Ո՛չ Հայաստանում լեզվաքաղաքական հեղաշրջմանը (Մասն Բ.)

Print Print Email Email

Քննարկում «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում, 13․05․2010

Մասնակիցներ՝ (ձախից աջ)

Ռուբեն Թարումյան
(տառաստեղծ),

Արմեն Այվազյան
(ք․գ․դ․),

Հարություն Մեսրոբյան
(տ․գ․թ․),

Դավիթ Գյուլզադյան
(բ․գ․թ․),

Ալբերտ Նալչաջյան
(հ․գ․թ․),

Հայկ Ալումյան
(փաստաբան)

11 responses so far

11 Responses to “Ո՛չ Հայաստանում լեզվաքաղաքական հեղաշրջմանը (Մասն Բ.)”

  1. stepan sargsyanon 17 May 2010 at 2:16 pm

    Ketstses Harutun Mesrobyan!

    Krtutyan Naxarare boghoqum e krtutyan tsatsr vorakits ev dasagrqeri anorakutyunits` da ogtagortselov ardaratsum ays kortsanarar naxadzernutyan hamar.

    Isk ov e patasxanatu ayd tsatsrorak u anorak krtutyan/dasagrqeri hamar?

    Ete linelov krtutyan naxarar cheq karoghatsel da shtkel, uremn hrazharakan tveq! Aylevs vstahutyun chka, vor hanrapetakan kusaktsutyune, vore tariner sharunak kazmel e karavarutyan metsamasnutyune, karogh e irakanatsnel hajogh krtakan barepoxumner.

  2. stepan sargsyanon 17 May 2010 at 2:57 pm

    Offer your opinion on this topic in a discussion started in the “Ararat” Center’s Facebook Page:

    http://www.facebook.com/pages/ARARAT-Center-for-Strategic-Research/377386071020?v=app_2373072738#!/topic.php?uid=377386071020&topic=14714

  3. stepan sargsyanon 17 May 2010 at 3:05 pm

    This is a joke: Armen Asthotyan’s survey proving that 2/3 of Armenians support his initiative is based on Azatutyun’s questioning of 7 people in the streets of Yerevan, 5 of whom have voiced support for it.

    Is this for real? Has Ashotyan ever had a statistics class? Does he know how statistical surveys are being taken and tabulated?

    Armen Ashotyani 2/3 hayeri ajaktsutyune himnvats e 7 andzanst hartsman ardyunqneri vra, vorits 5 koghm en artahaytvel.

    Mer naxarari statistikakan giteliqnere shat goveli en.

  4. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 17 May 2010 at 3:22 pm

    Պրն. «նախարար»ը խօսեց երկու հարցերի մասին, թէեւ Պրն. Թարումյանը եւ Պրն. Գյուլզյանը դրան համապատասխան ճիշտ պատասխաններ տուին, սակայն իբրեւ մաթեմատիկայի մասնագէտ եւ Սփիւռքահայ ուզում եմ աւելացնել մի քանի տող եւս։ Նախ մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքիր է որ հայոց գրականութիւնը այնքան է ետեւ մնացել այսօրուայ գիտութեան ինքնուրոյն բառապաշար ունենալուց որ դա ազդում է հայ մարդը որակաւոր գիտնական դաստիարակելուց։ Այսինքն՝ չենք կարող մարդկանց ուսումը լիակատար դարձնենք եթէ նախ՝ նա հզօր չի տիրապետել մէկ մայրենի լեզու, եւ երկրորդ՝ այդ մայրենի լեզուով նա չի սովորել իր մասնագիտութիւնը։ Այլ դէպքում առաջանում է հէնց իր իսկ մասնագիտութեան ճիւղում թերի որակին։ Օրինակ՝ իմ փորձառութեամբ նկատել եմ որ գերմանացի ուսանողներ աւելի շուտ են տիրապետում մաթեմատիկայի որոշ մասնաճիւղեր քանս թէ իտալացին կամ հնդիկը, եւ սա ուղիղ արդիւնքն է որ գերմանացին հասկանում է մաթեմատիկան աւելի հեշտ քանի որ մաթեմատիկայի այդ մասնաճիւղերում թերմինների մեծամասնութիւնը գերմաններէն են։ Ուրիշ մի օրինակ յոյների մասին. բժշկութեան ճիւղում, յոյնը աւելի շուտ է ըմբռնում թերմինները քանի որ դրանց 70%–ից աւելին յունարէն են։ Սա նշանակում է որ՝ ոչ թէ մենք մաթեմատիկան գերմաներէն, ռուսերէն կամ անգլերէն պէտք է սովորենք այլ փորձենք թարգմանչական բուռն աշխատանքի նուիրուենք, ինչպէս որ դա կատարուեց 5–րդ դարու հայաստանում։ Պրն. «նախարար»ը դեռեւս չի հասկանում իր իսկ մէջբերումը, 5–րդ դարում թարգմանութիւն եղաւ որպէսզի «օտարլեզու»ութիւնը միանգամայն վերացուի Հայաստանից։
    Միւս հարցն է, որ իբրեւ երեխան դպրոցից դուրս ելնելով տանում հայերէնը լաւ կ՚պահպա՞նի։ Պրն. «նախարար»ը մէջբերելով այս կարծիքը միայն ցոյց է տալիս նրա հսկայ տգիտութիւնը այս նիւթի վերաբերեալ։ Նա մոռացութեան է տուել խորհրդային տարիների ռուսախօսութեան փորձը, իսկ Սփիւռքում դա արդէն մեր մեծ դժբախտութիւնն է։ Մեր մօտ երեխան լաւ հայերէն է խօսում մինչեւ որ նա հասնում է դպրոցական հասակին։ Ապա մի քանի շաբաթից արդէն տանում էլ հայերէն իսկի չի խօսում։ Այստեղ նաեւ գործի է դրւում սերունդների միջեւ տարանջատման ընթացք, նոր սերունդը լեզուի շերտերում անջատուելով հինից պառակտում է ազգը։

  5. stepan sargsyanon 17 May 2010 at 3:58 pm

    Shat hetaqrqir e. Ete chem sxalvum, mer varchapete haytararel er krtutyune geraka chyugh Haystani hamar, vortegh mer yerkire petqe aradjadimutyun drsevorer taratsashrjanum ev, aydpisov, graver otarekrya usanoghnerin.

    Havanabar mer krtutyan naxarare chi lsel da, vorvohetev arjarkum e hay aspirantnerin gnal rusastan vorakov krtutyun stanatlu hamar, qani vor Hayastani krtutyan naxararutuyune da chi karogh apahovel.

    Arajarkunm em pakel krtutyan naxararutyune ir gortsarutynere chkatarelu himnavorumov. Aveli chisth klini heratsnel ays antaghand naxararin ir pashtonits, qani vor xostovanum e vor chi karogh lutsel Hayastane taratsashrjanum krtutyan kentron dardznelu xndire. Nra lutsume hayerin artasahman ugharkeln e. Ays anjarin haneq, vor mi urish jarov meke ga ayd hartse lutsi.

  6. stepan sargsyanon 17 May 2010 at 4:04 pm

    Andznakan tgituyunn u ankaroghutyune batsatrum en xndirneri anhaghtahareliutyamb ev hayots lezvi ankaroghutyunov.

  7. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 17 May 2010 at 4:14 pm

    յաւելում իմ նախորդ գրառումի, Պրն. Նալչաջյանը հէնց նոյն բանը ասեց ինչ որ ես ակնարկեցի (գրառումս գրել էի նախ քան տեսանիւթը բոլորովին դիտելս)։ Նալչաջյանի ասածը շատ իրաւացի է։ Առանց մայրենի լեզուի խոր տիրապետման՝ մասնագիտութիւնը միշտ կաղում է մարդու կեանքում, եւ ամէն ինչ դառնում է միայն մակերեսային։

  8. Bovison 18 May 2010 at 4:34 am

    Շատ հետաքրքիր քննարկում էր: Խոսվեց “նախաձեռնության” դրդապատճառներից, իրավաբանական կողմը քննարկվեց, շեշտվեց նախարարության պատասխանատվությունը կրթական ոլորտում տիրողդ դության համար,նորից ընդգծվեց լեզվի դերը ազգային ինքնութունը պահպանման առումով:

    Նախարարի պատճառաբանությունները ես կներկայացնեի հետևյալ վերնագրերով’
    1.” Ինչից ենք վախենում”
    Մարդիք ոչ մի բանից էլ չէին վախենա, եթե նախարարութունը հայկական դպրոցի զարգացման համար հիմք ստեղծեր: Վախենում են հայկական դպրոցի մակարդակից, այսինքն ձեզանից պարոն նախագահ:Վախենում են այլ նախարարութուններից:
    2.”Աշխարհի հետ պետք է խոսել աշխարհի լեզվով”
    Ինչ է նշանակում աշխարհի լեզու? Միստիցիզմի հոսանքի մեջ է ընկել:Շարքային քաղաքացին աշխարհի հետ կհաղորդակցվի աշխարհի լեզվով, իսկ պր. նախարարը տյեզերքի հետ նույն բանը կանի տյեզերային լեզվով:
    3.” Հայրենասերը հաջողակ անձնավորությունն է”:
    Մարդ պիտի հաջողակ լինի to make this country great, արի ու մի ասա:
    4.”Հայրենասիրությունը մտացելակերպ է:”
    Ի նկատի ունի որ հայը հայի հանդեպ պիտի հոգատար լինի, բայց մոռանում է, որ հայը պետք է նախ գոյատեվի որպես հայ:
    5.”Հայկական դպրոցում օտար լեզու յուրացնել հնարավոր չէ:”
    Խորհրդային դպրոցում դասավանդման փորձն է օրինակ բերում: Սա պարզապես ազնիվ չէ: Նախ հնարավոր է ակադեմիական գիտելիք տալ, կարդալ սովորեցնել. իսկ ներկա պայմաններում կսովորեցնեն նաև խոսել ու ըմբռնել օտար խոսքը:
    6.”Լեզուն ընդամենը գործիք է:”
    Մեղուների լեզուն է ընդամենը գորցիք:
    Կարելի է նույնիսկ չքննարկել լեզու/մտածողություն հարաբերությունը: Սա նեղ մասնագիտական, հոգելեզվաբանական խնդիր է: Պետք է ընդունել որ մայրենի լեզուն ինքնարժեք է. ազգը միավորող գերխորհրդանիշ:

  9. Տիգրանon 19 May 2010 at 5:04 am

    Ապրի պրն. Աշոտյանը, որ էս հարցը չբարձրացներ, մենք էսքան չէինք խոսա հայոց լեզվի կարևորության, ազգային դաստիարակության ու դպրոցներում ողբերգական վիճակի մասին…

    Լավ ա լավ, էս տեմպերով որ գնանք, մեր դպրոցները կսկսեն բարեկարգվել: Լիքը դասատուներ կան որ ուսուցիչ լինելուց կիլոմետրերով հեռու են, երեխային հարգել չգիտեն ու երեխուց էլ հարգանք են պահանջում… բարձր են գնահատում մենակ նրաց, ով իրանց մոտ ա պարապում… թքած ունեն ընդհանրապես սերունդ կրթելու երևույթի վրա…

    Հասկանում եմ, որ ուսուցչությունը անշնորհակալ գործ ա ու դրանով պիտի զբաղվեն մենակ նվիրյալները: Եթե պետությունը անշնորհակալ ա, դա չի նշանակում, որ երեխան պիտի դրանից տուժի: Երեխան այսպես թե այնպես «անշնորհակալ» երևույթ ա, այդ ուսուցիչնա պարտավոր նրա մեջ դաստիարակել շնորհակլության զգացումը… Իսկ ո՞նց կարա երեխան հարգանքով լցվի էն ուսուցչի նկատմամբ, որը երեխայի թեկուզ և մեծ զանցանքի պատճառով երեխային անպատվումա փողացային բառերով…

    Հարգելի ուսուցիչներ, դժվար ա, շատ դժվարա, ահավոր դժվար ա: Վերևից տնօրինություննա սեղմում, ներքևից էլ երեխեքն են ներվեր քայքայում, բայց եթե դու որոշել ես ՈՒսուցիչ լինել, ապա բարի եղիր նորմալ կատարել պարտականություններդ: Ձեր ուսերին մեծ պարտականությունա դրված, դա մեր վաղվա օրվա լույս կամ մութ լինելու խնդիրնա: Հիմա որքանով կարող եք դուք ապահովել մեր վաղվա օրվա լուսավորությունը դա արդեն մի հատ ինքներդ ձեր մեջ մտածեք դասարան մտնելուց առաջ…

    հ.գ. ճիշտա ես կոնկրետ քննարկմանը չեմ անդրադարձել, բայց դրա մասին վերևում արդեն իսկ շատա խոսվել, ուղակի ցանկաում էի կիսվել իմ այս մտքերով:

  10. Հարօ Մհերյանon 20 May 2010 at 1:00 am

    Ինչպէս Պրն. Ռուբէն Թարումեանը յայտնեց Արարատ ՌԿ–ի Քննարկման ընթացքին, նախակրթարանի մաթեմատիկան 1000 տարի էլ նոյնն է մնալու, Նեւտոնի եւ Լայբնիձի տիրոյթները 1000 տարի էլ նոյնն են մնալու անկախ նրանից թէ մենք Ինտերնետով ենք տեղեկութիւն տարածում թէ ապագայ թելեփատիկ թեխնոլոգիայով։

    Երկրորդ՝ Սփիւռքի հայերը տոկոսով 2/3–րդն են բոլոր հայերին, եւ ուրեմն՝ մեզ իսկապէս ոչ թէ պէտք չէ այլազգի լեզու իսկ սովորելը, այլ 3 միլիոնը որ հայրենիքում են գտնւում պէտք միայն ու միայն հայերէն լեզուով զարգանան ու ապրեն՝ հզօրացնելու համար հայոց լեզուն եւ մշակոյթը։ Այսինքն՝ զինուորական օրէնքով նրանք մեր հայ մշակոյթի reserve–ներն կամ պահապաններն են։ Մի բանակ թարգմանիչներ է մեզ պէտք (ինչպէս 5–րդ դարում), իսկ այսօր մենք արդէն ունենք տասը այսպիսի բանակներ։ Եւ եթէ իշխանութիւնը մի քիչ խելօք գտնուի եւ գումար յատկացնի, աշխարհի բոլոր նոր գրականութիւնը մի տարուայ ընթացքում հեշտութեամբ կարող ենք թարգմանել մաքուր հայերէնի (ճիշտ ասած երկու տարիից ես մենակս ամբողջ մաթեմատիկայի բաժինը կարող եմ թարգմանել)։

    Իսկ ու՞մ է պէտք օտար լեզու, մի տարի էլ անց արդէն համակարգչային ելեկտրոնային թարգմանիչները այդքան ճշգրիտ կ՚դառնան որ ցանկացած PDF գիրքը մի քանի վայրկեանից կ՚թարգմանուի մի լեզուից մի այլ լեզու։ Հայ երեխուն պէտք են միայն մայրենի լեզուի խոր կրթութիւն եւ ցուցամատ, որով նա կսեղմի թարգմանիչ ծրագրի կոճակը։

  11. Առլետ Ալլահվերդեանon 20 May 2010 at 1:00 am

    Ես որպէս սփիւռքահայ վստահ եմ որ այս նախագիծը անբժշկելի հարւած կը հասցնի սփիւռքահայերի հայկական ինքնութեան գիտակցութեանը, քանի որ սփիւռքահայի հոգևոր սնունդի աղբիւրը՝ հայերէնախօս Հայաստանը, կորցնելու է իր իմաստը հեռաւոր ափերում ապրող հայի համար: Դա ոչինչ չէ բացի օտարացման ողորմելի նախագիծ, որը վիրաւորում է մեր ազգային արժանապատւութեանը:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.