- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Բանակում փորձում են օգտագործել գիտական-հասարակական ներուժը

Tert.am, 09:56 • 11.01.09

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում`ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարակական ներուժի օգտագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները։ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում։

——————

Սույն հանդիպմանը մասնակցել և ելույթ է ունեցել նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը («Արարատ» ՌԿ-ի խմբ.)։



Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարություն
, 10.01.2009

Հաղորդագրություն մամուլի համար
Ս.թ հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարակական ներուժի օգտագործումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում: