Լեզվաքաղաքական հրատապ խնդիրները Հայաստանում

Print Print Email Email

Քննարկում «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում, 25․05․2010

Մասնակիցներ՝ (ձախից աջ)

Լյուդվիկ Խաչատրյան (ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր),

Մհեր Նավոյան (արվ. գիտ. թեկ.),

Թադևոս Տոնոյան (բան. գիտ. թեկ.),

Արմեն Այվազյան (վարող, քաղ. գիտ. դոկ.),

Ավիկ Մարության (բան. գիտ. թեկ.),

Գևորգ Յազըճյան (պատ. գիտ. թեկ.),

Անահիտ Հարությունյան (բան. գիտ. թեկ.)

14 responses so far

14 Responses to “Լեզվաքաղաքական հրատապ խնդիրները Հայաստանում”

  1. Ռուզաննաon 27 May 2010 at 9:33 am

    ՍԻՐԵԼԻ ԱՐՄԵՆ,
    ԿԵՑՑԵ’Ս …
    :)

  2. Mher Khachatryanon 27 May 2010 at 12:14 pm

    isk inch arajarkner uneq duq,hargarjan paronayq,aysorva hayalezu krtakan hamakarg@ barelavelu hamar…??

  3. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 27 May 2010 at 6:16 pm

    Քննարկումը կատարեալ էր, եւ բոլոր կարեւոր նիւթերը շօշափուեցին։ Աւելացնեմ միայն որ նախարարները չեն հասկանում «լեզուամտածողութիւն» բառի իմաստը։ Երբ ասում են որ գերմաներէնից անգլերէն թարգմանութեան համար անհրաժեշտ է այդ լեզուների լեզուամտածողութիւն, սա ենթադրում է որ թարգմանիչը պէտք է ունենայ բազմաթիւ լեզուամտածողութիւններ, որը՝ արդէն հակասում է «լեզուամտածողութիւն» բառի իմաստին։ Մի խելք կարող է ունենալ միայն մի տեսակի լեզուամտածողութիւն, անգամ այն դէպքում որ կրողը գիտէ բազմազան լեզուի բառեր, նրա խելքում կ՚ունենայ մի խառն լեզուի մտածողութիւն։ Այսպէս էր իմ խելքը, որի պատճառով աւելի քան 25 տարի տանջուեցի, եւ արդիւնքում ունեցայ զզուանք օտար լեզուների հանդէպ։ ինչպէս որ Լյուդվիկ Խաչատրյանն է ասում՝ մեր առաջ դրել են մի հոգեբանական կռիւ, սակայն հոգեբանական կռիւը ոչ թէ մեր ժողովուրդի մակարդակում է կատարւում, այլ խելքիս հէնց ներսում։ Դա յառաջացնում է մի տեսակ սկիցոֆըրնիա, եւ անձը կամ պառակտւում է, կամ էլ եթէ հզօր հիմքերով խելքի տէր է դուրս է շպրտում օտարալեզու տարրերը իւր խելքից։ Սա նուազագոյնի դէպքում արդէն ազդում է անձի յաջողութեան վրայ, չխօսելով նրա ազգային եւ մշակութային տարրերու վրայ վնաս հասցրած խնդիրների մասին։
    Ամենահեշտ ձեւը իմանալու թէ ինչ է քո լեզուամտածողութիւնը, օրինակ՝ փորձիր մտքումդ համրել քանի հատ Ա տառ կայ հետեւեալ տողում՝
    «Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա»
    Հարց՝ ի՞նչ լեզուով համրեցիք։

  4. Samvelon 28 May 2010 at 1:59 pm

    If Armenia’s chief prosecutor will not open a criminal case against the legislative group of this imitative (asotyan and others) then, I’m confident, we can tell that there is a constitutional crisis in Armenia…

    Եթե Հայաստանի գլխավոր դատախազը չ`բացի քրեական գործ ընդեմ այս օրենսդրական առաջարկի հեղինակների (Աշոտյանի եւ այլն), ապա կարելի է վստահ ասել, որ Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ…

  5. Narekon 28 May 2010 at 3:40 pm

    +++++

  6. Վահագնon 28 May 2010 at 4:08 pm

    Կարծում եմ ստույգ է հետևյալը. առաջին ամենաընդհանուր մոտարկմամբ` որևէ ոլորտում որևէ փոփոխության առաջարկի հիմավորում պետք է պարունակի հետևյալ հարցերի պատասխնները (ընդ որում` հենց նշված հերթականությամբ).
    1. ո՞րն է խնդրո առարկան. ո՞ր խնդրի լուծմանն է ուղղված ներկա առաջարկությունը. ո՞րն է այն (անցանկալի) վիճակը, որի փոփոխման (վերացման) համար է նախատեսված ներկա առաջարկությունը
    2. ո՞րն է նպատակը. ի՞նչ է նշանակում այն, որ վերը սահմանված խնդիրը լուծված է. ո՞րն է այն (ցանկալի) վիճակը, որի հաստատման համար է նախատեսված ներկա առաջարկությունը
    3. ի՞նչպես է իրականացվելու ներկա առաջարկությունը. ո՞րնոնք են այն գործողությունները, որոնք վերը նշված «անցանկալի» վիճակը փոխելու են վերը նշված «ցանկալի» վիճակի

    Ամենից առաջ սևեռենք հետևյալը. ոլորտը հանրակրթությունն է, առաջարկը օտարալեզու հանրակրթության ներմուծումն է, նշված «ցանկալի» և «անցանկալի» բառերը մեկնաբանվում են պետության տեսանկյունից:

    Սկզբից պետք է սահմանվի խնդիրը. հնարավոր է այդ խնդիրը հանրակրթության ոլորտի (պետության տեսանկյունից) առաջնահերթ խնդիրներից է, հնարավոր է ոչ: Օրինակ այդպիսի խնդիր կարող է լինել այն, որ մեր դպրոցների շրջանավարտները չեն կարողանում բնորինակով Շեկսպիր կարդալ. իրոք խնդիր է (առաջնահերթ` որոշ ծնողների համար), բայց պետության առաջնահերթությունների տեսանկյունից սա առնվազն ծիծաղելի է: Այլ խնդիր է սա. մեր դպրոցների շրջանավարտների զգալի մասը անգլերենով երկու բառ չի կարողանում իրար կապել. սա խնդիր է, որը թերևս առկա է պետության առաջնահերթությունների շարքում, սակայն հարց է, որն է ավելի առաջնահերթ խնդիր` սա, թե օրինակ այն որ նույն շրջանավարտների թերևս ոչ պակաս զգալի մասը չգիտի թե եռանկյունը քանի անկյուն ունի, կամ այն, որ չգիտեն թե Գևորգ Չաուշն ով է:

    Առաջարկը ներկայացնողները ամենից առաջ պետք է սահմանեն այն խնդիրը, որը ուզում են լուծեն այդ առաջարկի իրականացմամբ: Կարծում եմ, պետության առաջնահերթությունների մեջ այն խնդիրը, որը լուծելու համար կարող է արված լինել այս առաջարկությունը, սա է` դպրոցական շրջանավարտների մոտ անգլերենի իմացության պատշաճ մակարդակի ապահովում (ընդ որում, շեշտում եմ` միայն անգլերենը, քանի որ որոշակի իմաստով` կամայական ինֆորմացիա կա անգլերենով). պետության առաջնահերթությունների մեջ այլ խնդիր չեմ տեսնում, որի լուծմանը կարող է ուղղված լինել այս առաջարկությունը: Բայց եթե այսպես է, ապա հարցը փակվում է նշվածս կետերից հենց առաջինը քննարկելիս, քանի որ պարզ է, որ օտարալեզու հանրակրթությունը չի որ կոչված է լուծելու այդ խնդիրը. այս խնդիրը լուծում են ուրիշ ձևերով` օրինակ պետականորեն խրախուսելով անգլերենի ուսուցիչներին (մանավանդ և թերևս միայն` ապագա ուսուցիչներին), բոլոր բուհ ընդունվողների համար անգլերենը պարտադիր քննություն սահմանելով, թեքումով դպրոցներով և այլն:

    Ես սա էի ուզում ցույց տալ, որ ըստ էության քննարկում կարող է լինել միայն այս թեմաների շուրջ` թե որն է լավագույն միջոցը` հանրակրթության մեջ անգլերենի որակը բարձրացնելու:

  7. Narekon 29 May 2010 at 3:11 pm

    ԳԵՎՈՐԳ ՅԱԶԻՃՅԱՆԸ ցեխն է մցնում հայատյաց պաշտոնյաներին ցնցեցուցիչ փաստերով

    http://www.youtube.com/watch?v=UPy3gRIva2E
    http://www.youtube.com/watch?v=fhTq9oTg_tM
    http://www.youtube.com/watch?v=4bvaQl4fdKQ
    http://www.youtube.com/user/narek20001#p/u/2/rqP-BIGts5g

  8. Surenon 30 May 2010 at 12:48 am

    Վիճակը իրոք շատ ծանր է:
    Ի՞նչ անել:
    Նախ պետք է ընդունենք որ Հայաստանը (ինչու ոչ, ողջ աշխարհը) գտնվում է
    գլոբալիզացիայի տիրույթում և Հայաստանում հսկայական ներդրումներ են կատարվում գլոբալիզացիայի ճարտարապետների կողմից:Ներդրվում են նաև
    մարդկային,հոգևոր,մշակույթային,լրատվական…բոլոր բնագավառներում:
    Սիոնիստական այս արշավանքը հատկապես սուր հարվածը ուղղված է 100 տոկոս
    հայերով բնակեցված մեր հայրենիքի վրա:Մեզ մոտ դժվար է լինելու:
    Միակ ազգային ուժը. դա ՀՅԴ-ն է ու նրա շուրջն էլ պիտի համախմբվի հայը:
    Չնայած իր ունեցած սխալներին, այն ժամանակի մեջ ապացուցել է որ վստահելի է:

  9. Narekon 30 May 2010 at 8:48 am

    Suren, hamamit chem, dashnaknery liovin patasxanatu en bolor ajn ameni hamar inch unenq, da Mkrtchyan dashnakcakann er naxkin krtutian naxarary, da Dashnakneri paragluxnern en vor irenc qaxaqakan verlutiunnerum arhamarum en haykakan qaxaqakan mitqy ajl evs oktvum en arevmtyan haramcvats “tesketnerin”. Dashnakneri hetevic gnaly da tsuxak e.
    Petq e stextsel Ararat Razmavaragitakan kentroni QAXAQAKAN TEVY.
    KA HASARAKAKAN TEVY, ARARAT KENTRONY. PETQ E EV QAXAQAKAN TEVY.
    Ete chstextsenq azgajin qaxaqakan vernaxav, vory khetamut lini miajn mer shaherin, korats enq.
    Ararat kentroni shurj hamaxbvatsneric e miajn ev mnacats nerkajums voch qaxaqakan ujeric e kaxvats hayreniqi apagan, kam kstextseq bolorovin nor ev qaxaqakan tev kusakcutiun ev erkri apagai tntesakan, qaxaqakan, ev mshakutain HAYC knerkajacneq, kam mahanalu enq hajataputian, ajlaserutian, ev inqnutian korsti mijocov. Ete chaneq ajt, dzer bolor janqery kopek isk charjen, ev patmutiuny dzez chi neri.
    MEZ PETQ EN AZGAJIN ARACHNORTNER, QAXAQAKAN GORTSICHNER ev HOGEVOR HAJRER.
    Menq glxatvats enq ajsor.
    Ishxanutian ev hasarakutian mech chka voreve dialog, petutiuny ajlevs hasarakutian het kap chuni. Sa tanum e mez depi azgajin axet, pahy patmakan e.

  10. Narekon 30 May 2010 at 8:57 am

    Suren, Dashnakcutiuny ev vochmi hayc chi nerkajacrel hasarakutiany, erkri apagai modeli hamar, voch tntesakan, voch qaxaqakan, voch mshakutain. Ur e dashnakcutiuny lezvi hamar pajqarum, hasarakutiany menak e toxel pajqarel petakan voxch meqenai dem?
    Voch Suren, Dashnaknery nuin hamashxarainacman jatagoxnern en, ev nuin artasahmanian kentronnerits en uxxortvum, nrants miqy qaratsatq e ev verahskvum e.
    NRANQ QAXAQAKAN IMPOTENTNER EN.
    PETQ E NOR AZGAJIN QAXAQAKAN UJ? HSTAK HAJCOV HAYKAKAN HARCI LUTSMAN MASIN, HAYKAKAN QAXAQAKAN MODELI STEXTSMAN MASIN, MSHAKUTAJIN EV HOGEVOR ZARGACMAN EXANAKNERI MASIN, EVTNTESAKAN NPATAKNERI EV AYN IRAKANACNELU MODELI MASIN HSTAK HAYCOV.
    Da petq e lini mez tsanot ev tarinerov payqari mej gtnvox VSTAHELI ev hanrutian koxmic sirvats andzants koxmic.
    Ararat kentroni patasxanatvutiuny bartsr e aystex, na uni kazmaker^pchakan ev mtavor RESURSNER, sahmanapak bajc nranq kan.
    Ayl depqum pajqarely imast chuni, vortev anglux enq!!!

  11. sukason 30 May 2010 at 9:39 am

    hargeli Suren ed kez hamar vstaheli dashnaktsakan nakhararn ir jamanakashrjanom vochinchov nerka nakhararits cher darbervom.kosaktsakan propakandan togek orish harmar aritneri hamar.

  12. SONA ARSHUNECIon 02 Jun 2010 at 6:38 pm

    Շնորհակալություն հարգարժան Արմեն Այվազյանին, Ռուբեն Թարումյանին, Հարություն Մեսրոբյանին, Դավիթ Գյուլզադյանին, Ալբերտ Նալչաջյանին, Հայկ Ալումյանին …
    բոլոր, բոլոր նրանց ում համար թանկ է մեր լեզուն, մեր մայրենին, մեր պետականության ամրության ու մեր գոյի միակ ու ամենագլխավոր հիմնաքարը: Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեր աչալրջության, հետևողականության ու արդարացի ընդվզումի համար:
    Ցավով պետք է արձանագրել, որ ինչքան փորձում ենք նմանվել Եվրոպային, այնքան հեռանում ենք մեր արմատներից ու
    մխրճվում գլոբալիզացիայի գիրկը, որը մեր մի բուռ ազգի համար անդառնալի հետևանքներ է ունենալու:
    Նախագահի, կառավարության կողմից ամեն մի ապազգային որոշում, մեր ժողովրդի կողմից համարժեք արձագանքի չի արժանանում,ընդունվում է լռելյան: Հարմարվողական, կրավաորական կեցվածք ընդունելը դարձել է մի տեսակ օրինաչափություն: Իշխանավորների այսօրինակ կամայականություններին
    մեր ժողովրդի հանդուրժողականությունը նրանց լկտի ու սանձարձակ է դարձրել:
    Ապազգային քաղաքականության հիմքը դրվեց դեռ այն օրվանից, երբ կրոնի ազատության մասին օրենք ընդունվեց, հաճոյանալու համար Եվրոմիությանը:
    Հենց այն ժամանակ պետք է բուռն քննարկումներ լիներ ու ընդվզումներ: Միթե՞ պակաս քայքայիչ չէ ու ազգի հիմքերը խարխլող, քանդող, երբ եհովականությունն արտոնվեց մի բոռ ազգիս պառակտելու, ծվատելու համար:
    Ի՞նչն է հային հայ պահողը.
    1. Մայրենի լեզուն
    ,2. Քրիստոնեական հավատքը,
    3. Հայեցի մտածողությունն ու հայրենապաշտությունը…
    Հավատքի մասով իրենց սև գործն արել են արդեն . oր-օրի ավելանում են
    եհովհականների թիվը, հերթն արդեն լեզվինն է, իսկ թե հաջորդ անկանխատեսելի քայլը
    ո՞րն է լինելու… անակնկալ – անակնկալի հետևից մատուցվում է մեր ազգին.
    դեռ ֆուտբոլային դիվանագիտության դառնահամ պտուղները չմարսած, հիմա էլ
    նոր անակնկալ. իսկը Պուշկինի “Ոսկե ձկնիկը” հեքիաթում ենք հայտնվել. հայ երեխան իր մայրենին դեռ չսերտած օտար լեզուն են հրամցնում: Սա էլ իր
    հետին մտքերն ու հեռահար նպատակներն ունի Հայաստանը հայաթափող:
    Պարզից էլ պարզ է, երբ մարդը լիակատար տիրապետում է այս-կամ այն օտար լեզվին, նրա դեմ փակ դուռ չկա լքելու Հայրենիքը և օտար ափերում փնտրելու բարեկեցիկ կյանք: Երբ խորը մտածում ենք, վերլուծություն կատարում,
    առերեսվում ենք մի դաժան իրողության, որ մեր կառավարությանը ձգտում է
    արագացնել արտագաղթը ու տարբեր ելքեր է փնտրում, որոնցից մեկն էլ օտարալեզու դպրոցների բացումն է, որն անմիջապես հարվածում է մատաղ սերնդի ինքնության ձևավորմանն ու հայեցի մտածողության դրսևորմանը:
    Մեղք է մեր ազգը, որի ազգային անվտանգության պատասխանատուն աթոռատենչ Արթուր Բաղդասարյանն է, իսկ կրթության ու գիտության նախարարը Աշոտյանը. (իրականում ազգի ցեցերը)մարդ, որը մեծ ճիգեր է գործադրում ցույց տալու, թե ինքը լի ու լի տիրապետում է կրթական համակարգին ու բարեփոխումներ է փորձում իրականացնել, բայց այս անհաջող
    բարեփոխումը լինելու է չարյաց մեծագույնը. խորացնելու է սոցիալական բևեռացումը, հայ երեխան սեփական պատմությանը անհաղորդ է մնալու, դառնալու է օտար մտածողության կրողը, իսկ հետևանքներն անդառնալի են լինելու :
    Լավ, մի բան չեմ հասկանում. այս մի բուռ ազգը ինչքա՞ն փորձությունների միջով պիտի անցնի. Հայի արյական ոգին փորձում են մերել օտար գենի հետ. առանց այդ էլ Ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայության սերունդները խոսում են օտար լեզվով, իսկ անկախությունից հետո ՀՀՇ-ի վարած սխալ քաղաքականության շնորհիվ կիսով չափ հայաթափվեց Հայաստանը և հիմա սփյուռքում հասակ առած ու ծնված հայ երեխան դարձյալ օտար լեզվով է խոսում: Մոտավոր հաշվարկով
    սփյուռքահայության 80-90% -ից ավելին տիրապետում է օտար լեզվին.
    Պարոն Աշոտյանը գիտի՞, որ հայ երեխաները այստեղ’ Եվրոպայում բարձրագույն ուսում առնելով, ոչին չգիտեն Հայոց պատմությունից, իրենց արմատներից ու նրանց տրամաբանությունը նման է ևրոպացու, ոչ’ հայի: Անգամ հայերեն գրել ու կարդալ չգիտեն: Երբ Հ-1-ով “Հայ ասպետ” հաղորդաշարն է լինում, հայ երեխան կլանված լսում է ու զարմանում մեր հայ
    աշակերտների Հայոց պատմության իմացության վրա: Դեռ 2007թվականին ես խնդրանքով դիմեցի Հ1-ի տնօրեն Ա. Հարությունյանին, որ հեռուստատեսությամբ մայրենի լեզվի ուսուցման դասաժամեր հատկացնեն հմուտ մանկավարժների մասնակցությամբ ու գոնե շաբաթական երկու օր ու նույն ժամի ուսուցանվի հայերեն. սկսած այբուբենից, որ սփյուռքում հայտնված հայ երեխան գոնե տառաճանաչ դառնա, սակայն պատասխան չունեցա, ես ստիպված նույն խնդրանքով դիմեցի Սերժ Սարգսյանին, երբ նա վարչապետ էր, դարձյալ լռություն, դիմեցի այսօրվա մշակույթի նախարար Հրանուշ Հակոբյանին, բայց ինչպես տեսնում եք սայլը տեղից չշարժվեց: Խորը ցավով եմ գրում, որ մեր մայրենին կամաց-կամաց հոգևարք է ապրում սփյուռքում:
    Եթե այսօր նման պատկերի ականատեսն ենք, ապա ինչ՞ սպասենք 50, 100 տարի անց…Իմ խորին համոզմանբ պարոն Աշոտյանի մտադրությունը մեկն է. հայի միջից արմատախիլ անել հայի ոգին, ինքնության գիտակցումը, այն, ինչը հային հայ է պահում: Երկար տարիներ գտնվելով սփյուռքում, առերեսվելով հայի ուծացման փաստի հետ, սրտիս խորին մի անկյունում հույսեր էի փայփայում, որ կա Հայաստան աշխարհ, որտեղ հայ երեխան հայ է մեծանում իր մտածողությամբ, հայրենասիրությամբ, հայերենի իմացությամբ…, որ գոնե նրանց ուծացման վտանգը
    չի սպառնում…, բայց այսօր այդ վտանգը եկել մեր դուռն է չոքել:
    Մենք’ հայերս տառապում ենք օտարամոլության սինդրոմով, միշտ ուրիշից օրինակ վերցնելու սովորույթով, թեկուզ ինչքան էլ վատը լինի օտարինը, մենք մեր լավը
    օտարից ստորադասում ենք: Այսօր այդ օտարամոլությունը պարզ երևում է նոր նկարահանվող Հայկական սերիալներում, որտեղ գործող անձերից ոմանք պարտադիր պետք է խոսեն ռուսերեն. ցուցամոլությու՞ն որակել, թե՞… գլուխ չեմ հանում. այն դեպքում, երբ հազարավոր սփյուռքահայերի անմատչելի է ռուսերենը: Չեմ մոռանում, երբ սովետների ժամանակ շատ ծնողներ իրենց երեխաներին ռուսական կրթություն ստանալու համար ամեն միջոցի դիմում էին, մինչև անգամ կաշառքի, որ իրենց երեխան ռուսական կրթություն ստանա: Էլ չեմ ասում մոդայիկ էր դարձել ռուսերենի իմացությունը ցուցադրել ամենուրեք:
    Թող թյուր կարծիք չստեղծվի, թե ես դեմ եմ, որ հայ երեխան տիրապետի օտար լեզուների, քավ լիցի, թող 10-ը լեզու իմանա, բայց ոչ մեր մայրենի լեզուն ոտնատակ անելու հաշվին: Երկրաշարժից հետո, երբ Անգլիայի Վարչապետ Մարգարիտա Թեչերը եկավ աղետի գոտի, նրան թարգմանում էր 5-րդ դասարանցի իմ զարմուհին: Վարչապետը հիացել էր նրա անգլերենի իմացությամբ:
    Ի՞նչ է, հնարավոր չէ այսօր հանրակրթական դպրոցներում հայերենին զուգահեռ օտար լեզվի իմացության
    պարշաճ մակարդակ ապահովել, որակյալ, լավ մասնագետների օգնությամբ, իհարկե
    անլուծելի ոչինչ չկա, միայն նվիրվածություն, հետևողականություն ու ցանկություն լինի: Աշոտյանի թեթևամիտ այս քայլը նման է, երբ մարդը փորձում է փոքրիկ առանձնատուն կառուցել, տապալում է հազարավոր արհավիրքների դիմակայած հզոր ամրոցը:
    մեր Մայրենին այսօր անպաշտպան որբուկի կարգավիճակում է հայտնվել .
    ազգովի պետք է նրան պաշտպանենք Աշոտյաններից

    .Մենք փոքր ազգ ենք, բայց անցել ենք դարերի փորձությունների միջով ու հազարամյակներ գոյատևել մեր լեզվի շնորհիվ : Ցնորվել կարելի է. այսօր գիտության ու կրթության նախարարը հավան չէ մեր լեզվին. չգիտեմ, ապշած եմ ու բառեր չեմ գտնում արտահայտվելու իմ մեջ կուտակված զայրութը: Հարց է ծագում, երբ Հայաստանի Հանրապետության գիտության ու կրթության նախարարն օտար գաղափարների կրողն է, ու՞մ վստահել աճող սերնդի հայեցի դաստիարակությունը, ու՞մ…

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
    (գրող-հրապարակախոս)

  13. Samvelon 03 Jun 2010 at 5:21 am

    Dear Mher Khachatryan,
    I finished my high school in 1976 and I started my professional career in 1981. Without having any (European or American) additional education; collage, university or institute “evaluation”, I’m currently managing 150 professionals in San-Diego area, California and I conceder myself a successful 1st generation immigrant. Prior to my US experience I had similar success in Russia. I speak 4 languages (Eng. Spn. Arm. Rus.) and I’ve finished Armenian school in Kirovakan (I’m not used to call my town Vanadzor ;)). I would like to see current Armenia’s educational system at least at the level of 70s I think it was the best Armenia ever had in its history. BTY, I met 100s of young Armenians, between 20-30 years old whom I would not give even 4th grade diploma.
    My experience is not alone! I have classmates from my high school and university now living in Moscow, Kiev, Paris, New York and Sydney where all hold different level of senior positions in wide range of professional fields (architecture, mathematics, computers, politics etc.). This is the evidence that no one can take out of context or misinterpret: this is a living experience and shame to Armenia’s educational system that produces half handicap “professionals” for almost one full generation.
    Armenia (and not only Armenia) is blindly copying EU/USA educational system without any examination, just to please them (foreign monitors) as part of their big political agenda. State officials who are/were in charge of the system change don’t/didn’t care and have/had no idea about long term consequences of their actions. This is true for at least last 20 years.
    But I’m not surprised! We must remember who and how these people came to power; starting from “our” 1st president and their circle of “friends”; state fathers…

  14. Zaruhion 07 Aug 2010 at 1:21 pm

    Ցանկացած հրատապ հարց, որն անհանգստացնող է, քննարկվում է այս կայքում և հուսադրող է, որ քննարկվում է ճշգրիտ: Շնորհակալ եմ Արմեն Այվազյանին:
    Քանի դեռ ունենք գնված դիպլոմներով պատգամավորներ, ոչ մասնագետ նախարարներ, հայոց լեզվի, պատմության գնահատականները վաճառող դպրոցի տնօրեններ, բնական է նման խնդրի առաջացումը:Սերնդի գիտելքը վերածել են բիզնեսի: Իշխանավորները պարտավոր են լինեն հայրենասեր և մարդասեր, այլապես որպես ազգ միշտ կործանման վտանգի տակ կլինենք և ժողովուրդը կմնա աղքատության ճիրանների մեջ:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.