- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Երկու խոսք «Արարատ» ՌԿ-ի նոր հրատարակության մասին

(Արծրուն Խանջյան, «Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան», Երևան, «Լուսակն», 2009 – 80 էջ)

Անգլերեն լեզվով ռազմական գրականության ուսումնասիրությունն ու թարգմանություններն խիստ անհրաժեշտ են ինչպես ՀՀ Զինված Ուժերում ծառայող անձնակազմի տեսական պատրաստության մակարդակը բարձրացնելու, այնպես էլ հայ ռազմագիտական ու քաղաքագիտական մտքի դպրոցը զարգացնելու համար: Այդ իսկ պատճառով« «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը տակավին իր կանոնադրական նպատակների մեջ ներառել է ռազմավարագիտության և անվտանգության տերմինների բացատրական և եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) բառարանների ստեղծումը:


«Արարատ» կենտրոնի առաջարկությամբ շնորհալի երիտասարդ Արծրուն Խանջյանի կազմած Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն սույն բացատրական բառարանի հիմքում ընկած է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հրատարակած «Ռազմական և հարակից տերմինների բառարանը» (Department of Defence Dictionary of Military and Associated Terms, Joint Publication 1-02, 2001): Օգտագործվել են նաև մի շարք այլ մասնագիտական աղբյուրներ, այդ թվում՝ «Ռուսերեն-անգլերեն ռազմական բառարանը» (Russian-English Military Dictionary, London: H.M.S.O., 1983), «Խորհրդային ռազմական տերմինոլոգիա: անգլերեն-ռուսերեն, ռուսերեն-անգլերեն» (Glossary of Soviet Military Terminology: English-Russian, Russian-English. Washington, D.C., U.S. G.P.O., 1955), «Անգլերեն-ռուսերեն և ռուսերեն-անգլերեն ռազմական և ռազմա-տեխնիկական բառարան Polyglossum» (“Англо-русский и Русско-английский военный и военно-технический словарь Polyglos­sum”. Москва, Словарное издательство, 2006), Հ. Ա. Մելքումյան, «Ռազմական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան», «Լույս» հրատ., Երևան, 1983:
Բառարանը պարունակում է 400-ից ավելի կիրառական տերմիններ և բառակապակցություններ:
Հուսով ենք՝ այս բառարանն օգտակար կլինի ՀՀ Զինված Ուժերում ծառայողների, ինչպես նաև ռազմագիտության, անվտանգության և քաղաքագիտության բնագավառներում աշխատող մասնագետների և ուսանողների համար:

01.03.2009

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ,
Քաղաքական գիտությունների դոկտոր,
«Արարատ» ռազմավարագիտական
կենտրոնի տնօրեն