- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Քննարկվեցին «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները (14 ապրիլի, 2009թ.)

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության հատուկ անդրադարձը (քաղվածքներ հարցազրույցներից)

Special Report by NOYAN TAPAN News Agency (excerpts from interviews)

Специальный репортаж информационного агенства НОЯН ТАПАН (выдержки из интервью)

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ԶԵՏԵՂՎԱԾ ԵՆ ԱՅՍՏԵՂ

ALL INTERVIEWS ARE PUBLISHED HERE

ИНТЕРВЬЮ РАЗМЕЩЕНЫ ЗДЕСЬ

Ապրիլի 14-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացրեց «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով անցկացված 200 հարցազրույցների արդյունքները: Կոնգրես հյուրանոցում անցկացված միջոցառմանը ներկա շուրջ 150 մասնակիցների թվում էին գիտնականներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ:

Հարցաշարի վերլուծության արդյունքները ներկայացրեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը (բանախոսների ելույթներին կարող եք ծանոթանալ ստորև):

Հիմնական ելույթներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցան միջոցառմանը ներկա` «Զինվորի մայր» ՀԿ նախագահ, բանասիրական գիտ. թեկնածու Գրետա Միրզոյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտ. դոկտոր Կարինե Դանիելյանը, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Դանիելյանը, «Հայաստանի Սպառողների Ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը, «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Վասպուրական. Նոր Սերոնդ» Հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանը, «Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեանորա Մանանդյանը, տնտեսագետ-քաղաքագետ Արմեն Աղայանը, Արցախի և Ջավախքի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ալեքս Քանանյանը, «Երիտասարդության կամք» ՀԿ նախագահ Մկրտիչ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից անցկացնում էր հարցազրույցների շարք՝ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Արծարծվում էր երեք թեմա` յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:

Հարցման մասնակիցների ցանկում ընդգրկվել են հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչ­ներ, վերլուծաբաններ: Հարցազրույցների նախնական վերլուծությունը կատարվել է ապրիլի 10-ի դրությամբ ստացված 200 պատասխանների հիման վրա:


Արմեն Պողոսյան

Կարինե Դանիելյան

Էդուարդ Դանիելյան

Ալեքս Քանանյան

Արմեն Աղայան

Գագիկ Գինոսյան

Գրետա Միրզոյան

էլեանորա Մանանդյան

Մկրտիչ Գրիգորյան

Տիգրան Փաշաբեզյան