Բանակում փորձում են օգտագործել գիտական-հասարակական ներուժը

Print Print Email Email

Tert.am, 09:56 • 11.01.09

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում`ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարակական ներուժի օգտագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները։ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում։

——————

Սույն հանդիպմանը մասնակցել և ելույթ է ունեցել նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը («Արարատ» ՌԿ-ի խմբ.)։



Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարություն
, 10.01.2009

Հաղորդագրություն մամուլի համար
Ս.թ հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարակական ներուժի օգտագործումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում:

5 responses so far

5 Responses to “Բանակում փորձում են օգտագործել գիտական-հասարակական ներուժը”

  1. Gerason 14 Jan 2009 at 4:45 pm

    Давно пора

  2. Gerason 21 Jan 2009 at 5:59 pm

    Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի հավանականությունը թուլացնելու կամ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմի հերթական հաղթանակն ապահովելու միակ ուղին ամենօրյա հետևողական և քրտնաջան աշխատանքն է, ազգային շահերի գիտակցումն ու աննկուն պաշտպանությունը:

  3. Gerason 21 Jan 2009 at 6:10 pm

    Часть интервью Ж. Сефиляна
    ____________________________________________________________________________

    “Մեր զրուցակիցը կարծում է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ առաջացած տարեվերջյան ակտիվությունը շարունակվում է: Ավելին, ԼՂՀ հարցի կարգավորման ողջ ընթացքում այսօրինակ ակտիվությունը նա աննախադեպ է համարում: Այլ հարց է, որ ըստ նրա, դա ոչ մի արդյունքի չի բերելու. «Բանակցային ընթացքն ի սկզբանե սխալ ուղղության մեջ է: Եթե մի բան ի սկզբանե ծուռ է կառուցվում, որեւէ արդյունքի չի բերելու»: Այնուհանդերձ, դա Ժիրայր Սեֆիլյանին հիմք չի տալիս հանգիստ նստելու, հույսով, որ ոչինչ չի լինելու. «Խնդիրն այսօրվա ռեժիմի պարագլուխների մեջ է, օտարին տրվելու նրանց ցանկության: Իմ համոզմամբ՝ ազատագրված տարածքները զիջելու լուրջ միջազգային ճնշում չկա հայկական կողմի վրա: Զիջումների մասին խոսողն ու դրանց ձգտողը մեր ռեժիմի պարագլուխներն են: Իրենց աթոռի պահպանման համար նրանք առարկայի են վերածել հայերի համար սուրբ հողը: Մեր պայքարի ողջ իմաստը լինելու է այն, որ մեր երկրում ի վերջո լինեն իշխանություններ, որոնք կասկածի տակ չեն առնի այդ հողերի հայկական պատկանելիությունը»: Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումը նա հավանական չի համարում, քանի որ Կովկասում նոր պատերազմը ձեռնտու չի ոչ Արեւմուտքին, ոչ էլ ՌԴ-ին: Ուստի, Իլհամ Ալիեւի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները նա համարում է «հոխորտանք»՝ ներքին օգտագործման համար: Միաժամանակ ասում է. «Նման հայտարարությունները եւ մի քանի միլիարդանոց ռազմական բյուջեները կապ չունեն մեր պաշտպանության հետ: Մենք պարտավոր ենք ամեն օր կատարելագործել մեր պաշտպանվածությունը, իսկ դա միայն զորքի, զենք ու զրահի մեջ չի: Նաեւ ոգու մեջ է, որը մենք ամեն օր կոտրում ենք: Ազգային անվտանգության ամենալուրջ գործոնը ոգին է, հենց դրա համար է երկրի ներսում անհրաժեշտ արդար մթնոլորտ, ժողովրդի կողմից որոշ չափով ընդունելի իշխանություն»:

  4. Gerason 22 Jan 2009 at 3:11 pm

    Я убежден, что освобожденные территории с выстроенной на них оборонительной инфраструктурой – это гарантия нашей безопасности. Отказаться от освобожденных территорий, допустить переселение азербайджанцев в Лачин, Кельбаджар, Кубатлы… внутренние районы НКР – это все равно, что самим обрубить сук, на котором все мы сидим.
    ____________________________________________________________________________
    Советую прочитать следующую стстью:

    http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=8187&SectionID=0&RegionID=0&Date=01/22/2009&PagePosition=1

  5. Gerason 22 Jan 2009 at 5:08 pm

    (В Армении на правительственном уровне предпринимают шаги укреплению информационной безопасности республики, посмотрим как будет действовать элита.)
    ____________________________________________________________________________

    Состоялось первое заседание группы по выработке доктрины стратегии информационной безопасности Армении (Регнум)

    22 января состоялось первое заседание межведомственной рабочей группы по выработке доктрины стратегии информационной безопасности Армении под председательством секретаря Совета национальной безопасности Артура Багдасаряна. Как сообщили ИА REGNUM в пресс-службе Совбеза, Багдасарян, отметив значение обеспечения информационной безопасности страны, представил основные подходы к данному вопросу.

    Разработка доктрины информационной безопасности предусмотрена доктриной национальной безопасности. Выработка доктрины будет способствовать образованию системы информационной безопасности Армении. Члены рабочей группы обменялись мнениями о структуре документа, необходимости усовершенствования законодательного поля в данной сфере, угрозах информационной безопасности Армении. Были обсуждены также организационные вопросы.

    Багдасарян дал задание рабочей группе до 15 февраля представить свои представления по проекту стратегии информационной безопасности. Он отметил, что после выяснения точки зрения заинтересованных структур ………………….. в работу над выработкой документа будут вовлечены также представители СМИ и гражданского общества………………………

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.