- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Հանդիպում Միացյալ Հայ Ավետարանական Եկեղեցու անդամների հետ ԱՄՆ-ում


«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Միացյալ Նահանգներում գործող գործընկերոջ՝ «Արարատ հիմնադրամ»-ի ներկայացուցիչները 2009 թ. հոկտեմբերի 27-ին ելույթ ունեցան ամերիկյան Միացյալ Հայ Ավետարանական Եկեղեցու անդամների առջև:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի արտահաստիքային թղթակից Ստեփան Սարգսյանը տեղեկացրեց «Արարատ» կենտրոնի վերջին նախաձեռնության` Հայոց ցեղասպանության հերքման դեմ Հայաստանում ներկայացված առաջին դատական հայցի մասին: Ներկայացված փաստերի առթիվ ներկաները լուրջ մտահոգություն հայտնեցին:

«Արարատ հիմնադրամ»
Լոս Անջելես, 28.10.2009