- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Դատական հայցի լուսաբանումը ԶԼՄ-ներում

  1. Иск против отрицания Геноцида принят на рассмотрение суда, 7or.am, 19.10.2009
  2. Ցեղասպանության ժխտման դեմ հայցն ընդունվել է դատարանի վարույթ, 7or.am, 19.10.2009
  3. Արարատ»-ի հայցն ընդդեմ Կովկասյան ինստիտուտի ընդունվել է դատարանի վարույթ, Panorama.am, 19.10.2009
  4. «Ես Գյորգյուլուն չեմ», A1plus.am, 16.10.2009


Կենտրոն

Արմենիա ՏՎ

Ա1+

Երկիր Մեդիա

«Ազատություն» ռադիոկայան
  1. Քաղաքագիտության դոկտորը հայ-թուրքական արձանագրությունները որակում է ստրկական ու կապիտուլյանտական, Hetq.am, 23.09.2009
  2. Հայաստանում Ցեղասպանությունը ժխտող գիրք է հրատարակվել , Hetq.am, 23.09.2009
  3. Հայ քաղաքագետին դատի են տվել «Ցեղասպանության ժխտման» համար, Tert.am, 23.09.2009
  4. Վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Թուրքիան ընդունում է Հայոց ցեղասպանությունը, Tert.am, 23.09.2009
  5. Արմեն Այվազյան. «Ալեքսանդր Իսկանդարյանն առաջին անգամ չէ, որ կեղծում է հայոց պատմությունը» , 7or.am, 23.09.2009
  6. Արմեն Այվազյան. « …Ճանապարհային քարտեզին հետևեցին ահա այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումն ամրագրել իրավականորեն», 7or.am, 23.09.2009
  7. Ինչպե՞ս է արձագանքում «Կովկասյան ինստիտուտն» իրեն առաջադրված մեղադրանքին, 7or.am, 23.09.2009
  8. Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, Armar.am, 23.09.2009
  9. 1950 թ.-ին Թուրքիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը, Armar.am, 23.09.2009
  10. Հայաստանում առաջին դատական հայցն`ընդդեմ Հայոց Ցեղասպանության ժխտման, Armar.am, 23.09.2009
  11. Լավ է, երբ բացահայտվում է, թե` ով որ «աղբուրից» է իր քսակը լցնում, Armar.am, 23.09.2009
  12. Իսկանդարյանը դավաճա՞ն, A1plus, 23.09.2009
  13. «Կանգնած ենք լինել-չլինելու առջեւ», A1plus.am, 23.09.2009
  14. Турция признала Геноцид армян?, Analitika.at.au, 23.09.2009
  15. Армянский политолог обвиняется в отрицании Геноцида армян , Armtoday.am, 23.09.2009
  16. Armenian court to hear Genocide denial case in October , Panarmenian.net, 23.09.2009
  17. Դատական հայց Ցեղասպանության ժտման դեմ, taregir.am, 24.09.2009
  18. Հայաստանում առաջին դատական հայցը Ցեղասպանության մերժման դեմ, Reporter.am, 24.09.2009
  19. «Ցեղասպանության ժխտման» համար, Cdaily.am, 24.09.2009
  20. Հայաստանում առաջին դատական հայցը՝ Ցեղասպանության ժխտման դեմ, Ankakh.am, 23.09.2009
  21. To be or not to be, a1plus.am, 23.09.2009
  22. «Ցեղասպանությունը սկսել է ժխտվել հենց մեզանում» , Idefacto.am, 24.09.2009
  23. Ցեղասպանության ժխտման դասական օրինակ , Yerkir.am, 23.09.2009
  24. «Արարատ» Կենտրոնը ընդդեմ «Կովկասի Ինստիտուտի» , Հայոց Աշխարհ, 23.09.2009
  25. Армен Айвазян: Турки хотят полной колонизации Армении, Голос Армении, 24.09.2009
  26. Erivan’da ilk ‘soykırım’ davası, Milliyet, Cenk Başlamış, 25.09.2009
  27. Иск против публикации статей, отрицающих факт геноцида, не принят в производство. Истец намерен бороться до конца , Panorama.am, 25.09.2009
  28. «Արարատ ռազմավարական կենտրոն» հ/կ–ն դատարանից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել , 7or.am, 25.09.2009
  29. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ. ՀԱՅՑՎՈՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԴԻՄԵՆ , Panorama.am, 25.09.2009
  30. Scientific article or scientific denial of Genocide?: Political analysts argue over content of book, Armenianow.com, 29.09.2009
  31. Գիտական հոդվա՞ծ, թե՞ ցեղասպանության գիտական ժխտում. քաղաքական վերլուծաբանները վիճում են գրքի բովանդակության շուրջ, Armenianow.com, 29.09.2009


