- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Երեկոյան դպրոցի ավարտական վկայականների հանձնում

Հունվարի 31-ին ավարտական վկայականներ հանձնվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի և «Հենակետ» հասարակական կազմակերպության համատեղ` Երեկոյան դպրոցի քսանմեկ շրջանավարտներին: «Հենակետ» հ/կ-ի գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ ողջույնի խոսքով շրջանավարտներին դիմեցին և վկայականները հանձնեցին «Արարատ» կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը, «Հենակետ» հասարակական կազմակերպությունից` Կարեն Վրթանեսյանն ու Սերգեյ Չամանյանը.:

Նշենք, որ «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» թեմայով Երեկոյան դպրոցի դասընթացներն անցկացվել են 2008թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 13-ը Երևանում: