- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է, ՀՀ Կրթության Գիտության նախարարության օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ, հետևյալ կարծիքը. եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որևէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը` օտարալեզու դպրոցներ բացելով, չի լուծվի, այլ ավելի կվաթարանա : Եվ վերջապես, Կրթության Գիտության նախարարության հիմնախնդիրը նախարարության ղեկավար կազմի, աղղակելիության չափի հասնող, կաշառակերությունն է, որն և հիմք է հանդիսանում Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի համար: Քանի դեռ չի վերացել կոռուպցիան այդ նախարարությունում, Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումների նորմալ, գիտականորեն հիմնավորված առաջարկներ լսելը անհնարին է: Կոչ ենք անում, առանց այն էլ վտանգի ենթարկված կրթական համակարգում, կասկածելի նորամուծություններ անելու փոխարեն առաջին հերթին զբաղվել ինքնամաքրմամբ, որից հետո ճիշտ լուծումները ինքնըստինքյան կհայտնվեն: Միանում ենք ինտերնետով և մամուլով տարածվող բոլոր առողջ քննադատություններին, հատկապես «Արարատ» ռազմավարական կենտրոնի կողմից տարածած վերլուծությանը, որոնք օգտագործելով նախկինում հայտնի փորձը` հատկապես ԽՍՀՄ-ի ժամանակ ռուսաց լեզուն մայրենիի փոխարինելու պրակտիկայի ահավոր արդյունքները, դեմ են հանդես գալիս մայրենիի կրթությունը օտար լեզվով փոխարինելու չհիմնավորված առաջարկին:

ԵՀՄՖ-ի նախագահություն
18.05.2010թ.