Sep 24 2009
Դատական հայց – Մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը
«Արմատ» ակումբում Արմեն Այվազյանը և իրավաբան Սարգիս Գրիգորյանը պատասխանում են լրագրողների հարցերին ու ներկայացնում են դատական հայցի մանրամասները:
23.09.2009թ.
Sep 24 2009
«Արմատ» ակումբում Արմեն Այվազյանը և իրավաբան Սարգիս Գրիգորյանը պատասխանում են լրագրողների հարցերին ու ներկայացնում են դատական հայցի մանրամասները:
23.09.2009թ.
Sep 23 2009
| ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ | |
| ՀԱՅՑՎՈՐ` | «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության |
| ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ` | Արմեն Այվազյան, «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի տնօրեն |
| ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` | «ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամ |
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
(Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին)
«Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») 2008 թվականին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» [անգլերեն բնագիրը` “Caucasus Neighborhood: Turkey and The South Caucasus” (Yerevan), ISBN 978-99941-2-220-2, ռուսերեն տարբերակը` “Кавказское соседство: Турция и Южный Кавказ” (Ереван), ISBN 978-99941-2-180-9] վերտառությամբ գիրքը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենս¬գրքի, ինչպես նաև գրքում առկա հեղինակային իրավունքի պահպանության նշանի՝ սույն հրատարակությունների նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է Հիմնադրամին: Նշված գրքի խմբագիրն է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ խմբագրական կազմում են Նինա Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը և Վիտալի Կիսինը: Տվյալ իրավահարաբերությունները կարգավորվում են մտավոր սեփականության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:
Continue Reading »
Sep 21 2009
Բարեգործականի կրկնակի վետերանի բողոքը ՀԲԸՄ-ի Կետնտրոնական վարչության և նախագահ Պերճ Սեդրակյանի քաղաքական գործունեության դեմ:
Sep 18 2009
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Սույն հոդվածը գրվել է «Արարատ» ՌԿ-ի Արտասահմանյան մամուլի տեսության մեջ զետեղված «Քրդական նախաձեռնությունը և քրդական տեղանունները» նյութի կապակցությամբ, որը 2009թ. օգոստոսի 12-ին հրապարակել է ԲիԲիՍԻ-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2009թ. օգոստոսին Բիթլիս կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ներկայիս Գյուրօյմաք գավառի իսկական անունը քրդերեն Նորշին է1 ։ Այն, որ Գյուլն այս հայկական տեղանունը ներկայացնում է իբրև քրդական, պատահական չպետք է համարել։ Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը նոր երևույթ չէ։ Ինչ վերաբերում է Նորշինին, ապա այն մաքուր հայկական է թե՜ իր բաղադրիչներով` Նոր+շեն, թե՜ տեղանվանակազմ կաղապարաձևով։ Ընդ որում՝ շեն (կառույց, գյուղ, բնակատեղի) բաղադրիչով տեղանունները զուտ հայկական են, ինչպես՝ Մարտունաշեն, Վասակաշեն, Գետաշեն, Վանքշեն, Համշեն, Վերիշեն և այլն։
Հարկ է նշել, որ տեղանունները լեզվական համեմատաբար կայուն փաստ լինելուց բացի՝ ունեն պատմագիտական և քաղաքական արժեք։ Ուստի՝ Գյուլի հատարարությանը վերաբերող 2009թ. օգոստոսի 9-ին ԲԻԲԻՍԻ-ի և թուրքական լրատվամիջոցների հրապարակումները 2 մեկ անգամ ևս հաստատում են, որ Օսմանյան կայսրության, հետագայում նաև՝ Հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակները, շատ լավ հասկանալով տեղանունների ռազմավարական նշանակությունը, հետևողական քաղաքականություն են վարել՝ Թուրքիայի սահմաններում գտնվող բնակավայրերի անուններն աղավաղելու և դրանք զանազան միջոցներով սեփականացնելու ուղղությամբ։
Continue Reading »
Sep 11 2009
Աղբյուրը՝ Louysworld.com
Sep 10 2009
Աղբյուրը՝ ArmAr.am, 09.09.2009թ.
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների առավել վիճահարույց կետերին:
– Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավական հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի վավերացում և հրաժարում Արևմտյան Հայաստանից:
– Ես քաղաքագետ չեմ, ես հայ մարդ եմ, խոսում եմ հայ մարդու պես, և անկախ այն ամենից, թե ինչ է գրված այդ արձանագրություններում, ես մի բանում համոզված եմ. եթե հայ ժողովուրդը, հայ մարդը հրաժարվում է ցեղասպանությունից, մոռանում և ներում է ցեղասպանին, եթե հայ մարդը, հայ ժողովուրդը հրաժարվում է Արարատ լեռից, եթե հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական հայրենիքից, ուրեմն այդ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը, և ինչպես Թումանյանն է ասում` ոչ թե ժողովուրդ է, այլ խալխ: Դրանից հետո, այդ ժողովուրդը կլինի այս աշխարհում, թե չի լինի` ոչ մի նշանակություն չունի: Հպարտությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդը ոչ մեկին պետք չէ:
Sep 09 2009
Մենք` «Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության կազմում միավորված սուրմալեցիներս, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ խնդրին։
Վերջին շրջանում թուրքական իշխանությունները վերսկսել են Արևմտահայաստանի և Արևելյան Հայաստանի բռնազավթված տարածքների հանդեպ հայ ժողովրդի պահանջատիրությունը քայքայելուն ուղղված խարդավանքները։ Մասնավորապես փորձեր են արվում Հայաստանի Հանրապետությունից կորզելու մեր հայրենիքի բռնազավթված տարածքների հանդեպ պահանջատիրությունը պաշտոնապես ուրանալու հավաստիացումներ։
Մենք՝ սուրմալեցիներս, հայտարարում ենք, որ որևէ իշխանության, պետության կամ գերտերության չենք լիազորել մեր բռնազավթված հայրենիքը քաղաքական շահարկումների առարկա դարձնել և մեր փոխարեն որոշումներ կայացնել։
Sep 03 2009
Sep 02 2009
2009 օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական պայմանագրերի կապակցությամբ վերահրատարակում ենք այդ առթիվ սույն թվականի ապրիլի 30-ին Արարատ ռազմավարագիտական կենտրոնի հնչեցրած ահազանգը:
Aug 24 2009
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի III կուրսի (բակալավրի կրթական ծրագիր) ուսանողներ Աննա Բաբայանը և Նարինե Գրիգորյանը 2009թ. հուլիսի 1-ից՝ մեկ ամիս ժամանակահատվածով իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում։ Այդ ընթացքում նրանք ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, ընդգրկվեցին Արտասահմանյան մամուլի տեսություն ծրագրի իրականացման մեջ, մասնակցեցին Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը, Արցախի և Ջավախքի հիմնախնդիրներին, հայ-թուրքական հակամարտությանը նվիրված քննարկումներին։
Aug 17 2009
Ս. թ. օգոստոսի 17-ին ՌԱԿ Մամուլ-ը տարածել է Բելգիայում բնակվող հրապարակախոս Սոնա Արշունեցու հոդվածը, որը վերաբերում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Արտասահմանյան մամուլի տեսություն-ում հրապարակված՝ Հայ և թուրք ուսանողների հանդիպումը Նևշեհիրում նյութին։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝
«Հայ ուսանողները թուրքական սիրախաղի որոգայթում», Սոնա Արշունեցի, ՌԱԿ Մամուլ, Օգոստոս 17, 2009թ.
Jul 17 2009
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,
քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հարցազրույցը
ԿԱՊԻՏԱԼ օրաթերթին, 18.07.2009
– Մադրիդյան սկզբունքները Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում արժանացան տարաբնույթ մեկնաբանությունների: Ոմանք այն անվանում են ձեռքբերում, ոմանք էլ` պարտություն: Ձեր դիտարկումները:
– Այս ամենի մեջ ցավալին այն է, որ հայ հասարակական-քաղաքական միտքը չափազանց մեծ ուշացումով է արձագանքում իր համար աննպաստ զանազան քայլերին, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դաշտում: Այսօր կրկին հասանք մի հանգրվանի, որտեղ ժամանակին ամեն բան արդեն ասվել է: Տարիներ առաջ քննադատվել, վերլուծվել, մատնանշվել են այդ սկզբունքների անընդունելի լինելու հանգամանքները, սակայն այսօր նորից, անտեսելով բոլոր գրավոր և բանավոր քննադատությունները, մեր առջև դրել են Հայաստանի անվտանգության համար անընդունելի այդ սկզբունքները:
Jul 11 2009
Աղբյուրը՝ Idefacto.am, 10.07.2009թ.
Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
-Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:
-Այսօր հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են նույն վիճակում, ինչ վերջին 18 տարիների ընթացքում: Ես բազմիցս իմ հոդվածներում, ելույթներում նշել եմ, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա հակամարտություն: Եթե խնդիրն այդպես ձևակերպենք` հայ-թուրքական հակամարտությունը, իրավիճակը շատ ավելի հասկանալի կլինի: Հակամարտությունը ոչ միայն պատմական, այլև ներկա խորքային իրողություն է: Հակամարտության սկզբնաղբյուրը Թուրքիայի նպատակն է` ոչնչացնել Հայաստանը: Սա հենց այն հիմնական խնդիրն է, որ մեր քաղաքական վերնախավն անկախության հաստատումից ի վեր չի ուզում տեսնել և աչքերը փակում է դրանից բխող` Հայաստանի և հայության դեմ իրականացվող տասնյակ թշնամական գործողությունների վրա: Արդեն 18 տարի Թուրքիայի այդ գործողություններն անպատասխան են մնում: Սերժ Սարգսյանը ժառանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականության սխալ ուղղություններն ու տրամաբանությունը, որոնք այսօր բերում են ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականության կրախին: Մինչ այժմ խնդիրները պարզապես կուտակվում էին, իսկ այսօր արդեն եկել է երկարամյա սխալ քաղաքականության և անգործության պտուղները քաղելու ժամանակը Հայաստանի արտաքին քաղաքականության պարտություններն ակնհայտ են:
Continue Reading »
Jul 10 2009
2009թ. հուլիսի 9-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը զույգ դասախոսությամբ հանդես եկավ «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոցում։ Թեմաներն էին՝ «Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն» և «Հայկական ինքնություն»։ Ունկնդիրները Երևանի բուհերի ուսանողներն էին։
Հանդիպումն ամփոփվեց աշխույժ հարց ու պատասխանով:
Jun 29 2009
«Ո՞րն է հայապահպանության բուն նպատակը»
Արմեն Այվազյանի դասախոսությունը Մոնրեալի ՀԲԸՄ-ի Ժիրայր և Էլիզ Դերվիշյան սրահում,
28 մարտի 2007թ., Մոնրեալ
“What is the true purpose of preserving Armenian identity?”
Public Lecture by Armen Ayvazyan at AGBU Montreal Jirair and Elise Dervishian Hall,
28 March 2007, Montreal