- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Դասախոսություն Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում

19 մայիսի 2008թ.

Ս/թ մայիսի 17-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հանդիպում ունեցավ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների հետ: Քաղաքագետը դպրանոց էր այցելել վերջինիս ղեկավարության հրավերով` սեմինար-դասախոսություն անցկացնելու նպատակով: Դասախոսության ընթացքում արծարծվեցին հետևյալ հարցերը.

– Հայաստանի արդի աշխարհաքաղաքական դրությունը,
– Թուրք-ադրբեջանական մեկդարյա ցեղասպանական քաղաքականությունը,
– Հայաստանի ներկայիս տարածքի ռազմավարական կենսունակության խնդիրը,
– Հայկական ռազմավարական մտքի բացերը, քաղաքական, պատմա-աշխարհագրական գիտելիքների պակասը,
– Հայոց առաքելական եկեղեցին որպես հայկական պետականության խորհրդանիշ,
– Հայադավանությունը՝ ազգային կրոն,
– Արտաքին քարոզչական ոտնձգություններն ընդդեմ հայկական եկեղեցու,
– Հավատի և ազգային ինքնության կապը:

Դասախոսությունն ամփոփվեց աշխույժ հարց ու պատասխանով։ Վերջում, ի պատիվ հյուրերի, ելույթ ունեցավ ճեմարանականների երգչախումբը։

Ծանոթագրություն.
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը հիմնադրվել է 1991թ.-ին, Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին եպս. Ներսիսյանի (այժմ` Գարեգին Բ վեհափառ) կողմից: 1994թ.-ին դպրանոցն անվանակոչվել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի անունով: Ներկայումս դպրանոցն ունի 62 սան: Ուսման տևողությունը չորս տարի է. շնորհվում է բակալավրի աստիճան: Այստեղ սաները ստանում են նախ դպիրի, այնուհետև` ուրարակրի հոգևոր աստիճան: