ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ
Ապրիլի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» մասին թեմայով հասարակական քննարկում:
Հիմնական բանախոսներն էին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, Կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը, Armenianhouse.org էլ. գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:
Հիմնական ելույթներից հետո ծավալված քննարկման ընթացքում ելույթ ունեցան «Հայաստանի Սպառողների Ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Գևորգ Յազիճյանը «Վասպուրական. Նոր Սերունդ» Հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանը և ուրիշներ:
Քննարկման ավարտին ընդունվեց հայտարարություն, որի ներքո ստորագրեցին միջոցառման մասնակիցները:
Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Սեդրակ Մկրտչյանի և «Արարատ» ՌԿ-ի | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |