Բազմաթիվ հարցումներին ի պատասխան, ստորև հատվածաբար մեջբերում ենք դատավոր Կ. Պետրոսյանից ստացված ծանուցումը.
«Հայտնում եմ, որ ըստ հայցի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկաս Ինստիտուտ» հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը կանցկացվի 03.12.2009թ. ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, թիվ 10 դահլիճ/»։
Երեքշաբթի, նոյեմբերի 17-ի ժամը 18-ին, Երեւանի «Մոսկվայի տան» սրահում կայացավ հայ-թուրքական անգո բարեկամության ուղեղալվացքի հերթական միջոցառումը` «Արաքսի ափին» խորագիրը կրող ֆիլմի առաջնացուցադրումը (պրեմիերան)։
Հետաքրքրական է, որ ցուցադրությունը թեև բաց էր բոլորի առաջ, սակայն կազմակերպիչները հայտարարել էին, թե հարկավոր է նախօրոք գրանցվել` ներկա լինելու համար։ Թե ինչո՞ւ էին նրանք այս զգուշությանը դիմել, այդպես էլ պարզ չդարձավ միջոցառման ժամանակ, քանի որ շուրջ 300 հոգի ընդունելու կարողություն ունեցող սրահի ոչ բոլոր աթոռներն էին զբաղված։ Ինչևէ։
Ալեքսանդր Իսկանդարյանը հերթական անակնկալը մատուցեց մեր հասարակությանը: Ու մենք կարծես դրանից զարմացած չենք. մտածում ենք` նա՛ է. պետք է այդպես ասի կամ այդպես անի:
Վերջերս բրիտանական International Alert կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել էր կլոր սեղան՝ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում, Ռուսաստանի դերը» թեմայով: Մասնակցում էր նաև Ալեքսանդր Իսկանդարյանը: Թե ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում, ինչպես ադրբեջանցիների պահանջով ընդհատվեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուբեն Զարգարյանի ելույթը, որին ի պատասխան նա լքեց դահլիճը, արդեն հայտնի է: Այն լուրջ խոսակցության նյութ դարձավ և մի քանի օր քննարկվեց հայաստանյան հասարակության շրջանում: Հետագայում այն մասամբ հերքվեց:
2009 թվականի սեպտեմբեր ամսին հայ հասարակությունը տեղեկացավ Հայաստանում Հայոց ցեղասպանության ակնհայտ ժխտման իրողության մասին: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական գործ էր հարուցել Երեանում գործող Կովկասյան ինստիտուտի եւ այդ հաստատության տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ` ժխտոողական գրականություն հրատարակելու եւ տարածելու համար: Ցավոք, ինչպես դատական գործի նախաձեռնողները նշեցին ասուլիսի ժամանակ, սա Հայաստանում հայոց ցեղասպանության հերքման միակ դեպքը չէ: Նմանատիպ հերքման մի դեպք էլ պարզվեց վերջերս: Հայաստանի քաղաքացի եւ բնակիչ հանդիսացող մի լրագրող` Էմիլ Դանիելյանը, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմի առջեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին պատմող իր անգլերենով հրապարակված հոդվածում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ միտումնավոր հրաժարվում է գործածել ցեղասպանություն բառը (http://www.azatutyun.am/): Նա նախընտրում է ասել «1915թ.-ի զանգվածային սպանություններ եւ տեղահանումներե, ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլալեզու հրապարակումներում: Ավելին, Հայաստանում հեռարձակվող եւ հայ աշխատակազմ ունեցող լրատվական ծառայությունը` Ազատություն ռադիոկայանը, այս հոդվածը հրապարակել է առանց խմբագրելու կամ առարկելու` պատասխանատվություն կրելով բովանդակության համար: Continue Reading »
2009թ. հունվար 29-ին ‹‹Արարատ›› Ռազմավարագիտական Կենտրոնի կայքի Արտասահմանյան մամուլի տեսություն բաժնում թարգմանաբար ներկայացվել էր «Սայենս Նյուզ» հանդեսում հունվարի 12-ին հրապարակված Բրուս Բաուերի «Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ» հաղորդագրությունը, որտեղ խնդրո առարկա հարցի մասին բերված էին նաև Գ. Արեշյանի մեկնությունները:
Արենի 1-ում կատարված հայտնագործություններից մեկի մասին Բրուս Բաուերը նշել էր. «Հետազոտողները նաև գտել են Պղնձե դարի մարդկային գանգերի մի եռյակ… Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ»:
«Ազդակ»-ի 2009 թ. հոկտեմբերի 27-ի համարում հետաքրքրությամբ կարդացի պրն. Հովիկ Հովհաննեսյանի՝ «Հայ դատի նորագույն հանգրվանի ռազմավարության մշակման հրամայականին դեմ հանդիման. 1.- ԻՆՉՈ՞Ւ «ՈՉ»» խորագրով շահեկան հոդվածը։
Մի կողմ թողնելով հոդվածի բովանդակությունը, որն, ընդհանուր առմամբ, համահունչ է տարիներ շարունակ և բազմիցս արտահայտած իմ տեսակետներին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հեղինակի՝ ինձ վերաբերող անստույգ տեղեկության վրա։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Միացյալ Նահանգներում գործող գործընկերոջ՝ «Արարատ հիմնադրամ»-ի ներկայացուցիչները 2009 թ. հոկտեմբերի 27-ին ելույթ ունեցան ամերիկյան Միացյալ Հայ Ավետարանական Եկեղեցու անդամների առջև:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի արտահաստիքային թղթակից Ստեփան Սարգսյանը տեղեկացրեց «Արարատ» կենտրոնի վերջին նախաձեռնության` Հայոց ցեղասպանության հերքման դեմ Հայաստանում ներկայացված առաջին դատական հայցի մասին: Ներկայացված փաստերի առթիվ ներկաները լուրջ մտահոգություն հայտնեցին:
Աղբյուրը՝ Հայաստանի զրուցակից, 16.10.2009
Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք-Մոսկվա-Վանք
Երբ եվրոպական որևէ երկրում Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է որպես քրեորեն հետապնդելի գործողություն, մենք` հայերս, ոգևորվում ու նորմալ ենք ընդունում: Բայց երբ ցեղասպանությունը հերքողը մեր հայրենակիցն է ու հերքում է հենց Հայաստանում, լռում ենք:
Վերջերս տեղեկացա, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայց է ներկայացրել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ, ով Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի, զետեղված է նաև թուրք Այբարս Գյորգյուլուի՝ Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածը:
Մենք երևի մեր երկրում շատ բան ենք աչքաթող արել, որ արդեն երևան են եկել մարդիկ, ովքեր չգիտես որտեղից սնվելով, ում կամ որ երկրի պատվերը կատարելով՝ բացահայտորեն դեմ են դուրս գալիս մեր ազգային շահերին ու կատարում երկրի անվտանգությունը խարխլող գործողություններ:
Ս.թ. հոկտեմբերի 16-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ստացավ ծանուցում առ այն, որ «Արարատ» կենտրոնի հայցն ըննդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դատարանում ընդունվել է վարույթ (որոշումը կայացվել է ս.թ. հոկտեմբերի 7-ին)։ Տեղեկացվում է նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով լրացուցիչ կծանուցվի։
Աղբյուրը՝ Հայաստանի զրուցակից, 09.10.2009
Հարցազրույցը վարեց Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆԸ
Մեր հյուրն է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ
– Պարոն Այվազյան, Դուք չեք հրաժարվում Ձեր տեսակետից և Թուրքիային համարում եք թշնամի երկիր: Իրո՞ք այսքան տարիներ հետո ոչինչ չի փոխվել այդ երկրում:
– Թուրքիան շարունակում է մեր երկրի նկատմամբ վարել թշնամական քաղաքականություն: Բանն այն է, որ մեր իշխանությունները վերջին 18 տարիներին հիմնականում անտեսում են Թուրքիայի այդ գործողությունները: Ես իմ «Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն» ուսումնասիրության մեջ ցույց եմ տվել, թե քանի մակարդակների վրա է ընթանում հայ-թուրքական հակամարտությունը, քանի ուղղություններով է Թուրքիան թշնամական գործողություններ ձեռնարկում… Այդ մակարդակների ու ենթամակարդակների թիվը հասնում է 60-ի:
Հինգշաբթի Ազգային ժողովում խորհրդարանական հատուկ լսումների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, պաշտպանեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագահի որդեգրած քաղաքականությունը:
Դիմելով հավաքվածներին, որոնց թվում էին ոչ պատգամավոր քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնել են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանն իր ելույթում մասնավորապես ասել է.
– Այսօր պարզ է արդեն, որ ՀՀ իշխանությունը հրաժարվում է կատարել իր ամենակարևոր սահմանադրական իրավունքը և բարոյական պարտականությունը՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդին։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ այն մասին, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն։
Ա. Այվազյանը հավելել է, որ ամբողջ աշխարհում իրավական, քաղաքական միտքը Ցեղասպանության ժխտումը գնահատում է որպես Ցեղասպանության եզրափակիչ փուլ։
– Մի՞թե այս բաները չեն կարդացել ՀՀ արտգործնախարարությունում, ՀՀ իշխանությունները, որ չեն փորձում պայքարել Ցեղասպանության ժխտման դեմ։