- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Արմեն Այվազյանը հյուրընկալվել է Ուրբաթ ակումբում – 24.02.2009

Փետրվարի 24-ին, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հյուրընկալվել է Ուրբաթ ակումբում:
Թեման` «Հայ թուրքական հարաբերություններ թե՞ հակամարտություն»:

Մամուլի արձագանքը՝

  1. Турция откроет границу с Арменией, чтобы нанести ей еще больший вред: эксперт, REGNUM
    Предлагая Турции участвовать в строительстве нового энергоблока армянской АЭС, премьер Армении Тигран Саркисян дает понять, что Ереван проявляет в отношении Анкары высший уровень доверия.
  2. Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ իր տարածքային պահանջներից, Panarmenian.net
    Կարդալ ռուսերեն, անգլերեն
  3. Արմեն Այվազյան. «Մերոնք պիտի ավելի խիստ գնահատականներ տան», Panorama.am
  4. Արմեն Այվազյան. «Այս հակամարտության բնույթը հողային է», Նացիոնալ
  5. Բանակցություններն անիմաստ են, Կապիտալ
  6. Внешняя политика Армении страдает «куриной слепотой» в отношении Турции – эксперт, Новости Армения
    Армения обязана выдвинуть перед Турцией предусловия для налаживания отношений – эксперт, Новости Армения
    «Футбольная дипломатия» в контексте армяно-турецких отношений изначально была мертворожденной – мнение, Новости Армения
  7. Отношения Армении и Турции следует классифицировать как конфронтацию, Еркрамас
  8. «Հավկուրություն՝ Թուրքիային նայելիս» , Առավոտ, 25.02.2009
  9. Արմեն Այվազյան. «Ֆուտբոլ դիտելով` հայ-թուրքական հակամարտությունը չի լուծվի», Երկիր
  10. Турецкий прорыв: Ереван предлагает Анкаре построить в Армении АЭС, NG.ru


«Երկիր» , 25 փետրվարի 2009թ.

Արմեն Այվազյան. «Ֆուտբոլ դիտելով` հայ-թուրքական հակամարտությունը չի լուծվի»

Հայաստանի անկախացումից մինչ օրս Թուրքիան հայկական պետության նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է ագրեսիվ, վնասարար գործողություններ, ինչից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան հակամարտության մեջ է Հայաստանի հետ: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը փետրվարի 24-ի ասուլիսում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:

Նրա խոսքերով` նշված գործողությունները Թուրքիան իրականացնում է միանգամից 10 մակարդակով` հասկացական-տերմինաբանական, քաղաքական, պատմաքաղաքական, իրավաքաղաքական, տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական, մշակութային, ռազմական, Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության եւ հայության տարբեր հատվածների միջեւ առաջացող պառակտումների:

Քաղաքական մակարդակում, ինչպես նշեց Ա.Այվազյանը, Թուրքիայի հակահայ գործողություններից են Հայաստանի 15-ամյա շրջափակումը, Ադրբեջանին ցուցաբերվող լիակատար օժանդակությունը, մեսխեթցի թուրքերին Ջավախքում բնակեցնելու հետեւողական ջանքերը եւ այլն:

«ՀՀ արտաքին քաղաքականությունը անտեսում է Թուրքիայի նշված գործողություններից շատերը»,- ասաց Ա.Այվազյանը: Թուրքիայի հակահայ ծրագրերին հակազդելու կամ հակադարձ ծրագրեր մշակելու փոխարեն, ըստ նրա, Հայաստանի պետական այրերը թուրք գործիչների մասին խոսելիս օգտագործում են «մեր խիզախ գործընկերները» արտահայտությունը:

«Եթե մենք այսպես շարունակենք, դա կհանգեցնի ազգային աղետի»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ առանձին հանդիպումներով, առավել եւս ֆուտբոլ դիտելով, հայ-թուրքական հակամարտությունը չի լուծվի: