Քննարկվեցին «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները (14 ապրիլի, 2009թ.)

Print Print Email Email

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության հատուկ անդրադարձը (քաղվածքներ հարցազրույցներից)

Special Report by NOYAN TAPAN News Agency (excerpts from interviews)

Специальный репортаж информационного агенства НОЯН ТАПАН (выдержки из интервью)

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ԶԵՏԵՂՎԱԾ ԵՆ ԱՅՍՏԵՂ

ALL INTERVIEWS ARE PUBLISHED HERE

ИНТЕРВЬЮ РАЗМЕЩЕНЫ ЗДЕСЬ

Ապրիլի 14-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացրեց «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով անցկացված 200 հարցազրույցների արդյունքները: Կոնգրես հյուրանոցում անցկացված միջոցառմանը ներկա շուրջ 150 մասնակիցների թվում էին գիտնականներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ:

Հարցաշարի վերլուծության արդյունքները ներկայացրեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը (բանախոսների ելույթներին կարող եք ծանոթանալ ստորև):

Հիմնական ելույթներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցան միջոցառմանը ներկա` «Զինվորի մայր» ՀԿ նախագահ, բանասիրական գիտ. թեկնածու Գրետա Միրզոյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտ. դոկտոր Կարինե Դանիելյանը, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Դանիելյանը, «Հայաստանի Սպառողների Ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը, «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Վասպուրական. Նոր Սերոնդ» Հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանը, «Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեանորա Մանանդյանը, տնտեսագետ-քաղաքագետ Արմեն Աղայանը, Արցախի և Ջավախքի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ալեքս Քանանյանը, «Երիտասարդության կամք» ՀԿ նախագահ Մկրտիչ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից անցկացնում էր հարցազրույցների շարք՝ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Արծարծվում էր երեք թեմա` յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:

Հարցման մասնակիցների ցանկում ընդգրկվել են հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչ­ներ, վերլուծաբաններ: Հարցազրույցների նախնական վերլուծությունը կատարվել է ապրիլի 10-ի դրությամբ ստացված 200 պատասխանների հիման վրա:


Արմեն Պողոսյան

Կարինե Դանիելյան

Էդուարդ Դանիելյան

Ալեքս Քանանյան

Արմեն Աղայան

Գագիկ Գինոսյան

Գրետա Միրզոյան

էլեանորա Մանանդյան

Մկրտիչ Գրիգորյան

Տիգրան Փաշաբեզյան

3 responses so far

3 Responses to “Քննարկվեցին «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները (14 ապրիլի, 2009թ.)”

  1. Սիլվա, Ֆրանսիաon 16 Apr 2009 at 5:40 pm

    Շնորհակալություն ԱՐԱՐԱՏ ՌԿ ողջ անձնակազմին, հանձինս կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանին, այս շատ կարեւոր, գիտականորեն հիմնավորված վերլուծությունները մեզ՝ հանրությանը տրամադրելու համար:Շնորհակալություն, որ Դուք կա՛ք եւ անձնվիրորեն ծառայում եք մեր միտքն ու զգոնությունը արթուն պահելու, մեզ սնելու ճշմարիտ ռազմավարական գիտելիքներով, օգնելու հասկանալ մեր տարածաշրջանում ներկայիս աշխարհա-քաղաքական խնդիրներն ու դրանցից բխող վտանգավոր հետեւանքները: Շատ եմ ափսոսում, որ Դուք եւ Ձեզ նման խելացի անհատականությունները (որոնք փոքրաթիվ են, բայց դեռեւս գործում են մեզանում) ընդգրկված չեն կառավարման ոլորտներում, որոնց գործունեության հետեւանքով Հայաստանի արտաքին դիվանագիտությունը կսթափվեր եւ կգործեր հանուն մեր ազգային շահերի, այլ ոչ թե շարունակաբար կհաճոյանար մեր պատմական թշնամի հարեւանին, Եվրոպական ու միջազգային կառույցներին կույր, մանկամիտ դիվանագիտություն խաղալով նաեւ փորձելով մոլորեցնել իր իսկ սեփական ժողովրդին: Ահա այստեղ պիտի հիշեմ ՄԵԾՆ Սեւվակի խոսքերը՝«Դե եկ վարդապետ ու մի խենթացիր» մեր ապիկար ղեկավարության ձեռքը:

  2. Massis Alexandianon 17 Apr 2009 at 4:17 am

    I would like to thank you for today’s initiative at Congress. It was most inspiring!

    I probably was the only “spyoukahay” among the attendees. If I am to add my remarks to the many that were made, I would summarize it as follows:

    1. All the remarks made by the representatives of organizations or as individuals conveyed the same message: Mistrust of Turkey’s intentions and disappointment at the government’s policy vis-à-vis Turkey.

    2. As a “spyoukahay”, I don’t think that I would be mistaken if I am to say that the vast majority of Diaspora Armenians (around 7 million) share the views that were expressed at the meeting.

    3. The government of Armenia, which represents all Armenians and which claims to respect democracy, cannot but take into consideration the view of the vast majority. I, therefore, think that today’s gathering should, on behalf of the majority of Armenians, impose its view on the government. The question, you may say, is how to do it?!!

    Best regards,

    Massis Alexandian

  3. Haikas Bedrossianon 18 Apr 2009 at 7:35 pm

    Քաղաքական վերլուծաբանների եւ պատմագէտների փաստարկումների համաձայն, Հայաստանը զօրաւոր հիմքեր ունի նւազագոյնը առանց նախապայմանների, եթէ չասենք թէկուզ նախապայմաններով հանդէս գալ թուրքիայի դէմ£ Իսկ թէ ինչու է այդքան զգոյշ կամ վերապահ, իմ կարծիքով ԱՄՆ-ի եւ Եւրպայի, ճնշումների կողքին, ներքին ճնշում էլ կայ իշխանութեան վրայ զիջումների գնալու£ Հայաստանում կայ մի վերնախաւ(Նիւթականով), որ այնքան էլ կարեւոր չեն համարում Ցեղասպանութեան ճանաչումը կամ հողային պահանջները£ Դրանք ազատ ու շահաւէտ առեւտրի խոչընդոտներ են համարւում նրանց համար, եւ ներկայ իշխանութիւնը նախագահից սկսեալ այդ վերնախաւի լծակներն են, որոնք իրենց ժամանակաւոր դիրքի ու փառքի համար պատրաստ են ամեն զիջումների գնալ£
    Կը ցանկանամ մէկն ինձ համոզի, որ սխալւում եմ£

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.