ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ)

Print Print Email Email

Ներբեռնեք հայերեն հարցաշարը

ՀՀ կառավարության մտադրությունները

Փորձագիտական և քաղաքագիտական շրջանակների արձագանքը

Օժանդակ նյութեր հայ-թուրքական հակամարտության մասին

Հարցման լուսաբանումը լրատվամիջոցներում

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցման մասնակիցների ցանկում ընդգրկվել են հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, վերլուծաբաններ:

Հարցերին կարող են պատասխանել բոլոր ցանկացողները հետևյալ հասցեով` info@ararat-center.org: Պատասխաններում խնդրում ենք նշել Ձեր անունը, մասնագիտությունը, տարիքը (ըստ ցանկության), երկիրը, բնակավայրը։

ԹԵՄԱ 1. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում

Սկսած 2007 թ. դեկտեմբերից Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում: Դպրոցներին բաժանվել է տեսաֆիլմի 600 000 սկավառակ:

1.1. Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կառավարության այս քայլը:

1.2. Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան այս գործողությամբ։

1.3. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս գործողությունը։

1.4. Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լռում այս ձեռնարկման մասին:

1.5. Ինչպե՞ս պետք է Հայաստանի իշխանություններն արձագանքեին այդ գործողությանը։

ԹԵՄԱ 2. Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում

Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները խոսում են հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումների մասին: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարել է, որ.
ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են.
բ) այդ քաղաքականությունը Թուրքիան և Ադրբեջանը մշակել և իրականացնում են համատեղ:
Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ իր հիմնական նպատակն Արցախի բռնազավթումն է։

2.1. Ի՞նչ հետևություններ կարելի է կատարել Էրդողանի այս հայտարարությունից:

2.2. Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները և քաղաքական կուսակցությունները պաշտոնապես չեն արձագանքել այս հայտարարությանը:

2.3. Ինչպե՞ս պետք է ՀՀ իշխանությունները արձագանքեին Էրդողանի այս հայտարարությանը։

2.4. Արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը:

ԹԵՄԱ 3. ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը

3.1. Վերը քննարկված հարցերի համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում 2009 թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի հրավերը Թուրքիային` մասնակցելու Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը:

3.2. Ի՞նչ կտա Հայաստանի Հանրապետությանը Թուրքիայի մասնակցությունը:

3.3. Ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության պարագայում:

3.4. Ինչո՞ւ իր առաջին հայտարարությունից 20 օր անց՝ մարտի 12-ին ՀՀ վարչապետը փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ Թուրքիայից ակնկալվում է միայն ֆինանսական մասնակցություն՝ Հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերի մի մասը թուրքական ընկերություններին վաճառելու միջոցով:

3.5. Համաձա՞յն եք արդյոք թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին։

Comments Off on ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ)

...