A1plus.am, 23.09.2009
Իսկանդարյանը դավաճա՞ն
Արմեն Այվազյանը դատի է տվել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին’ հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման համար:

«Կովկասի ինստիտուտ»-ը 2008թ.-ին Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, որտեղ ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. Հավերժական փակու՞ղի» հոդվածը:

«Արմատ» ակումբում «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը այսօր մանրակրկիտ ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումը:

«Հեղինակն անդրադառնալով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում 1893-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությանն’ այդ պատմական փաստը վիճարկման եւ կասկածի է ենթարկել ինչպես բացահայտ հայտարարությամբ, այնպես էլ իրավական նշանակություն ունեցող ցեղասպանություն տերմինը բազմիցս չակերտների մեջ գործածելով»,- ասաց Արմեն Այվազյանը: Նշենք, որ գրքի խմբագիրն է ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Արմեն Այվազյանի պնդմամբ, Ալեքսանդր Իսկանդարյանը առաջին անգամ չէ¸ որ կեղծում է հայոց պատմությունը:

Ի դեպ, նրանք պահանջում են, որ դատարանը հիմնադրամին պարտավորեցնի հրապարակավ ներողություն խնդրել, արգելել հետագայում հայոց ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը եւ պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի բոլոր օրինակների հետագա տարածումը, իսկ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջվելու է խորհրդանշական մեկ դրամ:

«Ա1+»-ը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից փորձեց մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն. նա Հայաստանում չէ: Մինչ հեռանալը նա «Ազատություն»ռ/կ-ին հասցրել էր մեկնաբանություն տալ:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, նախ’ այնտեղ ոչ մի ցեղասպանություն չի հերքվել, երկրորդ’ նախաբանում, ինչպես սովորաբար բոլոր գիտական գրքերում, նշված է, որ ինստիտուտը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածների հեղինակների մտքերի համար, եւ երրորդ’ գիտությունը ենթադրում է յուրաքանչյուր հարցի շուրջ գոյություն ունեցող խնդիրների մասին տեսակետների ուսումնասիրություն:

«Հեղինակ Այբարս Գյորգյուլուն իր հոդվածում փորձում է ուսումնասիրել գործընթացները այնպես, ինչպես կան, եւ ոչ թե այնպես, ինչպես ինչ-որ մեկին ցանկալի կլիներ տեսնել», -ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:


Tert.am, 23.09.2009
Հայ քաղաքագետին դատի են տվել «Ցեղասպանության ժխտման» համար
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ատյանի դատարան է ներկայացրել հայց` ընդդեմ «Կովկասի Ինստիտուտ» հիմնադրամի «Հայոց ցեղասպանության ժխտման համար»: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Արմեն Այվազյանը:

Դատական գործընթացի մեկնարկի հիմք է հանդիսացել «Թուրքական տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների» հիմնադրամի աշխատակից Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի՞» հոդվածը: Իր զեկույցում, որը ներկայացվել էր ավելի վաղ Ստամբուլում «Կովկասի Ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպված գիտաժողովի ընթացքում, թուրք գործիչը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ, նա իր հոդվածում չակերտների մեջ է կիրառում ցեղասպանություն բառը:

«Ցեղասպանությունը արդեն սկսել է ժխտվել նաև Հայաստանում, սա բացառիկ դեպքը չէ»,- նշել է Այվազյանը: Խոսելով «Կովկասի Ինստիտուտի» հրապարակման մասին` կենտրոնի տնօրենը նշել է, որ «դա մի պարզ դասական ժխտման դեպք
է»:

Բացի այդ, Այվազյանը նշել է, որ տվյալ ժողովածուի թե՛ անգլերեն բնագրի, թե՛ ռուսերեն տարբերակի հրապարակման պատճառով այդ հարցը միջազգային հանրության ուշադրության է արժանացել, ինչի հետևանքով «վտանգը մեծապես աճել է»: «Վնասը բավական մեծ է, յուրաքանչյուր հայի հասցվել է վիրավորանք»,- նշել է Այվազյանը:

Այսպիսով, ըստ կենտրոնի տնօրենի, կարելի է ենթադրել, որ Ինստիտուը արտաքին ուժերի միջնորդությամբ նպաստում է թուրքական հակահայկական ռազմավարության իրականացմանը:

Ինստիտուտի հանդեպ առաջ քաշված մեղադրանքների թվում Այվազյանը մատնանշել է, որ պատասխանողը պետք է ժխտի այդ ժողովածուի վիճարկելի հրապարակումը տեղական մի քանի հեռուստաընկերությունների հիմնական լուրերի թողարկումներով և լրատվամիջոցների էջերին:

Արմեն Այվազյանը նաև հույս է հայտնել, որ այդ հարցում դատական համակարգը «կլինի հայ ժողովրդի կողքին»:

Ըստ վերջինիս` այդ գործով առաջին լսումները տեղի կունենան հոկտեմբերի առաջին կեսին:

Նշենք, որ Tert.am-ը փորձել է կապ հաստատել Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, սակայն, ինչպես հայտնել են «Կովկասի Ինստիտուտում», նա քաղաքում չէ, իսկ քաղաքագետի բացակայության դեպքում ոչ մի մեկնաբանություններ չեն արվելու:

Tert.am


7or.am, 23.09.2009
Արմեն Այվազյան. «Ալեքսանդր Իսկանդարյանն առաջին անգամ չէ, որ կեղծում է հայոց պատմությունը»

-Այսօր «Ազատություն» ռադիոկայանին Իսկանդարյանն ասում էր, որ Այբարս Գյորգյուլուն պարզապես ուսումնասիրություն է կատարել և ուսումնասիրել գործընթացներն այնպես, ինչպես կան, այլ ոչ թե այնպես, ինչպես ոմանք կուզենային ներկայացնել։ Փաստորեն, Ալեքսանդր Իսկանդարյանը բացահայտորեն պաշտպանում է Գյորգյուլուի՝ Ցեղասպանության այդ ժխտումը, ինչը ոչ միայն կարծիք է, այլ հանցանք,-խոսելով իր՝ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամին դատի տալու մասին՝ ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։

Նա նշել է, որ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում կան ոչ հայանպաստ պնդումներ և խեղաթյուրված փաստեր։

-Ալեքսանդր Իսկանդարյանն առաջին անգամ չէ, որ կեղծում է հայոց պատմությունը։ Կան բազմաթիվ այլ դեպքեր. օրինակ՝ Մոսկվայում լույս տեսած մի հոդվածի մեջ, որի համահեղինակն էր ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը (որը թեև հետագայում ժխտեց՝ ասելով, որ կապ չունի այդ հոդվածի հետ) նույնպես կային կեղծ պատմության բազմաթիվ փաստերով ողողված խնդիրներ,-նշել է Արմեն Այվազյանը։

7or.am


Tert.am, 23.09.2009
Վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Թուրքիան ընդունում է Հայոց ցեղասպանությունը
Հայաստանն ու Թուրքիան վավերացրել են ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը, Կոնվենցիան միակ միջազգային իրավական փաստաթուղթն է, որը կարգավորում է ցեղասպանությանը վերաբերող հարցերը:

«Եթե որևիցե երկիր վավերացնում է կոնվենցիան, դա նշանակում է, որ այն ընդունում է դա: Թուրքիան, վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան, ընդունում է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Սարգիս Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը նաև հավելել է, որ Կոնվենցիայի մշակող Ռաֆայել Լեմկինն իր հաշվետվությունում հստակ գրել է, որ ցեղասպանություն հասկացությունը կոնվենցիայում ձևավորվել է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիման վրա:

Հավելենք, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ին:


A1plus.am, 23.09.2009
«Կանգնած ենք լինել-չլինելու առջեւ»

Հայ-թուրքական հարաբերությունների երկկողմ արձանագրություններում առկա են ոչ թե մեկ, երկու, երեք, այլ բազմաթիվ նախապայմաններ: Այս կարծիքին է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ տնօրեն Արմեն Այվազյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե արձանագրություններում խոսք չի գնում որեւէ նախապայմանի մասին, Արցախի խնդիր չկա այնտեղ դրված, նա «Ա1+»-ին ասաց. «Կներեք, 1915թ., երբ քշում, տանում էին ժողովրդին, ասում էին’ ձեզ տեղափոխում ենք այս գյուղից ավելի անվտանգ վայր, կարո՞ղ է ասում էին’ հավաքեք ձեր իրերը, 2 կմ հետո կոտորելու ենք: Իհարկե, չէին ասում: Նույն բանը նաեւ արձանագրություններում: Արցախի խնդիրը առկա է այնտեղ առանց Արցախ անունի: Կարսի պայմանագիրը առկա է այնտեղ առանց Կարսի պայմանագրի անունի»:

Արմեն Այվազյանը, իր խոսքերով, գնահատել է այդ արձանագրությունները դեռեւս այն ժամանակ, երբ դրանք հայտնի չէին արձանագրություն անվամբ: Նա 10 տարի շարունակ գրել է Հայաստանի Թուրքիայի նկատմամբ տարվող սխալ քաղաքականության մասին:

«Վերջին տարվա ընթացքում ֆուտբոլային այսպես կոչված դիվանագիտության ընթացքում նույնպես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել եւ ցույց տվել, որ սա կործանարար ընթացք է: Ապրիլին, երբ հրապարակվեց այդ տխրահռչակ ճանապարհային քարտեզի մասին տեղեկությունը, ես անվանեցի կապիտուլյացիիոն առաջին ակտ, որին կհետեւեն մյուսները, եւ, իհարկե, դրան հետեւեցին այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումը ամրագրել իրավականորեն»,- ասաց նա:

Ընդ որում, ըստ Արմեն Այվազյանի, այս կապիտուլյացիան, երբ Հայաստանը այսպես սահուն, սողացող կերպով տրվում է Թուրքիային, չի լինելու Գերմանիայի կամ Ճապոնիայի կապիտուլյացիայի պես, երբ թույլ տրվեց այդ պետություններին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոտքի կանգնել, կառուցել հզոր պետություն: «Երբեք, քանի որ Թուրքիայի նպատակը Հայաստանի ոչնչացումն է: Սա մի փաստ է, որ չեն ցանկանում տեսնել Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ,- շեշտեց նա,- Մենք կանգնած ենք լինել, չլինելու առջեւ»:


7or.am, 23.09.2009
Արմեն Այվազյան. « …Ճանապարհային քարտեզին հետևեցին ահա այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումն ամրագրել իրավականորեն»

-Ես արդեն գնահատել եմ այդ արձանագրությունները, երբ դեռ իրենք հայտնի չէին արձանագրություն անվամբ, երբ տխրահռչակ ճանապարհային քարտեզը ես համարեցի կապիտուլյացիոն առաջին ակտ, որին կհետևեն մյուսները, և դրան հետևեցին ահա այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումն ամրագրել իրավականորեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով հայ-թուրքական արձանագրությունները՝ ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Արմեն Այվազյանը։

Նա նշել է, որ ինքը բազմիցս ասել է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը կործանարար է։

-Թուրքիայի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, և սա մի փաստ է, որ չեն ցանկանում տեսնել Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ։ Հենց Ցեղասպանության ժխտման այդ փաստը կոչնչացնի Հայաստանին,-ասել է նա։

Ըստ Արմեն Այվազյանի՝ այն, որ Թուրքիայի վարչապետը Հայաստանի իշխանություններին ցուցումներ է տալիս՝ նշելով, որ պետք է հրաժարվել սփյուռքից, նշանակում է, որ Ցեղասպանությունը ժխտելուց հետո էլ փորձում է սփյուռքը՝ Ցեղասպանության արգասիքը, հեռացնել Հայաստանից, «ինչն իրավականորեն անում է այս արձանագրությունների տեքստը»։

-Մենք հնարավորություն չունենք երկու րոպե արտահայտվել հեռուստատեսությամբ. մեզ չեն հրավիրել այսքան ժամանակ։ Արգենտինայից մի պրոֆեսորի էին բերել, որը հայերեն էլ չէր կարողանում խոսել ու ասում էր՝ «արժանթինի 99-ը 100-ից հայերը պաշտպանում է այս քայլերը», իսկ մենք, ուսումնասիրելով այս ամենը, հնարավորություն չունենք ժողովրդին բացատրել, որ այս ամենը տանելու է մեզ վերջնական գաղութացման,-նշել է նա։