտող հասարակական այս քննարկումն իր մասնակիցների թվով երկու անգամ գերազանցում էր նախորդ` ապրիլի 14-ի (Բ) միջոցառումը, նրան անդրադարձան ավելի քիչ թվով լրատվամիջոցներ 43. դրանք էին «Նոյյան Տապան»44 , «ՊանԱրմենիան»45 , «Պանորամա»46 , «Նովոստի-Արմենիա»47 լրատվական գործակալությունները, «Հայաստանի հանրային ռադիոն»48 , «Առավոտ»49 , «Երկիր»50 , «Ժամանակ»51 թերթերը, «7 օր»52 և «Հետք»53 համացանցային պարբերականները:

Դ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ

«Ո՛չ կապիտուլյացիային» հայտարարություն-ստորագրահավաքը 54

Ապրիլի 30-ի հանրային քննարկման ավարտին ընդունվեց կոչ-հայտարարություն 55, որի շարադրանքն ավելորդ չենք համարում մեջբերել ամբողջությամբ.

Մենք՝ հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով և հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հայտարարված՝ իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»։

Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը և նրանց կողմից

Հայկական հարցի,

Հայաստանի անկախության մասին հռչակագրի,

ՀՀ Սահմանադրության

պահանջների ուղղակի ոտնահարումը:

Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից`

1. Անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական, այսպես կոչված` «ճանապարհային քարտեզը»։

2. Անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու՝ Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքները վերացնելու պատրաստակամությունը։

3. Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունման։.

4. Հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչև ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում դա ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում՝ հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով։

Կոչ-հայտարարությանը տեղում միացան 55 անհատ ու հ/կ-ների ներկայացուցիչներ: Բացի այդ, համացանցում տեղադրված էլեկտրոնային տարբերակով առգիծ ստորագրահավաքին միացածների թիվը ս.թ. հուլիսի 23-ի դրությամբ հասնում է 819-ի56 : Այսինքն, թեև միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ ստորագրահավաքի վերջին օրը եզրափակվում է մայիսի 7-ով (Պրահայում նույն օրը կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման օրով), սակայն ստորագրահավաքը ինքնաբուխ կերպով շարունակվել է՝ ընդհուպ մինչև հուլիսի վերջը: ԶԼՄ անդրադարձը բուն ստորագրահավաքի ակցիային խիստ սակավ էր57 . այդ ցանկը սահմանափակվում է «Երկիր»58 և «7օր»59 ԶԼՄ-ներով:

Ստորագրահավաքի մասնակիցների աշխարհագրական տեղաբաշխումը

Ընդամենը՝ 820 հոգի

1. ՀՀ` 207 13. Իրան` 14 25. Միացյալ Արաբական էմիրություններ` 1
2. ԱՄՆ` 123 14. Իտալիա` 1 26. Նիդեռլանդներ` 3
3. Ավստրիա` 26 15. Իսպանիա` 4 27. Շվեդիա` 13
4. Ավստրալիա` 5 16. Լատվիա` 1 28. Շվեցարիա` 5
5. Արգենտինա` 5 17. Լիբանան` 12 29. Ռումինիա` 1
6. Բրազիլիա` 2 18. Կանադա` 42 30. Ռուսաստանի դաշնություն` 45
7. Բելգիա` 17 19. Կիպրոս` 1 31. Սլովակիա` 2
8. Բելոռուսիա` 2 20. Կորեա` 1 32. Սիրիա` 4
9. Գերմանիա` 21 21. Հունաստան` 5 33. Վրաստան` 1
10. Դանիա` 3 22. Ճապոնիա` 2 34. Ուկրաինա` 4
11. Թուրքիա` 2 23. Մեծ Բրիտանիա` 14 35. Քուվեյթ` 2
12. Իսրայել` 5 24. Մեքսիկա` 1 36. Ֆրանսիա` 51
Չեն նշել` 172

3. ԶԼՄ ԴԱՇՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ`

«Արարատ» ՌԿ-ի 2009թ. մարտ-ապրիլ ամիսների գործունեության լուսաբանումների

3.1. Հեռուստաընկերություններ. հրահանգված էր չլուսաբանել

Ինչպես նշեցինք` հայաստանյան հեռուստաընկերությունները չեն լուսաբանել վերոբերյալ միջոցառումներից որևէ մեկը` արդյունավետ տեղեկատվական շրջափակում իրականացնելով բոլոր չորսի նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ այդ միջոցառումները ՀՀ իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին հասարակության մի զգալի հատվածի կարծիքը, դժգոհությունն ու պահանջներն արտահայտող միակ հասարակական-քաղաքական լուրջ նախաձեռնություններն էին:

Հեռուստաընկերությունները ձեռնպահ են մնացել նույնիսկ միջոցառումների մասին հպանցիկ տեղեկատվություն հայտնելուց կամ նույնիսկ քննադատական-բացասական անդրադարձներ կատարելուց:

Տեղեկատվական շրջափակում կիրառել է նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», որն օրենքով կոչված է սպասարկելու հե՛նց հանրային, այլ ոչ թե իշխանության շահը:

Հատկանշական է, որ այս միջոցառումներին չանդրադարձավ նաև «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) ավանդական ազգային կուսակցությանը հարող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, մինչդեռ նույն կուսակցության պաշտոնաթերթ «Երկիրը» հետևողականորեն լուսաբանել է վերոնշյալ միջոցառումները: «Երկիր մեդիան» չանդրադարձավ նույնիսկ հույժ մտահոգիչ` հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ»-ին վերաբերող ապրիլի 30-ի (Գ) միջոցառմանը` չնայած ՀՅԴ-ն ապրիլի 27-ին արդեն լքել էր իշխանական կոալիցիան` ելնելով «ճանապարհային քարտեզ» կոչվածի մասին գրեթե նույն մտահոգություններից, որոնք շարունակաբար` առնվազն 2007թ. դեկտեմբերից ու հատկապես՝ 2008թ. սեպտեմբերի սկզբից ի վեր, հնչեցնում էր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը60 :

3.2. «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը ևս չի անդրադարձել միջոցառումներին: Դիտարկման է ենթարկվել թերթի էլեկտրոնային բովանդակությունը ապրիլի 14-ից մինչև 17-ը (Բ միջոցառման համար), այնուհետև` ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ը (Գ միջոցառման համար): Այդ երկու ժամանակահատվածների կտրվածքով արձանագրել ենք հայ-թուրքական խնդիրներին առնչվող 10 հրապարակում (դրանց թվում` մամուլի ասուլիսներ, վերլուծականներ, քննարկումներ), սակայն դրանցից ոչ մեկը չի վերաբերում այդ ընթացքում «Արարատ» ՌԿ-ի անցկացրած որևէ միջոցառմանը և չի հիշատակում դրանք:

Հե՛նց ապրիլի 14-ին` «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների արդյունքները ներկայացնող և քննարկող (Գ) միջոցառման օրը, «Հայաստանի Հանրապետություն»-ը հրապարակել է իշխանական կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը՝ որպես քաղաքական օրակարգի խնդիր» ծավալուն հոդվածը, որտեղ դրվատվում է Հայաստան-Թուրքիա միջպետական ներկա գործընթացը` որպես Հայաստանի համար դրական զարգացում: Մեջբերում հոդվածից. «Քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության միջազգային վարկը վերջին ամիսներին «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում մեծացել է, և հայ–թուրքական երկխոսությունն ընթանում է միջազգային հանրության սպասումների դրական ֆոնի վրա, այդ երկխոսությունը պետք է շարունակել»61 :

Հոդվածում, սակայն, չեն բերվում վերոբերյալ պնդումը հաստատող փաստեր և փաստարկներ: Հակառակը, քաջ հայտնի է, որ ՀՀ-ի միջազգային վարկանիշը լուրջ անկում է ապրել: Օրինակ, ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան» (ՀՄԿ) (The Millennium Challenge Corporation – MCC) այս տարի զգալիորեն կրճատեց ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը` ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վատթարացման պատճառով: Ս/թ հունիսի 10-ին ՀՄԿ-ն հայտարարել է, որ դադարեցնում է Հայաստանին տրամադրվող օգնության մի մասը` ճանապարհների շինարարության ծրագիրը (որը կազմում է 235.6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ընդհանուր օժանդակության շուրջ մեկ-երրորդ մասը62 ): ՀՄԿ պաշտոնական հայտարարության համաձայն, այդ ծրագրի ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է ՀՀ-ի կառավարության գործողություններով, որոնք չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարումը խթանելու ՀՄԿ սկզբունքներին63 :

3.3. Այլ ԶԼՄ-ներ

«Արարատ» ՌԿ-ի ակցիաների վերաբերյալ նյութերի բովանդակային վերլուծություն

Հիշեցնենք, որ ստորև նկատի են առնված այն աղբյուրները, որոնք, ըստ Կենտրոնի կատարած ԶԼՄ-ների դիտարկման, անդրադարձել են միջոցառումներից գեթ մեկին (այս մասին առավել մանրամասն տե՛ս էջ 4-ում):

«Արարատ» ՌԿ-ի միջոցառումներին անդրադարձած ԶԼՄ-ներից ակտիվությամբ աչքի են ընկել լրատվական գործակալությունները և համացանցային պարբերականները: Տպագիր թերթերի ակտիվությունը նկատելի է հարցազրույցների արդյունքները ներկայացնող` ապրիլի 14-ի (Բ) միջոցառման մասով։ Մյուս դեպքերում տպագիր թերթերի անդրադարձը կա՛մ սակավ է եղել, կա՛մ բացակայել է:

Ի տարբերություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» և «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի` «Հայաստանի հանրային ռադիոն» անդրադարձել է Բ և Գ միջոցառումներին64 :

3.3.1. Հոդվածների բնույթը (նկարագրակա՞ն, թե՞ վերլուծական)

ԶԼՄ լուսաբանումները գրեթե բացառապես նկարագրական-պատմողական բնույթի էին. տվյալ միջոցառման հարցերը, ելույթները, ընթացքում հնչած կարծիքները մեծ մասամբ ներկայացվել են ուղղակի մեջբերումներով կամ պատմողական վերարտադրությամբ` առանց հեղինակային կամ խմբագրական մեկնաբանությունների և վերլուծության:

Վերլուծական մոտեցմամբ, սեփական դիրքորոշման հիմնավորված արտահայտմամբ և անկախ եզրահանգումներով առանձնանում է միայն ապրիլի 18-ին «Գոլոս Արմենիի» շաբաթաթերթում Մարինա Գրիգորյանի հեղինակած «Ո՛չ ազգային շահերի հաշվին» հոդվածը65 ։

Նկատի ունենալով «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով «Արարատ» կենտրոնի անցկացրած հարցազրույցները (Ա ակցիա)` հոդվածագիրը նախ նշում է, որ հազվադեպ է հարցի շուրջ քննարկումներում «շոշափվում հանրային շահը և հանրության դիքորոշումը», և որ հաճախ խնդրի քաղաքական կողմը գերիշխում է` թույլ չտալով տեսնել մեծ թվով այլ` ոչ պակաս կարևոր խնդիրները66 :

Հեղինակը նաև մեջբերում և համեմատում է նույն օրերին հրապարակված` հայ-թուրքական թեմայով Թուրքիայում անցկացված մի սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն` հարցվածների 94%-ը դեմ է արտահայտվել ՀՀ սահմանի բացմանը: Ու թեև հայտնի չէ կիրառված մեթոդաբանությունը և հարցման մասնակիցների թիվը, այնուամենայնիվ, հարցման արդյունքներն արտացոլում են թուրք հասարակության տրամադրությունը ՀՀ-ի նկատմամբ, գրում է հեղինակը: Հայաստանի սահմանի բացման հարցում Թուրքիայի ներսում առկա հուժկու ընդդիմությունը, որի մասին բազմիցս են հաղորդել այդ երկրի ԶԼՄ-ները, վկայում է այդ երկրում հայ ժողովրդի նկատմամբ եղած բազմաթիվ լուրջ խնդիրների մասին` անկախ նրանից, թե ինչպիսի վարդագույն պատկերներով են փորձում թուրքերը ներկայացնել իրավիճակը միջազգային հանրությանը, եզրակացնում է հոդվածագիրը.

Մ. Գրիգորյանի դիտարկմամբ` («Արարատ» կենտրոնի հարցման արդյունքներով հաստատված) հայ հասարակության դժգոհությունը ՀՀ իշխանությունների` Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականությունից, պայմանավորված է ո՛չ այնքան բուն խնդրով (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում), այլ նրանով, թե ինչպե՛ս է իրականում ընթանում այդ կարգավորումը, այն է՝ գաղտնիության մթնոլորտում: «Հաշվի առնելով վերջին 15 տարիների ընթացքում հանրության` իշխանությունների նկատմամբ ունեցած վստահության ցածր մակարդակը, հենց միայն այն փաստը, որ վարվում են գաղտնի բանակցություններ, այն էլ` ոչ ուրիշ պետության, այլ Թուրքիայի հետ, չի կարող չառաջացնել հայ հանրության ծայրահեղ անհանգստությունը»67 ,- նշում է հոդվածագիրը:

Եվ վերջում, անդրադառնալով մեր մեջ շրջանառվող այն թյուր կարծիքին (որն արդյունք է հայության տարբեր հատվածներին միմյանց դեմ հանելու նպատակով տարվող թուրքական քարոզչության), թե հայաստանաբնակ հայերն ավելի հակված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան սփյուռքահայերը, հոդվածագիրը շեշտում է, որ իրավիճակը ճիշտ հակառակն է. ՀՀ-ում ապրող հայերի վրա է, որ կախված է պատմության կրկնության, այսինքն` Թուրքիայի ներխուժման վտանգը: Հետևաբար, միջազգային հանրության, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցն, առաջին հերթին, հայկական տարածքում և հայկական պետականության սահմաններում հայ ժողովրդի շարունակական գոյատևման հարցն է68 :

3.3.2. Չեզոք, դրական կամ բացասական անդրադարձ

Լուսաբանումների մեծ մասը չեզոք բնույթի է: Բացասական և, ըստ էության, ոչ օբյեկտիվ ուղղվածություն ունեին միայն «Հայոց աշխարհ», «Նովոյե Վրեմյա» և «Թերթ.am» պարբերականների անդրադարձները հարցազրույցներին և դրանց արդյունքներին:

«Հայոց աշխարհ»-ի` «Թուրքերը և սոցիոլոգիան անհամատեղելի են» հոդվածի հեղինակը մտահոգություն է հայտնել «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների (Ա և Բ միջոցառումներ) առնչությամբ, նշելով, թե այս և նմանատիպ հարցումները պառակտում են մեր հասարակությունը` մանավանդ, որ վերջինս հստակ ու խորությամբ չի պատկերացնում ազգային հարցերը69 : Այդուհանդերձ, հոդվածագիրն այդ նույն, ըստ իրեն` «վատ կողմնորոշված հայ հանրությանը» չի իրազեկում, թե ի՞նչ խնդիրներ են արծարծվել հարցազրույցներում և ինչպիսի՞ն են եղել դրանց արդյունքները:

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների (Ա և Բ միջոցառումներ) առնչությամբ` «Նովոյե Վրեմյա»-ի ապրիլի 16-ի համարում Արմեն Խանբաբյանն իր` «Ճշմարտություն և միայն ճշմարտություն. բայց ոչ ողջ ճշմարտությունը» հոդվածում մերկապարանոց քննադատություններ է հնչեցրել անցկացված հարցազրույցների և դրանց արդյունքների վերաբերյալ` փորձելով կասկածի տակ դնել դրանց գիտական ու հասարակական-քաղաքական արժեքը70 :

Ըստ հոդվածագրի, կարելի է միտումնավոր համարել այս հարցումներն ու դրանց արդյունքները, որոնք «չունեն որևէ գիտական արժեք և սևացնում են երկրի ղեկավարության` հարևանների հետ ունեցած տարաբնույթ հարցերի լուծմանն ուղղված հերոսական ջանքերը, ջուր են լցնում «հայտնի ուժերի» ջրաղացին»71 : Փաստորեն, անցկացված հարցումների և դրանց արդյունքների դեմ հոդվածագրի թերևս միակ «փաստարկը» ներկայիս իշխանությունների քաղաքականությունը դրվատելու իր առաքելությունն է, քանի որ այլ հիմնավոր հակափաստարկներ հոդվածում պարզապես չկան: Չի պարզաբանվում նաև, թե ի՞նչ անհայտ «հայտնի ուժերի» մասին է խոսքը:

Նշելով, որ հարցազրույցներին մասնակցել են և՛ ՀՀ-ի, և՛ Սփյուռքի մեր հայրենակիցները` հոդվածագիրը շտապում է ստվեր գցել հարցումների արդյունքների օբյեկտիվության և ներկայացուցչականության վրա` ավելացնելով, թե Սփյուռքի ներկայացուցիչները հայտնի են երկու հարևան երկրների մերձեցման նկատմամբ իրենց բացասական դիրքորոշմամբ72 : Չի նշվում սակայն` ա) թե ո՞ր գիտական ուսումնասիրությունների արդյունքներն են բացահայտել դիրքորոշումների նման տարբերությունը («Արարատ» կենտրոնի անցկացրած հարցազրույցներում, հարցի նկատմամբ Սփյուռքի և հայաստանաբնակ հայերի դիրքորոշումներում էական տարբերություններ չկան), բ) որ տվյալ հարցազրույցների մասնակիցների 26%-ն էր միայն Սփյուռքից, հետևաբար նրանց կարծիքները չէին կարող գերակշռել հարցումների արդյունքներում: Գուցե հոդվածագրին հայտնի չէ, սակայն ընթերցողները պետք է գիտենան նաև, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում սեպ խրելը և հայ ժողովրդի երկու հատվածներին միմյանց դեմ լարելը Թուրքիայի հետևողական քաղաքականությունն է (որը, ցավոք, արդեն զգալի հաջողություններ է գրանցել), և դրան տուրք տալը ջուր է լցնում միանգամայն հայտնի` թուրքական և թուրքամետ ուժերի ջրաղացին:

«Արարատ» կենտրոնի «Կեղծիք և միայն կեղծիք» խորագրով պատասխանն Ա. Խանբաբյանի հնչեցրած թեզերին հրապարակվել է ապրիլի 22-ին73 : Խանբանյանի հոդվածին արձագանքել է նաև ապրիլի 14-ի (Բ) միջոցառման բանախոս, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «Հայերը պետք է վստահ լինեն վաղվա օրվա նկատմամբ» իր հոդվածում74 : Սակայն, «Նովոյե Վրեմյա»-ն այդպես էլ չհրապարակեց ո՛չ «Արարատ» կենտրոնի, ո՛չ էլ Հարություն Մեսրոբյանի պատասխաններն Ա. Խանբաբյանի զրպարտանքին, ինչը ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի և ՉԼՄ բարոյականության տարրական նորմերի խախտում է։

Այս առումով ինքնին խոսուն է այն փաստը, որ ՀՀ նախագահի մայիսի 26-ի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ, պատվավոր կոչումներով պարգևատրված մի շարք գործիչների շարքում էր նաև Ա. Խանբաբյանը, որին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի կոչում75 :

«Թերթ.am»-ն, անդրադառնալով ապրիլի 14-ի հարցազրույցների արդյունքների քննարկմանը «Կոնգրես» հյուրանոցում (Բ միջոցառում), միջոցառման վերաբերյալ կանխակալ դիրքորոշում է արտահայտում հե՛նց իր հաղորդագրության վերնագրով` «Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին»: Այսպիսով, առանց հիմնավորումների, միջոցառման կազմակերպիչները, մասնակիցներն ու համախոհները պիտակավորվում են արտաքին գաղութարար ուժերի քարոզչության հետևանքով վաղուց արդեն խարազան դարձած «ազգայնական» ածականով76 : Միջոցառման վերաբերյալ որևէ կարծիք, մեկնաբանություն կամ վերլուծություն հաղորդագրության բուն շարադրանքում բացակայում է:

