- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Այցելություն Իրան – Հոկտեմբեր 2008

Վերևում ձախից աջ՝ Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյան, Թեհրանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյան, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազան
Պատանի երգչուհի Մտավորական հյուրեր՝ «Ալիք»-ի խմբագրությունում
Մանկական պարախումբ Նոր Ջուղա. ձախից՝ Սուրբ Ամենափրկիչ վանք: Աջից. Շահ Աբբաս 1-ի գլխավոր հրամանատարի ծագումով հայ Ալլահվերդի խանի անվան կամուրջի ֆոնի վրա Ա. Այվազյանը և Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Ազատ Մաթյանը

Ս. թ. հոկտեմբերի 16-20-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, «Իրանահայ ազգային և մշակութային միության» հրավերով այցելեց Թեհրան և Սպահան (Իրանի Իսլամական Հանրապետություն), որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ։ Հոկտեմբերի 16-ին Թեհրանում Ա. Այվազյանը ելույթ ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված տարեկան մշակութային միջոցառմանը։

Ներկայացնում ենք այցը լուսաբանող մի շարք լուսանկարներ։


Ալիք, 21.10.2008

Մտաւորական հիւրեր՝ «Ալիք»-ում
Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ դոկտ. Արմէն Այւազեանը եւ բանասիրական գիտութիւնների թեկնածու Լուսինէ Սահակեանը այս օրերին գտնւում էին Թեհրանում. առիթը՝ Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան յարկի տակ Հայ մշակոյթի օրւայ ձեռնարկին մասնակցելն էր դասախօսութեամբ. իհարկէ, դասախօսելու էր միայն դոկտ. Արմէն Այւազեանը:
Երէկ նրանք նոյն միութեան վարչութեան նախագահ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանի ուղեկցութեամբ այցելեցին «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն: Մտերմիկ զրոյցի ընթացքում արծարծւեցին քաղաքական-հասարակական տարաբնոյթ հարցեր:

Վերջին ամիսներում թէժ քննարկման առարկայ դարձած հայ-թրքական յարաբերութիւնների, «ֆուտբոլային դիւանագիտութեան» արդիւնքում ձեւաւորւած հասարակական եւ քաղաքական բեւեռային տեսակէտների, ինչպէս նաեւ նմանատիպ հարցերի շուրջ հարցազրոյց ունեցանք դոկտ. Արմէն Այւազեանի հետ, որը մօտ օրերս կը ներկայացնենք ընթերցողի ուշադրութեանը:


Ալիք, 18.10.2008

Ս. Թարգմանչաց տօնի առիթով ձեռնարկ՝ Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւնում

Թւականիս հինգշաբթի, հոկտ. 16-ին Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան յարկի տակ կազմակերպւել էր ձեռնարկ՝ նւիրւած Ս. Թարգմանչաց տօնին: Օրւայ առիթով որպէս բանախօս՝ հրաւիրւել էր Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն պրոֆ. Արմէն Այւազեանը:
Օրւայ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ միութեան վարչութեան նախագահ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը՝ իր արտայայտութիւնների աւարտին ներկայացնելով բանախօսին:
Օրւայ բանախօս պրոֆ. Արմէն Այւազեանը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ ազգային պետականութեան հասկացութեանը, ազգային ինքնութեան կարեւորութեանը եւ ազգապահպանման հարցով լեզւի դերակատարութեանը: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորեց նաեւ Սփիւռքում հայապահպանութեան հարցով հայրենիքի կեանքում ներդրում ունենալու անհրաժեշտութիւնը:
Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական բաժնով:
Օրւայ առիթով ներկաներին իր խօսքն ուղղեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, իսկ եզրափակիչ խօսքով արտայայտւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը