- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Լսումներ ԼՂՀ խորհրդարանում

Հոկտեմբերի 10-ին «Արարատ» ռազմավա- րագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը մասնակցել է ԼՂՀ Ազգային ժողովում կայացած «Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները» խորհրդարանական լսումներին: ՀՀ-ից լսումներին մասնակցել են ՀՀ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը, խորհրդարանի պատգամավոր Է. Սողոմոնյանը և մի քանի փորձագետ:
Միջոցառումը լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ։ Առավել մանրամասն Ա. Այվազյանն անդրադարձել է լսումներին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում (14.10.2008):
Parliamentary Hearings at the NKR National Assembly
On 10 October 2008 Dr. Armen Ayvazyan, Head of the ARARAT Center for Strategic Research participated in the NKR National Assembly hearings on the “Current Situaiton in the South Caucasus: The Prospects for International Recognition of Nagorno-Karabakh Republic.” The Republic of Armenia delegation was represented by Deputy Foreign Minister Sh. Kocharyan, member of RA National Assembly E. Soghomonyan and several experts.
The event was widely covered by the press. A. Ayvazyan discusses the topics raised during these parliamentary hearings in his 14 October interview to “Golos Armenii” newspaper (in Russian).
“Любые уступки приблизят войну”,  Источник: Голос Армении,14.10.2008
Карабахскую проблему нельзя рассматривать в отдельности: эксперт, REGNUM , 15.10.2008
ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՊՐԱԳՄԱՏԻԿՈՐԵՆ, «ԱԶԳ», 14.10.2008


Карабахскую проблему нельзя рассматривать в отдельности: эксперт, REGNUM , 15.10.2008

“Арцахская (Арцах – историческое название Нагорного Карабаха – прим. ред.) проблема – не только проблема самого Арцаха, но Армении в целом. Говоря Армения, я подразумеваю и Арцах. Республика Армения и Республика Арцах вместе с освобожденными территориями – одна стратегическая единица”. Как сообщает корреспондент ИА REGNUM в Степанакерте, об этом заявил армянский эксперт Армен Айвазян в ходе парламентских слушаний в Национальном Собрании Нагорного Карабаха на тему “Ситуация на Южном Кавказе: перспективы международного признания НКР” с участием депутатов НС НКР и Армении, членов правительств, политических сил и экспертов обеих республик.

По словам эксперта, следует освободиться от узкого подхода в данном вопросе. “Рассматривая вопрос Арцаха в отдельности, мы не видим, откуда поступают удары”, – сказал Армен Айвазян.


ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՊՐԱԳՄԱՏԻԿՈՐԵՆ

Աղբյուրը՝ «ԱԶԳ», 14.10.2008

Լսումներ ԼՂՀ խորհրդարանում
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի եւ ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների թեմայով հերթական` երրորդ քննարկումներն Արցախի խորհրդարանում առավել ընդգրկուն էին: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած լսումներին մասնակցում էին նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ փոխարտգործնախարարը, ղարաբաղյան կարգավորման փորձագետներ: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած այս լսումներն, ի տարբերություն նախորդների, բաց ռեժիմով էին, լրագրողների համար մուտքն ազատ էր:
Ներկաներին ողջունեց Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, որն անդրադարձ կատարելով տարածաշրջանային նոր զարգացումներին` իր նկատառումներն արտահայտեց դրանց առնչությամբ:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանը հանդես եկավ տեղեկատվությամբ: Բանախոսի տեսակետով` տարածաշրջանում առկա է նոր ուժային դասավորումների խնդիրը, որն անպայման կազդի միջազգային ընկալումների վրա: Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչվել են էթնիկ զտումների փաստարկների հիման վրա, սակայն չպիտի մոռանալ, որ Ղարաբաղն այդ փուլերն անցել է, եւ այս առումով ԼՂՀ-ի իրավաքաղաքական ու բարոյական հիմքերը խիստ ակնառու են, շեշտեց նախարարը: Գնահատելով Թուրքիայի նախաձեռնությունները կովկասյան անվտանգության պլատֆորմի ստեղծման ուղղությամբ, Գեորգի Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ թեպետ Թուրքիան պնդում է, թե իր առաջարկած տարբերակն այլընտրանք չէ կարգավորման մյուս տարբերակներին, սակայն դա կարող է վաղը հայտնվել բանակցությունների սեղանին: Ուստի, գտնում է արտգործնախարարը, մենք պետք է մեր դիրքորոշումը կարծր հստակության մեջ պահենք` առանց Ղարաբաղի հետ համաձայնության ոչ մի հարց չի կարող լուծվել:
Խորհրդարանի «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն այն կարծիքին է, թե Արեւմուտքի` Կոսովոյի ճանաչման հիմքը ոչ թե իրավունքի, այլ քաղաքական շահի տեսանկյունից էր: Նույն կերպ է մոտեցել նաեւ Ռուսաստանը Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելիս: Այս համապատկերին անհրաժեշտ է դառնում այլ երկրների կողմից ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացն սկսելը: Ղարաբաղը օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի` հատկանշելով, թե ինչ տարածքի վրա է կառուցվում անկախությունը: Իսկ տարածքների հետ կապված փոխզիջումն անթույլատրելի է, գտնում է պատգամավորը: Նրա այս տեսակետը պաշտպանեցին նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ընդ որում, Արցախի կոմկուսի ղեկավարը մտահոգության ավելի լայն շեշտադրում արեց: Քննադատելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի մոտեցումները, Հրանտ Մելքումյանը հիշեցրեց 1990-ական թվականների սկզբները, երբ ներքին պայմանավորվածությամբ Շահումյանը հանձնվեց, ադրբեջանական բանակն առիթից օգտվելով հասավ մինչեւ Չլդրան: Վտանգը` պայմանավորված պատերազմի հավանականությունն է, որի հետեւանքով հակառակորդը կարող է հասնել մինչեւ Ասկերան. մասնավորապես սա էր Հրանտ Մելքումյանի մտահոգության շտրիխը:
«Հայրենիք» պատգամավորական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն իր հերթին նկատեց, որ Ղարաբաղը կարգավորման սեփական փորձագետներ ու վերլուծաբաններ չունի, եւ հայաստանյան փորձագետների վերլուծությունները պարբերաբար լսելը օգտակար կլինի քաղաքական կողմնորոշումների առումով: Արթուր Թովմասյանի դիտարկմամբ, չպիտի բացառել ուժի գործոնը անկախության ճանաչման գործընթացում, քանզի Կոսովոն, Հարավային Օսիան ու Աբխազիան հենց դրա կիրառման արդյունքում են ճանաչվել: Ինչ մնում է ԼՂՀ ճանաչման մեխանիզմներին, ապա խորհրդարանականի կարծիքով, կարելի է լոբբիինգի միջոցով ճանաչումն սկսել Ռուսաստանի կամ թեկուզ Հայաստանի սուբյեկտներից: Նախ մարզերը կարող են ճանաչել մեզ, որից հետո պետությունները կօրինականացնեն իրավական փաստը: Այս համատեքստում նա հիշատակեց ԼՂՀ արտգործնախարարի արտահայտած այն միտքը, թե պետք է ճանաչման գործընթացն առանձնացնել բանակցային գործընթացից: Միեւնույն ժամանակ, Արթուր Թովմասյանը դժգոհություն հայտնեց, որ ԼՂՀ նախագահի շնորհավորանքի ուղերձները Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման առթիվ, չեն տեղադրվել այս երկու երկրների պաշտոնական կայքէջերում:
ԱԺ «ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը կոչ արեց պրագմատիկորեն վերաբերվել ստեղծված իրավիճակին: Կարգավորման ողջ կոմպլեքսը պետք է ընկալելի լինի, եթե դա չկա` ի չիք են դառնում ակնկալիքները: Դրա համար պետք է արտգործնախարարությունը իրադրությունից բխող նոր առաջարկներ ներկայացնի, որոնք բանակցություններում նոր տարրեր կավելացնեն, գտնում է Վ. Աթանեսյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն, իր իսկ բնութագրմամբ, լսումներում հանդես եկավ ոչ թե պաշտոնական տեսակետով, այլ որպես փորձագետ: Այսպես, Նրա կարծիքով, երկրները փորձում են ճշտել իրենց խորքային դիրքորոշումները: Իրանն ու Ռուսաստանն իրենց ինքնաբավ են հայտարարել եւ պատրաստ են հարաբերություններ ստեղծել աշխարհի հետ: Թուրքիան այդ ճանապարհին է, իսկ Ադրբեջանը դեռեւս չի կողմնորոշվել` իբր թե ձգտում է դեպի Եվրոպա, սակայն իրականում ասիական բռնապետություն է: Իրավական առումով անթերի նախադեպ, որպիսին Ղարաբաղինն է, աշխարհում մեկ ուրիշը չկա, նշեց Քոչարյանը: Դահլիճում նստածների որոշ մտահոգությունները նկատելով, ՀՀ փոխարտգործնախարարը հավաստիացրեց` ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, որոշողը դուք եք լինելու, պետք է ամուր պահել ղարաբաղցուն հատուկ ոգին ու լուրջ քայլեր անել: Շավարշ Քոչարյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե իբր Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին պատրաստակամություն է հայտնել հողերը հանձնելու հարցում: Դա ադրբեջանական մամուլի տեղեկատվությունն էր, թուրքական մամուլում նման բան չի եղել, եթե լիներ` անպայման մեր կողմից պաշտոնապես կհերքվեր, լսումների մասնակիցներին հանգստացրեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Ուշագրավ էին ՀՀ-ից ժամանած փորձագետների տեսակետները: Ստեփան Գրիգորյանը, մասնավորապես, ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Ղարաբաղում հնչեցին այնպիսի կարծիքներ, որոնք Հայաստանում չեն հնչել: Նա գտնում է, որ մեր տարածաշրջանում մեկից ավելի «խաղացողն» ավելի ձեռնտու է, որովհետեւ առանձին վերցրած Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի բացարձակ ներազդեցության պայմաններում Ղարաբաղը հեշտությամբ կհանձնվի Ադրբեջանին: Ինչ մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, փորձագետի կարծիքով, այն կքանդվի համանախագահության անդամ երկրների միջեւ առկա հակասությունների պատճառով: Ստեփան Գրիգորյանը ողջունում է ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները` ուղղված ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ պահպանելուն:
ԼՂՀ նախագահի աշխատակազմին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի համոզմամբ, անընդունելի է, որ Հայաստանի բուհերում չեն ուսումնասիրում ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Անհրաժեշտ է Ղարաբաղը ճանաչելի դարձնել հայ ժողովրդին: Հայ ժողովուրդը չի կարող ինքնաբավ լինել, եթե պարտություն կրի Ղարաբաղի հարցում:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը շեշտելով, որ գիտականորեն հիմնավորված հայեցակարգ չունենք, հետեւյալ միտքն ընդգծեց` ազգային խնդիրներին չպիտի մոտենալ կուսակցական դիրքերից: Կարեւորը ճիշտ բանաձեւումն է, սահմանների բացումն ու տարածքներ հանձնելը անհամադրելի արժեքներ են: Սահմանները վաղը կարող են նորից փակվել, բայց հանձնված տարածքները հնարավոր չի լինի վերադարձնել: Կա նաեւ քարոզչության բաժանման խնդիր, եւ այս հիմամբ նա կարեւորեց վերլուծական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը:
Փորձագետ Արմեն Այվազյանն իր ելույթում նշեց, որ Արցախը նույն չափով է պատասխանատու Հայաստանի համար, որչափ յուրաքանչյուր հայ: Բայց Արցախն ունի ինստիտուտներ, որոնք, չգիտես ինչու, չեն արձագանքում հայաստանյան իրադարձություններին, հատկապես իշխանությունների հայտարարությունների առնչությամբ: Արմեն Այվազյանը կասկածի ենթարկեց թուրքական պլատֆորմի գաղափարը, գտնելով, որ դրանցում հակասություններ շատ կան: Թուրքերն իրենց խաղն են անում, իմանալով, որ դա իրենց չի հաջողվի, համոզմունք հայտնեց փորձագետը:
Ամփոփելով լսումները, վարող Վահրամ Աթանեսյանն օգտակար համարեց հնչած տեսակետները, խոստանալով առաջիկայում բոլոր առաջարկներն ամփոփ ձեւով ներկայացնել գործադիրին` քաղաքական կողմնորոշումներին նպաստելու նպատակադրությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