«Լայվջորնլ» (Livejournal) սոցիալական ցանցում գործող` freedomfight777 բլոգի վարողը դիպուկ գնահատական է77 տվել «Թերթ.am»-ի այս հաղորդագրությանը՝ դա որակելով կոմունիստական ռեժիմին հատուկ քարոզչական հնարքներով մարդկանց վարկաբեկելու փորձ:

3.3.3. Լուսաբանումների ընդգրկումը (համապարփա՞կ, թե՞ մասնակի)

Զգալի թիվ են կազմում ոչ համապարփակ, թերի անդրադարձները: Մի շարք ԶԼՄ-ներ չեն տվել այս կամ այն միջոցառման ամբողջական պատկերը` ներկայացնելով մասնակի տեղեկատվություն. այդ անդրադարձներից բացակայում է տվյալ միջոցառման կամ ակցիայի այս կամ այն առանցքային խնդրի, նպատակի, հարցերի կարևորագույն հատվածը:

Այսպես օրինակ, ապրիլի 14-ի` հարցազրույցների արդյունքներն ամփոփող և քննարկող Բ միջոցառումը լուսաբանելիս` «Հայոց աշխարհ»-ը, «ՊանԱրմենիան»-ը, «Հայաստանի հանրային ռադիո»-ն և «Հետք»-ի հաղորդագրությունները կազմվել են «Արարատ» կենտրոնի տնօրեն Ա. Այվազյանի և մյուս բանախոսների ելույթներից և միջոցառման ընթացքում հնչած կարծիքներից արված քաղվածքներով: Նշված ԶԼՄ-ներում հիշատակման չեն արժանացել կա՛մ անցկացված հարցազրույցները, կա՛մ նրանցում ընդգրկված հարցերը, կա՛մ հատկապես` հարցազրույցների արդյունքները։ Մինչդեռ Բ միջոցառման նպատակը հենց այն էր, որ տոկոսային առումով ներկայացվի հարցվածների մեծամասնության կարծիքը:

Հարցազրույցներում ընդգրկված հարցերի և հարցազրույցների արդյունքների մասին (Բ միջոցառում) կոնկրետ տվյալներ հաղորդել են «Երկիր», «Ազգ», «Առավոտ» և «Գոլոս Արմենիի» թերթերը, «Նոյյան Տապան», «Նովոստի Արմենիա», «Արմինֆո» լրատվական գործակալությունները, «Կապիտալ», «Բիզնես 24», «Ազատամտություն» պարբերականները, ինչպես նաև` ՄԻԺԻ հ/կ-ի «Տեսակետ» հանդեսը:

Թերի լուսաբանումը գերակշռում է հատկապես ապրիլի 30-ի` «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկմանը» (Գ միջոցառում) վերաբերող հոդվածներում:

Այսպես` «Նոյյան Տապան»-ը, «Պանորամա»-ն, «Հայաստանի հանրային ռադիո»-ն, «Առավոտ»-ը և «Ժամանակ»-ն ընդհանրապես չեն հիշատակել Գ միջոցառման առանցքային մասը` ՀՀ նախագահին ուղղված հանրային հայտարարություն-հանրագիրը և այն սատարող` նույն միջոցառման վայրում սկսված ստորագրահավաքը:

Հանրագիր շարադրանքում ՀՀ նախագահին ուղղված չորս քաղաքական պահանջները «Նոյյան Տապան»-ը, «Պանորամա»-ն, «Հայաստանի հանրային ռադիո»-ն, «Ժամանակ»-ը և «Հետք»-ը ներկայացրել են որպես անհատական փորձագիտական կարծիք` «Արարատ» ՌԿ-ի տնօրեն Ա. Այվազյանի գնահատական, այլ ոչ որպես հանրագրի առանցքային կետեր:

Իսկ «ՊանԱրմենիան»-ը նշում է միայն, որ «քննարկման վերջում ընդունվեց փաստաթուղթ, որի տակ կարող էին ստորագրել բոլոր ցանկացողները», առանց մանրամասնելու փաստաթղթի բովանդակությունը78 :

Նույն կերպ` «Հետք»-ը, թեև վերջում տեղեկացնում է, որ պատրաստվել է մի հայտարարություն, որը «կտեղադրվի կենտրոնի կայքում և հայ-թուրքական հարաբերություններում առկա մտահոգությունները կիսողները կարող են միանալ հայտարարությանը», այնուամենայնիվ, չի պարզաբանում հայտարարության բովանդակությունը79 :

Հիշեցնենք, որ հայտարարություն-հանրագրի շարադրանքն ընթերցվել, ցուցադրվել ու նաև բաժանվել է միջոցառման մասնակիցներին:

Մեկ այլ կարևոր դիտարկում երկու հանրային քննարկումների (Բ և Գ միջոցառումներ) մասով. մի շարք ԶԼՄ-ներ հստակ չեն ներկայացրել լուսաբանվող միջոցառման անունը և ձևաչափը:

Այսպես, Բ միջոցառումը լուսաբանելիս` «Հանրային ռադիո»-ն, «Հետք»-ը, «Հայոց աշխարհ»-ը և «Երկիր»-ը չեն պարզաբանել միջոցառման անունը և բնույթը` այն, որ դա «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների արդյունքներն ամփոփող հանրային քննարկում էր: Իսկ «Հետք»-ը, «Բիզնես 24»-ը և «ՊանԱրմենիան»-ը դա ներկայացրել են որպես հայ-թուրքական հակամարտության խնդիրների քննարկում, այլ ոչ թե` այդ թեմայով անցկացված 200 հարցազրույցների արդյունքների ներկայացում և հանրային քննարկում: Բացի այդ, «Նոյյան Տապան»-ը, «Երկիր»-ը, «Հետք»-ը, «Ազատամտություն»-ը, «Հայոց աշխարհ»-ը, «Նովոստի Արմենիա»-ն, «ՊանԱրմենիան»-ը և «Ազգ»-ը, Ա. Այվազյանից բացի` միջոցառման որևէ այլ բանախոսի անուն և փորձագիտական կարծիք չեն հիշատակել: Նույն կերպ` Գ միջոցառումը լուսաբանելիս` «Նոյյան Տապան»-ի, «Հետք»-ի, «Ժամանակ»-ի, «Երկիր»-ի հոդվածներում (ինչպես նաև` «Պանորամա»-ի և «Նովոստի Արմենիա»-ի երկուական հրապարակումներից մեկում) նշված չէ, որ հասարակական քննարկման ձևաչափում ընդգրկված են եղել ճանաչված փորձագետներ: Վերը նշվածներից միայն «ՊանԱրմենիան»-ն իր լուսաբանումներից մեկում գրում է, որ «[ի]րենց կարծիքը հայտնեցին նաև մտավորականության, տարբեր հասարակական կազմակերպությունների և երիտասարդության ներկայացուցիչները»` սակայն առանց անուններ նշելու80 :

Այսպիսի բացթողումներն ընթերցողների մոտ, անշուշտ, տպավորություն են ստեղծում, թե տեղի ունեցած միջոցառումները «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենի անհատական մամուլի ասուլիսներ էին և ոչ թե` «Արարատ» կենտրոնի կազմակերպած հանրային քննարկումներ` հայտնի փորձագետների և 150-300 մասնակիցների ներգրավմամբ: Ի տարբերություն թերթերի` լրատվական գործակալությունների դեպքում, հասկանալի է, որ իրենց լուրերի թողարկման ձևաչափն առավել հակիրճ է: Սակայն, միևնույն ժամանակ, լրատվական գործակալություններն ունեն նաև վերլուծական բաժին, որտեղ կարող էին տեղ գտնել այս և նման միջոցառումներին վերաբերող վերլուծություններ, որոնք, ցավոք, բացակայում են:

Իսկ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումը սևեռված է նշված հանրագրի կետերից մեկի` ՀՀ արտգործնախարարի հրաժարականի պահանջի վրա միայն:

«Ժամանակ»-ի լրագրողն, այնուամենայնիվ, ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել թերևս իրեն հուզող հարցի մասով` առանձին հարցազրույցի խնդրանքով դիմելով «Արարատ» կենտրոնի տնօրեն Ա. Այվազյանին: Լրագրողը ցանկացել է պարզել, թե որքանո՞վ է արդյունավետ ու նպատակահարմար այս պարագայում ՀՀ նախագահի հրաժարականի փոխարեն` ՀՀ արտգործնախարարի հրաժարականը պահանջելը, այն դեպքում, երբ «մեր երկրի արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի մենաշնորհն է»81 :

Ա. Այվազյանի պարզաբանմամբ` «ներկա պահին` մեր երկրի համար առաջնային խնդիրը Թուրքիայի նկատմամբ ՀՀ-ի կապիտուլյացիոն քաղաքականության դադարեցումն է, այլ ոչ թե նախագահի հրաժարականը: Որովհետև կարելի է ինչ-ինչ պայմաններում հասնել նախագահի հրաժարականին, բայց տարվող քաղաքականությունը կարող է շարունակվել: …Դիվանագիտական պրակտիկան այսպիսին է` եթե դու փոխում ես քո քաղաքականությունը, օրինակ` արտաքին քաղաքականության ասպարեզում, դու դա անում ես ԱԳ նախարարին փոխելով: Կամ` ինչ-որ մի դեսպանի կամ ինչ-որ կարևոր դիրք զբաղեցնող դիվանագետի հեռացնելով: Դրանով դու ազդանշան ես տալիս, որ դու փոխել ես քո հայացքը»82 :

«Նոյյան Տապան»-ի, «ՊանԱրմենիան»-ի, «Պանորամա»-յի, «Հայաստանի հանրային ռադիո»-յի և «Առավոտ»-ի հոդվածներում հստակ նշվել է, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզ»-ին «Արարատ» ՌԿ-ի տված գնահատականի առանցքային մասը` այն, որ «հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է: … Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը»83 :

Միջոցառում-ակցիայի բուն նպատակին, հայտարարություն-հանրագրին ու դրա բովանդակությանը, ինչպես նաև հետևած ստորագրահավաքին առավել հանգամանալից անդրադարձել են միայն «Երկիր»-ն84 ու «7 օր»85 -ը:

Ըստ այդմ, նույն օրը «7օր» համացանցային պարբերականը սեփական հարցումն է անցկացրել` դիմելով «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի խոսնակներին` պարզելու համար այդ քաղաքական ուժերի դիրքորոշումները ապրիլի 30-ին «Արարատ» կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ նախագահին ուղղված` արտգործնախարարի հրաժարականի պահանջի վերաբերյալ:

Իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների` ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները շեշտել են, որ արտգործնախարարի հրաժարականի համար հիմքեր չեն տեսնում, ՀՅԴ-ն տեղեկացրել է, թե կուսակցությունը նման հարց չի քննարկել, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ իրենց պահանջն ամբողջ իշխանության հրաժարականն է և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները:

Երկուսուկես ամիս անց, սակայն, ՀՅԴ-ն ուշացումով, ինքն առաջ քաշեց ՀՀ արտգործնախարարի հրաժարականի պահանջը` միանգամայն նույն պատճառներով և հիմնավորումներով86 :

Հուլիսին Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը նույնպես հրապարակավ պահանջեց արտգործնախարարի հրաժարականը (ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, որպես անհատ, դեռևս ապրիլի 30-ին էր միացել ԱՌԿ-ի նախաձեռնած հայտարարություն-հանրագրին):

4. ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես նշեցինք, Թուրքիայի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած պարտվողական քաղաքականության դեմ «Արարատ» կենտրոնի հանրային ակցիաները, որոնք մոբիլիզացրին հայության որոշակի հատվածի կարծիքը, հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում ենթարկվել են տեղեկատվական շրջափակման: Բացառությամբ Հայաստանի հանրային ռադիոյի, հնարավորություն չենք ունեցել օպերատիվ կերպով հետևել այլ ռադիոընկերությունների նշված ակցիաների լուսաբանմանը կամ դրա բացակայությանը:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական օրաթերթը ևս չի անդրադարձել միջոցառումներին:

Միջոցառումներին անդրադարձած ԶԼՄ-ներից առավել ակտիվ են եղել լրատվական գործակալություններն ու համացանցային պարբերականները: Տպագիր թերթերը փոփոխական ակտիվություն են դրսևորել: Մեկ բացառությամբ («Գոլոս Արմենիի»)`դիտարկված հոդվածների շարքում չեն եղել լուրջ վերլուծական անդրադարձներ, թեև թեման լրագրողներից պահանջում էր առավել լուրջ մոտեցում և համապարփակ ուսումնասիրություն։ Հոդվածների մեծ մասը չեզոք էր. փոքր թիվ են կազմում բացասական- քննադատական հոդվածները։ Զգալի են այս կամ այն միջոցառման թերի անդրադարձները:

ԶԼՄ-ների վերը կատարված դիտարկման արդյունքներից ելնելով, կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների.

1. Հայաստանում լրատվական գործակալությունները և համացանցային պարբերականները, ի տարբերություն, հատկապես, հեռուստաընկերությունների, կարողանում են որոշակի անկախություն պահպանել իշխանություններից, մասնավորապես՝ նշված միջոցառումների շրջանակներում արծարծված «զգայուն» համազգային հարցերում:

2. «Արարատ» կենտրոնի միջոցառումները լուսաբանած՝ տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող մի շարք ԶԼՄ-ներ կիրառել են տեղեկատվության նկատմամբ ընտրովի մոտեցում, ինքնագրաքննություն, տեղեկատվության առանձին կարևոր հատվածների նկատմամբ «դարպասապահություն» (gatekeeping): Այդ հոդվածներում, ինչպես նկատեցինք, դուրս է թողնված լուսաբանվող միջոցառման առանցքային մի մասը, օրինակ` հարցազրույցների արդյունքները, ապրիլի 30-ի (Գ միջոցառում) հայտարարություն-հանրագրի փաստը և ստորագրահավաքի նախաձեռնումն ու ընթացքը:

3. Բացառությամբ «Երկիր» շաբաթաթերթի ու ՄԻԺԻ հ/կ-ի «Տեսակետ» հանդեսի հրապարակումների՝ մամուլում չեղան նաև արտատպումներ միջոցառումների օրերին հնչած և տեղում տարածված ու նաև` «Արարատ» կենտրոնի կայքում անմիջապես տեղադրված ելույթներից և հոդվածներից:

4. «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը ընհանրապես չի լուսաբանել միջոցառումները: Ավելին, այդ օրերին թերթում լույս տեսած` հայ-թուրքական խնդիրներին վերաբերող հոդվածների բովանդակության քարոզչական ուղղվածությունից կարելի է ենթադրել, որ այդպիսի հրապարակումների ի հայտ գալը, ժամանակային առումով, ոչ թե պատահականություն էր, այլ` այդ օրերին հնչող քննադատական, ընդդիմադիր կարծիքներն ու վերլուծությունները տեղեկատվական հակագրոհով խլացնելու հնարք: Թերևս այդ նպատակին էին ծառայում, օրինակ՝ հե՛նց ապրիլի 14-ին և 15-ին («Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների արդյունքներն ամփոփող միջոցառման և դրան հաջորդող օրը) լույս տեսած երկու հրապարակումները` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը՝ որպես քաղաքական օրակարգի խնդիր»87 իշխանության քաղաքականությունը գովաբանող հոդվածը, և հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսական զարգացման համար չհիմնավորված լավատեսությամբ լցված` «Թուրքիայում սիրում են հայկական պանիրը» հրապարակումը88 :

5. Փաստորեն, Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) արտախորհրդարանական ընդդիմության պաշտոնական կամ նրան հարող ԶԼՄ-ները ևս («Ժամանակ» օրաթերթի եզակի հրապարակումից բացի), չեն լուսաբանել նշված միջոցառումները: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ, չնայած ՀՀ արտաքին քաղաքականության դեմ ՀԱԿ-ի հնչեցրած ամպագոռգոռ հրապարակային քննադատություններին, հայ-թուրքական հակամարտության հարցում այս ուժի իրական քաղաքական դիրքորոշումները չեն տարբերվում գործող իշխանությունների վարած քաղաքական կուրսից:

6. «Հայաստանի հանրային ռադիո»-յին հաջողվել է ճեղքել տեղեկատվական շրջափակումը, թերևս, իր լուսաբանումներում «հավասարակշռություն» պահպանելու միջոցով՝ իշխանությունների համար «ամենաանցանկալի» տեղեկատվությունը լուսաբանումից դուրս թողնելու հնարքով89 : Օրինակ՝ մի դեպքում (Բ միջոցառման լուսաբանման մեջ) չի նշվում հարցումների արդյունքների, մյուս դեպքում` հայտարարություն-հանրագրի և ստորագրահավաքի մասին (Գ միջոցառում):

7. Փաստորեն, այս միջոցառումներում իշխանությունների համար ամենաանցանկալի ու վտանգավոր, իսկ դիտարկված/միջոցառումները լուսաբանած ԶԼՄ-ներից մի զգալի մասի համար «ամենաանհարմար» տեղեկատվությունը հասարակական կարծիքի և հասարակական շարժման դրսևորումներն են եղել, մասնավորապես`

ա) բուն հարցազրույցները՝ շուրջ մեկ ամիս տևած իրենց ընթացքով, նրանց թեմատիկ բովանդակությամբ, տասնյակ մասնակիցներով,

բ) հարցազրույցների արդյունքները,

գ) հայտարարություն-հանրագիրը՝ իր քաղաքական պահանջներով,

դ) ստորագրահավաքը և նրա լայն ընդգրկումը՝ ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք:

Մի կողմից` այդ ԶԼՄ-ներն անդրադարձել են միջոցառումներին, մյուս կողմից` չեն իրազեկել իրենց լսարանին դրանց առանցքային մաս կազմող հանրային ակցիաների մասին, թերևս որպեսզի չխթանեն այդ ակցիաներին զանգվածների հնարավոր մասնակցությունը:

Այն քաղաքական ուժը, որի շահերը խթանում է տվյալ ԶԼՄ-ն, չմեղադրվի նրա/առաջինիս կողմից այդ ակցիաներին զանգվածների հնարավոր մասնակցությանը նպաստելու մեջ: Ստացվում է, որ

/Կարծում եմ, պետք չէ տարբերակել` իշխանամետ, ընդդիմադիր, չեզոք, դաշնակցական և այլն: Դրանք նախ պետք է մանրակրկիտ սահմանել և ասել, թե ինչ չափանիշներով ենք տարանջատել դրանք, հատկապես այն ԶԼՄ-ների դեպքում, որոնք այս կամ այն ուժի պաշտոնական ԶԼՄ-ն չեն: Եվ, քանի որ նշված հարցերը լուսաբանելու այդ ԶԼՄ-ների /անկախ իրենց քաղաքական «դավանանքից»/ դիրքորոշումներում տարբերություն չկա, առավել ևս պետք չէ տարանջատել նրանց: Կարծում եմ, բավական է, որ առանձին շեշտել եմ, որ Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթն ընդհանրապես չի անդրադարձել, և առանձին նշել եմ նաև, որ ընդդիմադիր և ընդդիմամետ մամուլը ևս, մեկ բացառությամբ, չի անդրադարձել: /

Վերը նշված թերի լուսաբանումները կարող են մասամբ լինել այս կամ այն լրագրողի բացթողումը, նրա կողմից միջոցառումների իմաստը, նպատակը ոչ հստակ պատկերացնելու արդյունք: Սակայն տարբեր ԶԼՄ-ներում և նույնատիպ տեղեկատվության նկատմամբ երևույթի կրկնությունը թույլ է տալիս տեսնել ընդհանուր միտում, դիտավորություն, բայց ոչ՝ պատահականություն:

8. Հեռուստաընկերությունների կողմից այս և նմանատիպ նախաձեռնությունները, հայտարարությունները, կարծիքներն ու վերլուծությունները շարունակաբար չլուսաբանելը թույլ է տալիս վստահաբար եզրակացնել, որ դա համակարգված և միտումնավոր տեղեկատվական քաղաքականություն է:

9. Հեռուստաընկերությունները ձեռնպահ են մնացել նույնիսկ միջոցառումների մասին հպանցիկ, քննադատական կամ բացասական անդրադարձներից, անկասկած, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ այդպիսի լուսաբանումը ևս, ի վերջո, լուսաբանում է և կարող է «գովազդել» միջոցառում-ակցիաները ու շարժել անհատի` դրանց մասին այլ աղբյուրներից լրացուցիչ, համապարփակ տեղեկատվություն ստանալու հետաքրքրությունը, հնարավոր է նաև` այդ ակցիաներին միանալու նրա ցանկությունը:

10. ՀՀ ԶԼՄ-ներից հատկապես հեռուստաընկերությունները «զգայուն» ազգային հարցերում շարունակում են մնալ անազատ և իշխանությունների գրեթե լիակատար վերահսկողության ներքո: Նրանք սպասարկում են ո՛չ թե հանրային, ազգային շահը, այլ իրենց տերերի ու տվյալ ժամանակի իշխանության սերտաճած շահերը:

11. Հեռուստատեսությունն արգելափակում է ազգային հարցերում մասնագիտական քննադատություններն ու վերլուծությունները, ընդդիմադիր ազգային-հայրենասիրական կարծիքները, բողոքները, այսինքն՝ այն տեղեկատվական հոսքերը, որոնք իշխանական քաղաքականությանն ու քարոզչությանը չեն համապատասխանում:

12. Հիշյալ միջոցառումները չլուսաբանելով` հեռուստաընկերությունները թերանում են իրականցնել ազգային կարևորագույն խնդիրների մասին հանրությանն անաչառ, այլընտրանքային ու բազմակողմանի տեղեկատվությամբ ապահովելու իրենց առաքելությունն ու գործառույթը: Նրանք չեն կատարում իրենց ստանձնած սոցիալական-բարոյական պարտականությունը՝ կարևոր հասարակական-քաղաքական նշանակություն ունեցող խնդիրների մասին հայ հանրությանն իրազեկելու առումով, նույնիսկ այն դեպքերում, երբ փորձագիտական վերլուծություններն ու հասարակության մի մասի բողոքն ահազանգում են հայ ժողովրդի անվտանգությանն ու հայոց պետականությանը վերահաս սպառնալիքների մասին:

13. Լրատվական գործակալությունների, համացանցային պարբերականների համեմատական ակտիվությունը գնահատելով հանդերձ` պետք է նկատի ունենալ, որ մեր հասարակության գերակշիռ հատվածի համար լրատվության ամենանախընտրելի և հասու աղբյուրը հեռուստատեսությունն է (ըստ տարբեր ուսումնասիրությունների` 70-ից 80 տոկոս և ավելի), ապա տպագիր թերթերը, ռադիոն, այլ ոչ թե` լրատվական գործակալություններն ու էլեկտրոնային պարբերականները:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ամենամյա ուսումնասիրությունների 2007թ.-ի արդյունքների համաձայն` ՀՀ բնակչության 67%-ի համար համազգային հարցերի մասին տեղեկատվության առաջին աղբյուրը հեռուստատեսությունն է, 3%-ի համար` տպագիր թերթերը, 1%-ի համար` ռադիոն, ևս 1%-ի համար` համացանցը90 :

Ըստ այլ, ավելի վաղ տարիների անցկացված հարցումների, ՀՀ բնակչության 83%-ից 88%-ի համար լրատվության առաջնային աղբյուրը հեռուստատեսությունն է, ապա` ռադիոն (12%-15%) ու տպագիր թերթերը (10%-ից պակաս)91 : Իսկ համացանցը լրատվության կարևորագույն աղբյուր է հարցվածների միայն 1%-ի համար92 : /Գևորգ Պողոսյանի ուսումնասիրության այդ և այլ էջերից հասկանալի չէ, թե երբ են արվել ուսումնասիրությունները, ենթադրելի է` 2002թ-ին: Եթե այդպես է, ուրեմն բավականին հին տվյալներ են: Բացի այդ, չգիտեմ այս տարեթիվը պե՞տք է ինչ որ կերպ նշել տեքստում կամ տողատակում:/

Չնայած վերը նշված հարցումների տվյալների միջև որոշ տարբերություններին93 ` դրանց արդյունքները այնուամենայնիվ, վկայում են, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության` առնվազն 70%-ից 80%-ի համար տեղեկատվության առաջնահերթ աղբյուրը հեռուստատեսությունն է:

Հաշվի առնելով նաև, որ ՀՀ-ում հեռուստատեսությունը հասարակության բոլոր շերտերին ամենահասանելի լրատվամիջոցն է, որ երկրի բնակչության 70%-ից 80%-ի համար ամենօրյա տեղեկատվության հիմնական, նախընտրելի ու հասանելի աղբյուրը հեռուստատեսությունն է, հատկապես` մարզերում, և որ սոցիալ-տնտեսական պատճառներով` բնակչության փոքր զանգվածին են միայն հասու տպագիր և/կամ համացանցային ԶԼՄ-ները, հեռուստաընկերությունների ստեղծած տեղեկատվական շրջափակումը ծնում է մի շարք հետևանքներ, այդ թվում.

1. ՀՀ բնակչության առնվազն 70%-ից 80%-ը զրկված է ամենահասու և նախընտրելի ԶԼՄ-ով ազգային խնդիրների և գործընթացների վերաբերյալ այլընտրանքային` ազգային շահերը պաշտպանող մասնագիտական կարծիքներ և վերլուծություններ լսելու իրավունքից և հնարավորությունից: Հայաստանյան հանրության մեծ մասն անիրազեկ է մնացել ազգային հույժ կարևոր հարցեր արծարծած վերոհիշյալ ակցիաների և միջոցառումների մասին:

Սա նշանակում է նաև, որ ՀՀ հասարակության առավել լայն շերտերը զրկված են ազգային կարևորագույն խնդիրների վերաբերյալ օբյեկտիվ կարծիք կազմելու, տեղեկացված որոշումներ կայացնելու և այդ խնդիրներում հնարավոր իմաստալից մասնակցություն ունենալու իրենց ժողովրդավարական հիմնարար իրավունքներից:

2. Հեռուստաընկերություններն առաջնորդվում են Թուրքիայի նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ «անցանկալի» տեղեկատվությունը, ընդդիմախոս ձայները խլացնելու, մեկուսացնելու և լուսանցքայնացնելու (մարգինալացնելու) ռազմավարությամբ:

3. Հեռուստաընկերությունները նպաստում են ազգային անվտանգության կենսականորեն կարևոր հարցերում այլընտրանքային, ոչ-իշխանական, ազգային դիրքորոշումների նկատմամբ` մասնագիտական գրականության մեջ հայտնի` «լռության պարույր»94 (spiral of silence) երևույթի ստեղծմանը, տարածմանն ու ամրապնդմանը հանրության շրջանում:

Այլընտրանքային տեղեկատվությունը խլացնելու և մեկուսացնելու պայմաններում` քանակապես գերակշռող միակողմանի քարոզչությամբ փորձ է արվում իշխանության կապիտուլյանտական քաղաքականությունը ներկայացնել որպես միակ և մեծամասնության կարծիք-դիրքորոշում, միևնույն ժամանակ տպավորություն ստեղծելով, թե այլ (իրական ազգային) կարծիք-դիրքորոշումներ կա՛մ գոյություն չունեն, կա՛մ էլ խիստ փոքրամասնական, լուսանցքային, ծայրահեղական և սիրողական են: Փոխարենը մատուցվում է կցկտուր, միակողմանի տեղեկատվություն՝ համեմված անհիմն ու ոչ-մասնագիտական կարծիք-վերլուծություններով:

Այս տեխնոլոգիայի կիրառման նպատակն է, տեղեկատվական շրջափակման միջոցով, կանխել հանրության լայն զանգվածների միացումն իրապես մասնագիտական և հայրենասիրական ձայներին: Սոցիալական հոգեբանության և հանրային կարծիքի գիտական ուսումնասիրություններից հայտնի է, որ մարդիկ, մեկուսանալու վախից, սովորաբար խուսափում են միանալ լուսանցքային փոքրամասնություններին, խուսափում են հրապարակավ հայտնել լուսանցքային համարվող կարծիքներ: Այդ ճանապարհով է՛լ ավելի է խորանում ու մեծանում իշխող ուժերի համար այս կամ այն «անցանկալի» երևույթի շուրջ տեղեկատվական շրջափակման միջոցով արդեն իսկ գործի դրված «լռության պարույրը»:

Իսկ երբ «լռության պարույր» հնարքը կիրառվում է հատկապես ազգային և պետական անվտանգության հույժ կարևոր հարցերի դեպքում, հանրային անգիտության հետևանքները կարող են կործանարար լինել՝ հատկապես ապագայում հնարավոր տարածաշրջանային, ինչպես նաև ներքին սոցիալական սրացումների ժամանակ:

Իշխանական և իշխանամետ տեսակետներում կոծկվում, մեղմվում և կցկտուր են ներկայացվում ՀՀ-ի և հայ ժովովրդի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու դրանց ներկա իրատեսական պատկերը: Սա հանրության շրջանում առաջացնում է այդ մարտահրավերների մասին անտեղյակություն, դրանց թյուրըմբռնում և խիստ խորը թերագնահատում, որը կարող է մարդկանց մատնել այդ խնդիրների նկատմամբ անտարբերության, զգոնության և անձնական պատասխանատվության թուլացման, իբրև արդյունք՝ նաև անգործության: Այսինքն, ազգային խնդիրների վերաբերյալ ազգային-հայրենասիրական տեսակետների, դիրքորոշումների և կարծիքների շուրջ «լռության պարույր» երևույթի ստեղծումը նպաստում է նաև այդ կարևորագույն խնդիրների նկատմամբ հայ հասարակության մեջ արդեն իսկ արմատավորվող կրավորական վարքի խորացմանն ու դրա հարատևմանը, հանրության ազգային ինքնապաշտպանական առողջ բնազդի և անհրաժեշտ զգոնության բթացմանն այն պատճառով, որ հանրությունը հնարավորություն չունի մասնագիտական վերլուծությունների միջոցով իրազեկվելու ազգային անվտանգության խնդիրների իրատեսական պատկերի, դրանց սրության մասին:

4. ՀՀ հեռուստաեթերում գործող «լռության պարույր» երևույթը կոտրելու հնարավորություն, իրավական և քաղաքական պարտավորություն ու նաև բարոյական առաքելություն ունի, առաջին հերթին, «Հանրային հեռուստաընկերություն»-ը` միակ համազգային հանրային հեռուստաալիքը: Մասնավոր ալիքները թերևս կհետևեն Հանրայինի օրինակին, եթե վերջինս ստանձնի իր առջև դրված պարտավորություններն ու կոտրի իր եթերում այսպիսի խնդիրների նկատմամբ հաստատված տեղեկատվական շրջափակումը:

5. Հասարակության հայրենասեր հատվածի ձայնը խլացնելով, հայաստանյան ԶԼՄ-ները, մասնավորապես` հեռուստաընկերությունները, նպաստում են նաև Հայաստանի և հայության դեմ մղվող տեղեկատվական պատերազմում արտաքին թշնամիների քարոզչության ու ապատեղեկատվության անարգել ներթափանցմանը հայկական դաշտ, և դրանց տարածմանն ու ամրապնդմանը մեր հանրության լայն զանգվածների գիտակցության մեջ95 :

6. Հիշյալ միջոցառումները չլուսաբանելով, հեռուստաընկերությունները թերանում են իրականացնել ազգային կարևորագույն խնդիրների մասին հանրությանն անաչառ, այլընտրանքային ու բազմակողմանի տեղեկատվությամբ ապահովելու իրենց առաքելությունն ու ամենօրյա գործառույթը:

7. Հայ-թուրքադրբեջանական հակամարտության հարցերում հեռուստատեսային եթերից հնչում են գրեթե բացառապես իշխանությունների կամ իշխանամետ կողմերի կարծիքներն ու քարոզչությունը: Այդպիսի միակողմանի քարոզչության միջոցով ստեղծվող «հասարակական կարծիքը» չի կարող համարվել օբյեկտիվ, տեղեկացված և ներկայացուցչական. դա շինծու հասարակական կարծիք է, որն այնուհետև պիտի փորձեն մատուցել ու պարտադրել հայ ժողովրդին` որպես նրա «մեծամասնության օբյեկտիվ» կարծիք:

Այսինքն` տեղեկատվական շրջափակման ու «լռության պարույր» հնարքների միջոցով անիրազեկ, ապակողմնորոշված և շինծու հասարակական կարծիք ստեղծելով, փորձ է արվում օրինականացնել համազգային նշանակության հարցերում իշխանությունների ոչ-ժողովրդավարական (այլ ոչ թե` իբր գործնապաշտ ու ոչ-ամբոխահաճ96 ) և Հայաստանի ազգային անվտանգության կենսական շահերը ոտնահարող որոշումներն ու գործողությունները:

Այսուհանդերձ, տեղեկատվական շրջափակման և «լռության պարույրի» արգելքը հաղթահարելու հայտնի ճանապարհը խլացման և մեկուսացման ենթարկվող ձայներն է՛լ ավելի բարձր ու ակտիվ հնչեցնելն է` շարունակական գործունեության, հետևողական պայքարի և այդ ընթացքում` տեղեկատվության այլընտրանքային ուղիներ գտնելու միջոցով` մարտավարություն, որով շարունակում է առաջնորդվել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:

————–

  1. Այս մասին առավել մանրամասն տե՛ս Արմեն Այվազյան «Հայ-թուրքական միջպետական գործընթացի և, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզի» մասին», «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, 30 ապրիլի 2009թ., http://blog.ararat-center.org/?p=235:
  2. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, http://blog.ararat-center.org/?p=191:
  3. Այսինքն` հարցերը չէին սահմանափակվում ԱՅՈ կամ ՈՉ պատասխանների ձևաչափով, ակնկալվում էր հարցվողի պատճառաբանված կարծիքը, գնահատա­կանը:
  4. Արեգնազ Մանուկյան, «Ի՞նչու թուրքերը հայերին չեն հրավիրում մասնակցելու իրենց ատոմակայանի կառուցմանը», 7or.am, 19 մարտի 2009թ., տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm:
  5. Էդուարդ Աբրահամյան. «Թուրքերը հետագա սերունդների մոտ ցանկանում են պահպանել անտագոնիզմի զգացումը հայերի հանդեպ», Նացիոնալ, 24 մարտի 2009թ., տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm:
  6. Նաիրա Մկրտչյան. «Հայ հասարակության կարծիքը հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ», Ազատամտություն, 8 ապրիլի 2009թ., http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_6952.html, տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm: Наира Мкртчян, “Мнение Армянской общественности об Армяно-турецких отношениях”, Свободомыс­лие, 8 апрелья 2009г., http://azatamtutyun.am/rus/shop/UID_6877.html, տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm:
  7. ««Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հարցում է անցկացնում Հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ», Նոյյան Տապան, 26 մարտի 2009թ., տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm: “Ararat Strategic Center Holds Survey on Armenian-Turkish Conflict”, Noyan Tapan, 26 March 2009, տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm:
  8. Հարցման լուսաբանումը լրատվամիջոցներում` http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm:
  9. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, http://blog.ararat-center.org/?p=211:
  10. Արմեն Այվազյան, ««Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիր­ները» թեմայով անցկացված 200 հարցազրույցի արդյունքների մասին», «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, 14 ապրիլի 2009թ., http://www.ararat-center.org/?art=62&p=22&l=arm:
  11. Հարություն Մեսրոբյան, «Հայ-թուրքական հարաբերությունները կառա­վարման տեսանկյունից», 14 ապրիլի 2009թ., «Արարատ» ռազմավարա­գի­տական կենտրոն, http://www.ararat-center.org/?art=63&p=22&l=arm:
  12. Ալբերտ Նալչաջյան, «Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները էթնո­հո­գեբանության դիրքերից», «Արարատ» ռազմավարագիտական կենտ­րոն, 14 ապրիլի 2009թ., http://www.ararat-center.org/?art=64&p=22&l=arm:
  13. Լևոն Շիրինյան, «Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատ­մու­թյու­նից դասեր քաղելու հակում ունեն», «Արարատ» ռազմավարագիտական կենտ­րոն, 14 ապրիլի 2009թ., http://www.ararat-center.org/?art=65&p=22&l=arm:
  14. Հարցվածների միայն 11.0%-ն է առանց վերապահումների կողմ ար­տա­հայտվել Հայաստանի Հանրապետության` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղա­քակա­նու­թյանը:
  15. Միջոցառման լուսաբանումը ԶԼՄ-ներում. հայերեն` http://blog.ararat-center.org/?p=214 , անգլերեն` http://blog.ararat-center.org/?p=215, ռուսերեն` http://blog.ararat-center.org/?p=216:
  16. Асмик Арутюнян, “Результаты опроса, проведенного Стратегическим Центром “Арарат””, Azg.am, 15 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n25:
  17. Աննա Իսրայելյան, «Ի՞նչ գործ ունի Թուրքիան մեր ատոմակայանի հետ», Առավոտ, 18 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n20:
  18. «Հարցվողների 61%-ը դեմ է Թուրքիայի հետ մերձեցմանը», «Ազատամտություն», 15 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n18: “61% респондентов против сближения с Турцией”, Azatamtutyun.am, 15 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n27:
  19. Վարդան Գրիգորյան, «Թուրքերը և սոցիոլոգիան անհամատեղելի են. կրկնվում են մեկ դար առաջ թույլ տրված սխալները», «Հայոց աշխարհ», 16 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n19:
  20. ««Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը մտահոգ է», Կապիտալ, 15 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n13:
  21. Աստղիկ Կարապետյան, «Թուրքը թշնամի է, ու վե՛րջ», Երկիր, 17 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n21: «Հայաստանի վարած քաղաքականությունից դժգոհ են», «Երկիր», 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n8:
  22. Марина Григорян, “Не за счет национальних интересов”, Голос Армении, 18 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n28:
  23. Армен Ханбабян, “Правда и только правда. Но не вся правда: Об­ществен­ность оценивает новые тенденции с позиций застарелых представлений”, Но­вое Время, 16 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n29:
  24. Աննա Նազարյան, «Փոխե՞լ է քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը», Հայաստանի հանրային ռադիո, «Ռադիոլուր», 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n1: Anna Nazaryan, “Is Turkey a Friend or an Enemy?”, Public Radio of Armenia, “Radiolur”, 14 April 2009, տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=215#n11:
  25. «Արմեն Այվազյան. Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունից», Նոյյան Տապան, 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n2: “Armen Ayvazian: Armenian and Diasporan Figures are Discontent with Policy Carried on by Armenia to Turkey”, Noyan Tapan, 14 April 2009, տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=215#n12: “Psychologist Albert Nalchajian: Turks Have Always Distinguished Themselves by Aggressiveness”, Noyan Tapan, 14 April 2009, տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=215#n15:
  26. «Երևանում կայացավ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով անց­կացված 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհան­դեսը», Նովոստի-Արմենիա, 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n6: “Большинство армянских респондентов негативно оценивают возможность участия Турции в строительстве в Армении новой АЭС”, Новости-Армения, 14 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n7:
  27. “В Ереване состоялась презентация результатов исследования 200 интервью на тему армяно-турецких отношений”, АрмИнфо, 14 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n4: “Между армянами и турками существует явление этнической несовместимости, считает армянский психолог”, АрмИнфо, 14 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n5: “Доцент РАУ: Армянский вопрос будет актуален, пока жив хотя бы один армянин”, АрмИнфо, 14 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n10:
  28. ““Футбольная дипломатия” армянских властей опасна для самой Армении”, PanArmenian.Net, 14 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n9:
  29. Շուշան Ստեփանյան, «Ա. Այվազյան. «Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս կոպիտ սխալներ», Հետքonline (hetq.am), 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n14:
  30. «Արմեն Այվազյան. «Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված խիստ դժգոհ է ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից»», 7or.am, 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n16: “Левон Ширинян: История учит тех, кто умеет извлекать из нее уроки”, 7or.am, 15 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n26:
  31. Սոնա Ավագյան, «Հարցվածների 90%-ը դեմ է, որ Թուրքիան որևէ կերպ մասնակցի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը», Բիզնես 24, 15 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n17:
  32. «Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին», Թերթ.am, 14 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n22:
  33. Տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=66&p=22&l=arm:
  34. «Արմեն Այվազյան, «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիր­ները»` հատվածաբար 2009թ. ապրիլի 14-ի ելույթից», Տեսակետ («Մարդու իրա­վունքների և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տեղեկագիր), № 28, մա­յիս 2009թ.:
  35. “61% респондентов в Армении против сближения с Турцией: социсследование”, Regnum, 14 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n3: “Армяно-турецкая “дорожная карта” – план капитуляции Армении перед Турцией: эксперт”, Regnum, 30 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n3:
  36. Марат Акопян, “Анкара стоит перед серьезным выбором”, Analitika.at.ua., 25 марта 2009г., տե՛ս նաև http://www.ararat-center.org/?art=45&p=22&l=arm: “Ответ А. Месробяна А. Ханбабяну: Армянам надо быть уверенными в завтрашнем дне’’, Analitika.at.ua., 18 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n30: “Армен Айвазян и участники форума требуют отставки главы МИД Эдварда Налбандяна”, Analitika.at.ua., 30 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n13:
  37. Michael Heath, “Turkey, Armenia Agree on ‘Road Map’ for Normalizing Relations”, Bloomberg, 23 April 2009, տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=215#n40:
  38. «Հայերի 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցմանը», Zaman.com.tr, 15 ապրիլի, 2009թ., տե՛ս նաև http://artmamul.ararat-center.org/?p=160:
  39. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, http://blog.ararat-center.org/?p=234:
  40. Արմեն Այվազյան, «Հայ-թուրքական միջպետական գործընթացի և, այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզի» մասին», «Արարատ» ռազմավարա­գի­տական կենտրոն, 30 ապրիլի 2009թ., http://blog.ararat-center.org/?p=235:
  41. Կարեն Վրթանեսյան, «Թուրքիայի ու Ադրբեջանի ապանացիֆիկացումը որպես լուծման բանալի», 30 ապրիլի 2009թ., «Արարատ» ռազմավարագիտական կենտ­րոն, http://blog.ararat-center.org/?p=240:
  42. Արմեն Այվազյան, «Հայ-թուրքական միջպետական գործընթացի և, այսպես կոչված` «ճանապարհային քարտեզի» մասին», նշվ. աշխ.:
  43. Միջոցառման լուսաբանումը ԶԼՄ-ներում` http://blog.ararat-center.org/?p=238:
  44. «Ըստ Արմեն Այվազյանի, հայ-թուրքակական «Ճանապարհային քարտեզ»-ը հայկական պետականության փուլային պարտության ծրագիր է», Նոյյան Տապան, 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n1:
  45. «Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ», PanArmenian.Net, 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n1: “Карен Вртанесян: Армения имеет дело с двумя агрессивными больными – Анкарой и Баку”, PanArmenian.Net, 30 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n7: “Какие угрозы для Армении таит в себе “дорожная карта”, PanArmenian.Net, 30 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n8:
  46. «2009-ի ապրիլի 23-ին հայ ժողովուրդը զարթնել է այլ Հայաստանում», Panorama.am, 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n4: «Զգացմունքային և ռոմանտիկ հայ քաղաքական գործիչներ», Panorama.am, 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n5:
  47. “Армяно-турецкая “дорожная карта” стала программой поэтапной капитуляции армянской государственности – эксперт”, Новости-Армения, 30 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n9: “Армения должна быть готова обратиться в Гаагский суд по вопросу Геноцида армян – глава партии”, Новости-Армения, 30 апрелья 2009г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n10:
  48. «Հայկական ռոմանտիզմը վտանգավոր է. քննարկումներ «ճանապարհային քարտեզի շուրջ», Հայաստանի հանրային ռադիո, «Ռադիոլուր», 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n6:
  49. Տաթև Հարությունյան, «Սա խայտառակություն է», Առավոտ, 1 մայիսի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n14:
  50. Աստղիկ Կարապետյան, «Արթնացանք թշնամու ճիրաններում», Երկիր, 5 մայիսի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n15:
  51. Հ. Մ., «Էդիկ Նալբանդյանի սիմվոլիկ նշանակությունը», Ժամանակ, 2 մայիսի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=241#n14:
  52. «Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»», 7or.am, 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n11: «Արտգործնախարարի հրաժարականի պահանջը մեկնաբանում են Հայաստանի քաղաքական ուժերը», 7or.am, 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n12:
  53. Աստղիկ Խաչատրյան, «Արտգործնախարարի հրաժարականը ելքերից մեկն է», Հետքonline (hetq.am), 30 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=238#n16:
  54. Կոչ-հայտարարության հայերեն, անգլերեն և ռուսերեն շարադրանքն այստեղ` http://blog.ararat-center.org/?p=236:
  55. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, 30 ապրիլի 2009թ., http://blog.ararat-center.org/?p=236:
  56. Ստորագրահավաքի էջը Gopetition կայքում` http://gopetition.com/online/27397.html:
  57. ԶԼՄ անդրադարձը ստորագրահավաքի ակցիային` http://blog.ararat-center.org/?p=241:
  58. Աստղիկ Կարապետյան, «Արթնացանք թշնամու ճիրաններում», նշվ. աշխ.:
  59. «Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախա­ձեռնության արդյունքներից հետո միայն»», նշվ. աշխ.: «Արտգործնախարարի հրաժարականի պահանջը մեկնաբանում են Հայաստանի քաղաքական ուժերը», նշվ. աշխ.:
  60. Արմեն Այվազյան, «Հայ-թուրքական հարաբերություննե՞ր, թե՞ հակա­մար­տություն», մամուլի ասուլիս «Ուրբաթ» ակումբում, 24 փետրվարի 2009թ.՝ տե՛ս http://blog.ararat-center.org/?p=181: Ա. Այվազյան, Հայ-թուրքական հակա­մար­տության կառուցվածքային վերլուծություն, Ազգ, 09.12.2008 (հոդվածը որպես զեկուցում նախապես կարդացվել է 2008 թ. նոյեմբերի 13-14-ին` Թեհրանում կայացած «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովի ժամանակ), տե՛ս նաև այս նյութի անգլերեն և ռուսերեն տարբերակները։ Ա. Այվազյան, «Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել», Երկիր, 26.09.2008թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=98: Ա. Այվազ­յան, «Հայ-թուրքական հակամարտության, այսպես կոչված, «կարգա­վորման» և նրա բովանդակության մասին», Հայոց աշխարհ, 06.09.2008: Ա. Այվազյան, «Նախապայմանների խնդիրը և հայ-թուրքական հարաբե­րությունների հեռանկարները» , Հայոց աշխարհ, 09.09.2008 (տե՛ս նաև անգլերեն): Տե՛ս նաև ԶԼՄ-ների արձագանքը Ա. Այվազյանի 05.09.2008 մամուլի ասուլիսին` http://blog.ararat-center.org/?p=82: «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում», «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի ելույթը ՀՀ ԱԺ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով լսումներին, 19-20 դեկտեմբերի 2007 թ.: “Есть ли у Армении внешняя политика?”, Республика Армения, № 52 (621), 16 июля 2008.
  61. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, բանասիրական գիտությունների թեկ­նածու Արամ Սաֆարյան, «Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կար­գավորումը՝ որպես քաղաքական օրակարգի խնդիր», Հայաստանի Հան­րա­պետություն, 14 ապրիլի 2009թ., http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20090414_3&flag=am:
  62. “U.S. Cuts Millennium Challenge Aid to Armenia over Worsening Democratic Practices”, Asbarez.com, 11 June 2009, http://www.asbarez.com/2009/06/11/u-s-cuts-millenium-challenge-aid-to-armenia/:
  63. Press Release: “MCC Board of Directors Meets to Address U.S. Government Global Development Priorities: Partial termination of assistance to Nicaragua announced: Hold on funding for Armenia to remain in force”, The Millennium Challenge Corporation, 10 June 2009, http://www.mcc.gov/press/releases/documents/release-061009-boardmeets.php:
  64. Աննա Նազարյան, «Փոխե՞լ է քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը», նշվ. աշխ.: Anna Nazaryan, “Is Turkey a Friend or an Enemy?”, նշվ. աշխ.: «Հայկական ռոմանտիզմը վտանգավոր է. քննարկումներ «ճանապարհային քարտեզի» շուրջ», նշվ. աշխ.:
  65. Марина Григорян, “Не за счет национальних интересов”, նշվ. աշխ.:
  66. Նույն տեղում:
  67. Նույն տեղում:
  68. Նույն տեղում:
  69. Վարդան Գրիգորյան, «Թուրքերը և սոցիոլոգիան անհամատեղելի են. կրկնվում են մեկ դար առաջ թույլ տրված սխալները», նշվ. աշխ.: Հոդվածագիրը չի նշում, սակայն, որ դրանում մեղքի մեծ բաժին ունեն հատկապես հայկական ԶԼՄ-ները, այդ թվում` մամուլը:
  70. А. Ханбабян, “Правда и только правда. Но не вся правда. Общественность оценивает новые тенденции с позиций застарелых представлений”, նշվ. աշխ.:
  71. Նույն տեղում։
  72. Նույն տեղում։
  73. “Неправда и только неправда” (о статье А. Ханбабяна «Правда и только правда. Но не вся правда»), ЦСИ “Арарат”, 22 апреля 2009 г., http://blog.ararat-center.org/?p=228:
  74. А. Месробян, “Армянам надо быть уверенными в завтрашнем дне”, Analitika.at.ua, Материал предоставлен ЦСИ “Арарат”, 18 апреля 2009 г., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=216#n30:
  75. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյան, 26 մայիսի 2009թ., Հայաստանի Հանրապետության նախագայի պաշտոնական կայք` http://president.am/events/decrees/arm/?day=26&month=05&year=2009&id=204:
  76. «Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին», նշվ. աշխ.:
    Ուշադրություն դարձրե՛ք նաև այն հանգամանքին, որ հոդվածագիրը չակերտ­ների մեջ է առել Թուրքիային վերաբերող` Հայաստանի համար կործանարար որակումը` այդպիսով կասկածի տակ առնելով կամ հերքելով Թուրքիայի` հայ ժո­ղովրդի և ՀՀ անվտանգության համար ամենօրյա սպառնալիք լինելու ան­հեր­քելի փաստը:
  77. freedomfight777, «Մարտնչող նեոբոլշևիկները», Livejournal.com, 16 ապրիլի 2009թ., տե՛ս նաև http://blog.ararat-center.org/?p=214#n23:
  78. «Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ», նշվ. աշխ.:
  79. Աստղիկ Խաչատրյան, «Արտգործնախարարի հրաժարականը ելքերից մեկն է», նշվ. աշխ.:
  80. «Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ», նշվ. աշխ.:
  81. Հ. Մ., «Էդիկ Նալբանդյանի սիմվոլիկ նշանակությունը», նշվ. աշխ.:
  82. Նույն տեղում:
  83. Արմեն Այվազյան, «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզի» մասին», նշվ. աշխ.:
  84. Աստղիկ Կարապետյան, «Արթնացանք թշնամու ճիրաններում», նշվ. աշխ.:
  85. «Արտգործնախարարի հրաժարականի պահանջը մեկնաբանում են Հայաստանի քաղաքական ուժերը», նշվ. աշխ.:
  86. «Դաշնակցությունը կքննարկի արտգործնախարարի հրաժարականի հար­ցը», 7օր.am, 13 հուլիսի 2009թ., http://www.7or.am/hy/news/2009-07-13/4458/: «Դաշնակցությունը անբավարար է գնահատում արտգործ­նախա­րա­րու­թյան աշխատանքը և պահանջում է նախարարի հրաժարականը», Panorama.am, 16 հուլիսի 2009թ., http://www.panorama.am/am/politics/2009/07/16/dashnakcutyun/: «ՀՅԴ»-ն նամակներ է հղել Ամերիկայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ար­տակարգ և լիազոր դեսպաններին», Հետք.online, 16 հուլիսի 2009թ., http://hetq.am/am/politics/arf-4/: Հակոբ Բադալյան, «Մեղավոր են բոլորը, բացի իրենցից ու Սերժ Սարգսյանից», Lragir.am, 17 հուլիսի 2009թ., http://lragir.am/src/index.php?id=comments&pid=27959: Ռուբեն Մելոյան, «ՀՅԴ-ն­­ պա­հան­­ջում է արտգործնախարար Նալբանդյանի հրաժարականը», Ազատու­թյուն ռադիոկայան, http://www.armenialiberty.org/content/article/1776750.html: Ռուբեն Մելոյան, «Էդվարդ Նալբանդյանը «անիմաստ աղմուկ և աժիոտաժ» է որակում իր հրաժարականի պահանջները», «Ազատություն» ռադիոկայան, 20 հուլիսի, 2009թ., http://www.armenialiberty.org/content/article/1781375.html: «Հայաստանի արտգործնախարարը վանում է իր հրաժարականի մասին կոչերը», աղբյուրը` Յուրեյժիանեթ, 21 հուլիսի 2009թ., հայերեն թարգ­մանությունը տե՛ս http://artmamul.ararat-center.org/?p=351, տե՛ս նաև «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը հոդվածին` http://artmamul.ararat-center.org/?p=351&cpage=1#comment-368:
  87. Արամ Սաֆարյան, «Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգա­վորումը՝ որպես քաղաքական օրակարգի խնդիր», նշվ. աշխ.:
  88. Արման Գասպարյան, «Թուրքիայում սիրում են հայկական պանիրը. Հայաս­տա­նը կարող է դառնալ Թուրքիայի համար լավագույն գործընկերներից», Հայաս­տանի Հանրապետություն, 15 ապրիլի 2009թ., http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20090415_2&flag=am:
  89. Այսինքն` նյութի բովանդակության նկատմամբ կիրառվել է ընտրովի մոտեցում:
  90. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ), «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն-2007»: Վերոբերյալ տվյալները քաղված են ՀՌԿԿ-ի կայքում զետեղված վիճակագրական տվյալների շտեմարանից` http://www.crrccenters.org/index.php/en/12/21:
    (Հարցվածների 27%-ը նշել է, որ ազգային խնդիրների մասին տեղեկատվու­թյան առաջին աղբյուր են գործընկերները, ընտանիքի անդամները, հարևան­ներն ու ընկերները):
  91. Գևորգ Պողոսյան, «Հայ հասարակությունը XXI դարասկզբին», ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Երևան, 2006թ., էջ 174-175: Ըստ աշխատության հեղինակի` «Բոլոր սոցիոլոգիական, այդ թվում` հեղինակիս ղեկավարությամբ անցկացված հարցումների տվյալներով, հանրապետության բնակչության գերակշիռ մեծամասնության համար (83%) լրատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է: Բնակչության ոչ մեծ մասը (12-15%) պարբերաբար ռադիո է լսում: Եվ բնակչության միայն 10%-ից պակասն է թերթեր կարդում: Տարբեր հետազոտություններում և տարբեր ժամանակահատվածներում այս թվերը փոքր-ինչ տատանվում են, բայց արդեն տասը տարի է` դրանք շարունակում են արտացոլել ԶԼՄ-ների հայկական լսարանի նախապատվությունները» (էջ 174): Այս հարցումների տվյալներով` «…բնակչության 87.8%-ի համար լրատվության հիմնական աղբյուրը … հանդիսանում է հեռուսատեսությունը, այնուհետև` ռադիոն և սոսկ երրորդ տեղում` տպագիր հրատարակությունները, թերթերը» (էջ 175):
  92. Տե՛ս նույն տեղում, էջ 174 և էջ 175: Միջազգային հեռուստահաղորդա­գրա­կան միության 2006թ. վիճակագրական տվյալների համաձայն, ՀՀ-ում համա­ցան­ցից օգտվողների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 5.03%-ը (Կարեն Վրթանեսյան, Սամվել Մարտիրոսյան, «Համացանցը և մենք. վեր­լուծական ակնարկ», էջ 262, Ռազմավարության և անվտանգության հարցեր, «Հայրենատիրություն» մատենաշար, հտ. II, Երևան, 2007, կազմող և խմբագիր` Արմեն Այվազյան): Այսինքն, կարելի է ենթադրել, որ նշված 5%-ից միայն 1%-ն է համացանցից օգտվում լրատվություն ստանալու նպատակով:
    Բացի այդ, համացանցից օգտվում են հիմնականում երիտասարդները. «Ուշա­գրավ է, որ հարցվողների 1%-ը (միայն երիտասարդներ) իրենց համար լրատվության կարևորագույն աղբյուր նշել են ինտերնետը» (Գևորգ Պողոսյան, «Հայ հասարակությունը XXI դարասկզբին», նշվ. աշխ., էջ 175):
  93. Բացի այն, որ վերը նշված ուսումնասիրություններն անցկացրել են տարբեր կազմակերպություններ և տարբեր տարիների, պետք է նկատի առնել նաև, որ այստեղ բերված ուսումնասիրությունների արդյունքների տարբերության կարևոր պատճառներից մեկը հարցի ձևակերպումների տարբերությունն է: Առա­ջին ուսումնասիրության դեպքում հարցը վերաբերում է մասնավորապես ազգային խնդիրների մասին տեղեկատվություն ստանալու առաջնահերթ աղբյուրներին: Երկրորդ ուսումնասիրության դեպքում հարցվողները նշել են ընդհանուր տեղեկատվության՝ իրենց համար հասանելի և նախընտրելի լրատվամիջոցները:
  94. Այս մասին տե՛ս E. Noelle-Neumann, The Spiral of Silence: Public Opinion – Our Social Skin. University of Chicago Press (1993).
  95. Այս մասին տե՛ս նաև` Գարեգին Խումարյան, «Տեղեկատվական ներազդումը և ազգային եթերային դաշտի կայունությունը», 21-րդ ԴԱՐ, թիվ 2 (20), 2008թ.:
  96. Հայ-թուրքական հակամարտության տեղեկատվական պատերազմում հնչեցվող քարոզչական թեզերից մեկն այն է, որ հայ-թուրքական հակամարտության և Արցախյան հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները ցուցաբերեն ոչ-ամբոխահաճ (իսկ իրականում, ինչպես սույն հոդվածն է պարզաբանում` ոչ-ժողովրդավար և ազգային շահերին հակասող) որոշումներ ընդունելու քաղաքական կամք: Այս թեզը տարիներ ի վեր հնչեցնում են արևմտյան պաշտոնյաները, դիվանագետները, փորձագետները, լրատվամիջոցները, և դա այժմ երկրորդում են նաև ՀՀ պաշտոնյաներն ու նրանց պալատական վերլուծաբանները: